Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանի կոկորդում մնացած հարցը. Վահե Հովհաննիսյան

Հայաստանի բարդ հարցերի շարքում, այնուհանդերձ առանձնանում է մեկը. Ինչո՞ւ պատերազմը շուտ չկանգնեցվեց։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայ ժողովրդի մաքրման, որակական աճի և հեռանկարի համար սա առանցքային հարց է։

Առկա է անհերքելի փաստ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մերժել է առաջարկը։ Երեկ հրապարակվեց փաստ, որ նման հնարավորություն եղել է նաև այլ պահերի։

Մենք այս հարցը չենք տալիս, այս հարցը չի ձևակերպվում որպես հայաստանյան պոռթկում, հայաստանյան՝ էմոցիա կամ հակառակը՝ որպես ազգային սթափություն։

Պուտինը և աշխարհի մյուս լիդերները պաշտոնական խողովակներով և այնուհետև հրապարակային, զարմանք էին հայտնում, թե Փաշինյանը ինչու չի համաձայնվում պատերազմի դադարեցմանը։

Եթե մենք այս հարցը չենք համարում թիվ 1-ը ու հայ ժողովուրդը չի պահանջում նրանից պատասխան, ապա ուրիշ հարցերի քննարկումը ի՞նչ իմաստ ունի։

Չհամաձայնվել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է սպանդի ուղարկել տասնյակ հազարավոր մարդկանց։ Այն, ինչը, ըստ էության, կատարվել է։

Չհամաձայնվել պատերազմի շուտ դադարեցմանը նշանակում է գիտակցված գնալ նոր ու ծանր կորուստների։ Ինչը, ըստ էության, տեղի է ունեցել։

Եթե մեր հասարակությունը այս հարցը չի կարևորում, ուրեմն ձևակերպում է, որ նորմալ է՝ ով մեռավ` մեռավ։ Ուրեմն ասում է մեզ Շուշին, Ղարաբաղը, Սյունիքը չի հետաքրքրում։ Ու ասենք անկեղծ՝ մարզերից քարոզչական խմբերը ամեն անգամ այս նախադասությունները լսած են վերադառնում ու որպես՝ մարդ, մայր, հայր՝ քանդված։

Նիկոլի կողքը կանգնածները Նիկոլին այդ հարցը չե՞ն տալիս։ Լավ իրենք իրենց այդ հարցը չե՞ն տալիս՝ իրենց տներում, իրենց երեխաների հետ շփվելիս։ Բա ո՞նց եք ապրում։

Ստացվում է, որ մենք որպես հասարակություն ինքնաձևակերպվում ենք որպես սնունդը ու նաղդը գերնպատակ համարող միավոր։Բայց դա իրականում այդպես չէ։

Այս հարցը մեր ժողովրդի կոկորդին է. Այս հարցը չի վերանալու։ Մինչև պատասխաններ չհնչեն այս հարցը օրակարգում է։ Եվրոպական, ռուսական դիվանագիտական նամակագրությունները փաստում են միջազգային հանրության շոկը՝ ինչու Նիկոլը չի համաձայնում դադարեցնել պատերազմը։

Այդ շոկը պետք է մտնի ամեն հայի գիտակցություն։ Միայն դրանից հետո է հնարավոր արժանապատիվ խաղաղություն և պետության վերելք։ Վստահ եմ հայաստանյան նոր առողջ էլիտաների ձևավորումը սկսվելու այդ հարցի հենքի վրա։

Կան կոնկրետ մարդիկ, ովքեր պետք է խոսեն այդ մասին՝ Ավնտանգության Խորհրդի բոլոր անդամները, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՊՆ Դավիթ Տոնոյանը, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը։ Նիկոլի այն նեղ շրջապատը, որը չունենալով լիազորություններ, բայց Նիկոլի հետ տասնյակ հազարավոր ճակատագրերի և պետության 100-ամյա հեռանկարի մասին որոշումներ էր կայացնում։ Եվ վերջապես Նիկոլը. Ինչ կարգավիճակով է լինի, որ լսարանի առաջ էլ լինի, Մայր բուհից մինչև ոտքերի տակ ոչխար մորթող քաղաքացին, նրան պետք է ասեն՝ մուրճդ մի կողմ դիր ու ասա՝ ինչու էիր մերժում պատերազմը շուտ դադարեցնելու հնարավորությունները։

Եթե մենք չհասանք սրան, ոչ մի վերելք չի լինելու, ոչ մի արժանապատիվ խաղաղություն չի լինելու, որովետև մենք դրան արժանի չենք լինելու։

Մինչև այս հարցի պատասխանը չլինի՝ չի լինելու նորմալ կյանք. Ուսուցիչը չի կարողանալու նորմալ մտնել դասարան, դասախոսը չի մտնելու լսարան, հոգևորականը չի կարողանալու իր գործն անել, Հայաստանում չի գրվելու լավ գիրք, չի գրվելու լավ երաժշտություն..., որովհետև մեր կյանքը լինելու է պսևդոնորմալ՝ արհեստական հենքի վրա։ Թուրքը չի հանգստանալու, մինչև մենք այս հարցի պատասխանը չտանք՝ որովհետև թուրքը հասկանալու է, որ մենք կորստի զգացում չունենք։

Կա մեկ բնական հարց, որից խուսափում ենք՝ ինչո՞ւ պատերազմը շուտ չդադարեցվեց։ Այս հարցի պատասխանն է մեր ապագայի բանալին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan