Ես ընտրելու եմ այն ուժերին, որոնց շնորհիվ հպարտորեն կարողացել եմ ասել, որ Աշոցքից մինչև Հորադիզ Հայաստան է ու ազատորեն շրջել եմ այդ բոլոր վայրերով
Դիտել նաև
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆՆ Է
Այս է պատճառը, որ Հայաստանը, նույնիսկ այսքան փոքրացած, աչքի գրող է թուրքերի համար
Ո՞ՒՄ ՉԸՆՏՐԵԼ
• Կռիսը խամյակից հարցնում է, թե ինչն է պատճառը, որ իրենից զզվում են, իսկ խամյակին սիրում են։ Խամյակը պատասխանում է, որ իրենց միակ տարբերությունը լավ ու վատ «փիառներն» են։
• Շատերին են հայտնի սաքունցի սրիկայությունները, բայց չգիտես ինչու՝ շատերս չգիտենք, որ ժամանակին Վանաձորում նրանք մարուքյանի հետ համատեղ էին «մշակում» դրամաշնորհները։
• Ծառը պտղից ճանաչելու ավետարանական պատգամը տեղին է նաև ԼՀԿ-ի դեպքում։ Ի՞նչ պտուղ են տվել նրանք իրենց գոյության այս բոլոր տարիներին՝ բացի նրանից, որ իրենց ղեկավարը խցանվել է երրորդ ճանապարհի ծակի մեջ։
• Ես ընտրելու եմ այն ուժերին (Հայաստան դաշինք «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք), որոնց շնորհիվ հպարտորեն կարողացել եմ ասել, որ Աշոցքից մինչև Հորադիզ Հայաստան է ու ազատորեն շրջել եմ այդ բոլոր վայրերով։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկարում Ֆիզուլու մուտքի շրջադարձում տեղադրված պատերազմախաչքարի մոտ