Ալեն Սիմոնյանը միջամտել է Tert.am-ի աշխատանքին եւ լրագրողին հորդորել՝ լքել տարածքը. Տեսանյութ
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին
Բաղրամյան պողոտայի վրա Ալեն Սիմոնյանը բազամահա՞րկ է կառուցում
Մենք պատրաստ ենք տկլորանալ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանի առաջարկը՝ ԵՄ-ին (տեսանյութ)
Նեղացկոտ էֆենդին արգելել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում. Մարգարիտա Սիմոնյան
ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը Մեղրիում միջամտել է Tert.am-ի լրագրող Անի Գեւորգյանի աշխատանքին։
Լրագրողի խոսքին, թե միջամտել է իր աշխատանքին, ինչու՞ է նման բան արել, ինչո՞ւ է ընդհատել իր հարցազրույցը, իր գործառույթը միջամտել՞ն է, Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Այո՛, այո»։
Այնուհետեւ, ԱԺ փոխնախագահը, կողքիններին հորդորել է ուշադրություն չդարձնել լրագրողին։
Նա նաեւ լրագրողին հորդորել է հեռանալ տարածքից․ «Լքե՛ք տարածքը, խնդրում եմ Ձեզ։ Դուք սադրում եք մարդկանց»։