Ոստիկանությունում տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղում հաշվառված քաղաքացիների նկատմամբ. ահազանգ
Դիտել նաև
Օկուպացված Քարվաճառում մինչև 2026-ը կվերականգնվի 15 բնակավայր, կվերաբնակեցվի 13,000 մարդ
Գրավյալ Քարվաճառում մահացել է ադրբեջանական կայքի գլխավոր խմբագիրը
Մեր հերոսի ծնունդի օրը Քարվաճառն առանց կրակոցի նվիրեցին Ադրբեջանին. Ակցիայի մասնակից. Տեսանյութ
Ադրբեջանը շարունակում է Քարվաճառը վերածել ռազմակայանի
Ադրբեջանը միջնակարգ դպրոց կկառուցի օկուպացված Քարվաճառում
Ընտրությունների վերահսկման կոմիտեն ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից այն մասին, որ սկսած հունիսի 14-ից՝ Ոստիկանության անձնագրային բաժինները տարբերակված մոտեցում են ցուցաբերում Քաշաթաղի շրջանում հաշվառված քաղաքացիների նկատմամբ և ընտրողների ժամանակավոր ցուցակներում ընդգրկվելու մասին նույնաբնույթ որոշ դիմումներ բավարարում են, իսկ որոշ դիմումներ՝ մերժում։ Ընդ որում, ըստ ահազանգերի՝ դա կատարվում է քաղաքական հիմքով. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատասխանատուների «երաշխավորած» անձանց դիմումները բավարարվում են, իսկ մյուսներինը՝ մերժվում։ Այս մասին հայտնում են Ընտրությունների վերահսկման կոմիտեից։
ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում ենք շտապ կարգով իրականացնել ստուգում և արդյունքների մասին իրազեկել հանրությանը։