Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
23
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Քիչ անց Տավուշում ականազերծման և պայթեցումներ աշխտանքներ կլինեն. ՊՆ Պատերազմ Արցախում
Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ) Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Միհրան Պողոսյանը կշարունակի ընտրապայքարը. դատարանն անվավեր է ճանաչել ԿԸՀ-ի որոշումը

Վարչական դատարանը երեկ երեկոյան անվավեր է ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Միհրան Պողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 129-Ա որոշումը:

Այսպիսով, ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պարագայում վերականգնվում է նախկին վիճակը: Մասնավորապես՝ Միհրան Պողոսյանը համարվում է Ազգային ժողովի 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի 11-րդ համարով գրանցված թեկնածու:

Նշենք, որ վարչական դատարանում գործը քննվել է 5 դատավորի կազմով (նախագահող դատավոր՝ Դանիել Դանիելյան): Դատական ակտը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Ցուցակի 11-րդ համարում նշված Միհրան Պողոսյանի համար ներկայացվել է վերջինիս 18.05.2021թ. գրավոր հայտարարությունը, լիազոր մարմնի կողմից 25.05.2021թ. տրված տեղեկանքը՝ վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում մշտապես  Հայաստանում  բնակվելու վերաբերյալ, հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող և անձը հաստատող փաստաթղթերի պատճենները:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 28.05.2021թ. թիվ 54 որոշմամբ անվավեր է ճանաչվել տեղեկանքը, որի հիման վրա ԿԸՀ-ն, նկատի ունենալով, որ, ըստ էության, տեղեկանքն արդեն բացակայում է, դաշինքին տրամադրել է 48 ժամ ժամանակ թերությունը շտկելու համար: Դրանից հետո լիազոր մարմինը 30.05.2021թ. տրամադրել է նոր տեղեկանք, և «Պատիվ ունեմ» դաշինքը գրանցվել է:

Միհրան Պողոսյանը լիազոր մարմնին տեղեկանք տրամադրելու խնդրանքով առաջին անգամ դիմել է 19.05.2021թ.: Խնդրանքը մերժվել է: Այնուհետև դիմել է Վարչական դատարան, և վերջինիս 25.05.2021թ. կայացրած վճռի հիման վրա խնդրո առարկա տեղեկանքը տրամադրվել է:

Գործի քննության ընթացքում Պողոսյանի ներկայացուցիչները վարչական դատարան են ներկայացրել ևս մեկ փաստաթուղթ, որը վերաբերել է Մ. Պողոսյանի՝ «Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանում» ուսանելուն: Ի լրումն՝ ներկայացվել է նաև մեկ այլ փաստաթուղթ, որի համաձայն՝ հայցվորը նախապատրաստական դասընթացներ է անցել:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը դիմել է փաստաթուղթ տրամադրած համալսարանին՝ ներկայացված փաստաթղթերի իսկությունը պարզելու համար: Սակայն Վարչական դատարանը, սահմանափակված լինելով դատավարական ժամկետներով, պարտավորեցրել է տրամադրել փաստաթուղթը, որի հիման վրա լիազորը մարմինը տրամադրել է տեղեկանքը:

Դրանից հետո ստացվել է «Մոսկվայի պոլիտեխնիկական համալսարանի» գրությունը, որից հետևում է, որ Միհրան Պողոսյանն իսկապես սովորում է մագիստրատուրայի 1-ին կուրսում, սակայն նախապատրաստական դասընթացներ չի անցել և այնտեղ որպես ուսանող ներգրավված չի եղել:

Նշենք, որ  քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով բնակչության պետական ռեգիստրը վարող Կառավարության լիազորած պետական կառավարման մարմին դիմում տալու օրվան նախորդող 1461 օրերի ընթացքում նա առնվազն 731 օր բացակայել է Հանրապետությունից: Միաժամանակ օրենսդիրը տվյալ ընդհանուր կանոնից բացառություն է նախատեսել այն դեպքերի համար, երբ բացակայությունը պայմանավորված է եղել հանրային ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով արտերկրում գտնվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը նշվածի հիման վրա անվավեր է ճանաչել նախկինում տրամադրած տեղեկանքը: Այնուհետև ներկայացվել է Բելգորոդի համալսարանում ուսանելու վերաբերյալ փաստաթուղթ այն մասին, որ 15.01.2020թ. մինչև 31.05.2020թ. ժամանակաշրջանում Մ. Պողոսյանը մասնակցել է «Մարդկային կապիտալի կառավարում» նախապատրաստական կրթական ծրագրին, ուղղվածությունը՝ «Անձնակազմի կառավարում»:

Փաստաթղթի իսկությունը ճշտելու համար վարչությունը դիմել է Բելգորոդի համալսարան, սակայն եռօրյա ժամկետում պատասխանը չստանալով՝ տրամադրել է տեղեկանք, որի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գրանցել է:

Գրանցումից հետո ստացվել է Բելգորոդի համալսարանի միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ.Ա.Կուչմիստի 01.06.2021թ. թիվ 0-1292 գրությունը, որի համաձայն՝ նախկինում տրամադրված տեղեկանքներն իրենց կողմից չեն տրամադրվել և Միհրան Պողոսյանը չի սովորում իրենց համալսարանում:

ԿԸՀ-ն Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն հարցադրում է կատարել, թե արդյոք 30.05.2021թ. տրամադրված տեղեկանքը ճանաչվել է անվավեր կամ լիազոր մարմինը պատրաստվում է այն անվավեր ճանաչել: Վարչությունից հայտնել են, որ տեղեկանքն անվավեր ճանաչված չէ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում տրամադրված տեղեկանքի համաձայն՝ դիմումատուն հանդես է եկել որպես քաղաքացի, իսկ տվյալ դեպքում վերջինս արդեն հանդիսանում է թեկնածու, հետևաբար հետագա իրավական հետևանքները ԿԸՀ-ի իրավասության դաշտում են:

ԿԸՀ-ն, ուսումնասիրելով Բելգորոդի համալսարանի կայքը, պարզել է, որ տրամադրված տեղեկանքում նշված մասնագիտության ուղղությունը տվյալ բուհում առկա չէ:

ԿԸՀ ներկայացուցիչն այս անգամ Վարչական դատարանին հայտնել է, որ գործ ունեն 2 տարբեր կարգավիճակների հետ: Մի դեպքում՝ Միհրան Պողոսյանը եղել է քաղաքացի, երբ գործում եղել է տեղեկանք, մյուս դեպքում՝ վերջինս գրանցվել և դարձել է թեկնածու, որի հիման վրա ԿԸՀ-ն գտել է, որ հայցվորը չունի ընտրվելու իրավունք և ընդունել է վիճարկվող որոշումը:

Միհրան Պողոսյանի ներկայացուցիչների կողմից հայցադիմումին կից դատարան է ներկայացրել «Բելգորոդի պետական ազգային հետազոտական համալսարանի» միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ.Ա.Կուչմիստի 09.06.2021թ. գրությունը, որով, ի թիվս այլնի, հայտնվել է, որ 01.06.2021թ. թվագրված թիվ 0-1292 նամակը տրվել է տեխնիկական սխալի արդյունքում: Այսինքն՝ խնդրո առարկա վարչական վարույթն ավարտվելուց հետո, երբ Միհրան Պողոսյանը վիճարկել է ԿԸՀ-ի 08.06.2021թ. ընդունված թիվ 129-Ա որոշումը, գործի քննության ընթացքում ներկայացվել է նոր ապացույց, որով էլ ապացուցվում է, որ «Բելգորոդի պետական ազգային հետազոտությունների համալսարանի» միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վ.Ա.Կուչմիստի 01.06.2021թ. թիվ 0-1292 գրությունը տրվել է տեխնիկական սխալի արդյունքում:

Այդպիսով, Վարչական դատարանը փաստել է, որ Միհրան Պողոսյանը 15.01.2020թ. մինչև 31.05.2020թ. ժամանակաշրջանում մասնակցել է «Մարդկային կապիտալի կառավարում» նախապատրաստական կրթական ծրագրին, ուղղվածությունը՝ «Անձնակազմի կառավարում»: Վարչական վարույթի նյութերում և գործում առկա որևէ այլ՝ այդ թվում համարժեք հակառակ ապացույցով դա չի հերքվում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan