Արամ Գաբրելյանով. Ամբողջ Հայաստանով հունիսի 15-ի դրությամբ՝ Քոչարյանն այս պահին ունի 32%, Փաշինյանը՝ 24%
Ռուսաստանաբնակ մեդիամագնատ Արամ Գաբրիելյանովն իր տելեգրամ ալիքում գրում է. «Ինչպես հայտնում են աղբյուրները, որոնք եթե մի բան և ասում են, ապա հարյուր տոկոսանոց վստահությամբ, երեկ Մոսկվան ստացել է Հայաստանում նախընտրական իրավիճակի հերթական վերլուծությունը։ Համատեղ տեղեկանքը պատրաստել են հետաքրքրված բոլոր ռուսական կառույցները։ Ինքներդ եք հասկանում՝ ինչպիսի։ Եզրակացությունը տեղեկանքում, որը դրվել է այն գրասենյակների սեղաններին որտեղ պարզապես արգելված է ստել և ինչի համար հետո ստիպված կլինեն գլխով պատասխանել, եզրակացությունը միանշանակ է, ընտրություններին կհաղթի Ռոբերտ Քոչարյանը։
Ամբողջ Հայաստանով հունիսի 15-ի դրությամբ թվերը հետևյալն են՝ Քոչարյանի աճող վարկանիշի պայմաններում այս պահին նա ունի 32%, Փաշինյանը՝ 24%։
Մոսկվայից լավ երևում ու լսվում է», - գրել է նա։