Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց»
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

Թուրքերը հետևողականորեն գնում են դեպի իրենց նպատակը․ Արմեն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․  

«Բարի օր, Հայաստան: 

Դժվար է ապրել Շուշիի երեկվա կադրերով։ Չեմ պատկերացնում, թե դեռ որքան ժամանակ դրանք պիտի որոշեն մեր տրամադրությունը: Տպավորություններս կրկնակի ծանր են այն պատճառով, որ «մրճավոր վայրենին» իր ընտրարշավն անցկացնում էր Սյունիքում՝ ճիշտ թյուրքական կոալիցիայի քթի տակ։ Այն,  որ Էրդողանը և Ալիևը հունիսի 15-ին լինելու էին Շուշիում, հայտնի էր դեռ մի շաբաթ առաջ։ Եւ իմանալով հանդերձ, Նիկոլը չի փոխել Սյունիք այցի իր գրաֆիկը։ Նրա ժամանումը հսկայական ոստիկանական շքախմբով և արձագանքի բացակայությունը այսպես կոչված «Շուշիի դեկլարացիային» խոսում է այն մասին, որ նա այդպիսով ազդանշան է ուղարկում իր թյուրք գործընկերներին մինչև վերջ գնալու իր պատրաստակամության մասին։ Ինքը ցանկանում էր նրանց ցույց տալ, թե տիրապետում է իրավիճակին։ Թյուրքերը հետևողականորեն գնում են դեպի իրենց նպատակը։ Նրանք իրականացնում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական նոր՝ առանց Ռուսաստանի,  քարտեզ ձևավորելու իրենց գլոբալ ծրագրերը։

Երեկ ուշ երեկոյան հնարավորություն ունեցա շփվել Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների հետ։ Ցանկանում եմ միանգամից նշել,  որ Սփյուռքը հսկայական ներուժ է և ռեսուրս Հայաստանի զարգացման և արդիականացման համար։ Այդ բացառիկ հնարավորությունը չունեն մեր տարածաշրջանի շատ երկրներ։ Բայց ի՞նչն է ակնհայտ։ Մենք մինչև հիմա այդպես էլ չենք գտել Հայաստանում այդ մարդկանց ինտեգրացիայի օպտիմալ և պարզ մեխանիզմներ։ Գործող իշխանությունները շարունակում են չնկատել նրանց։ Հայրենադարձներից շատերը, հատկապես՝ Սիրիայից և Լիբանանից տեղափոխվածները, կարող են մեծ օգուտ բերել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, նրանց գիտելիքներն ու փորձը կարող են օգտակար լինել պետական ծառայության որոշ ոլորտներում, ինչպես նաև արաբական երկրների հետ ԵԱՏՄ-ի առևտրատնտեսական հարաբերություններ հաստատելու  գործում։ Անհրաժեշտ է հայրենադարձության տրամաբանական և նպատակային ծրագիր։ Բայց մինչ այդ պետք է լուծել արդեն Հայաստան ժամանածների կյանքի կազմակերպման բոլոր տարրական հարցերը։

Մենք միշտ խոսում ենք մարդկային ներքին ներուժի մասին, բայց ժամանակն է խոսել հայկական գլոբալ մարդկային ռեսուրսի մասին և դրա՝ բուն Հայաստանում ռացիոնալ օգտագործման մասին։

Եվս մի նկատառում։ Կա կարծիք թե, վերականգնելով Սփյուռքի նախարարությունը, մենք ինքնաբերաբար կլուծենք Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերությունների շատ խնդիրներ։ Համոզված եմ, որ այդ հարցերը չեն կարող սահմանափակվել միայն մեկ նախարարության շրջանակներով։ Դրանք մշտապես պետք է լինեն Հայաստանի բոլոր պետական ու տեղական մարմինների ուշադրության կենտրոնում և օրակարգերում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan