20 րոպե անց` Վազգենը ներքև նայեց ու ասաց` մեր երկիրը պրծավ. Ռոբերտ Քոչարյան. Տեսանյութ
Դիտել նաև
Ուզում եմ հավատալ, որ այս իրավիճակը շտկվելու է. Ռոբերտ Քոչարյան
Ինչո՞ւ են Նիկոլից մինչև փրկարար ծառայության պետի տեղակալ ակնհայտ հորինվածքներ պատմում․ Հայրապետյան
Հայաստանում այս դեպքը ոչ միայն տրիգեր չի դառնում, այլ ընկալվում է որպես համընդհանուր բարդակի հերթական ողբերգական դեպք
Հեքիաթասացները նիստ են անում, թե բա վառարանը վառելիս օգտագործվել են արգելված միջոցներ
Որոշակի հարցերում Ադրբեջանն ու Հայաստանի իշխանություններն ընդհանուր ուղեծրում են․ Տիգրան Քոչարյան. Տեսանյութ
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն այս պահին Աշոցքում է: Իր ելույթի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, որ Աշոցքը մեր երկրի մի ծայրում է գտնվում, բայց մեր երկիրն այնքան փոքր է, որ շատ արագ կարելի է անցնել մի ծայրից մյուսը:
Ապա մի պատմություն հիշեց, որ երբ ինքը Ղարաբաղի նախագահն էր, պաշտոնական այցով նախագահական օդանավով թռչում էր Մոսկվա, իր հետ էին Լևոն Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը:
«Թռիչքից 20 րոպե անց` Վազգենը ներքև նայեց ու ասաց` մեր երկիրը պրծավ»,-ասաց Քոչարյանն ու նորից շեշտեց, որ մեր երկիրն իսկապես փոքր է:
Ապա նկատեց, որ ինքը հիմա չի կարող խոստանալ, որ Աշոցքը կարճ ժամանակ անց դառնալու է Երևանի նման, բայց ամեն ինչ անելու են մարզերի համաչափ զարգացման համար:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի տեսանյութում