ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»

Սկսվում է հայկական տարածքների գաղափարախոսական օկուպացիան․ թուրքագետը՝ Շուշի Էրդողանի կատարելիք այցի մասին

Թուրքագետ, «Հայաստան» դաշինքի անդամ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այցը Շուշի մի քանի ենթատեքստ ունի։ Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ դրանք առաջին հերթին խորհրդանշական են, բայց դրանց տակ էլ կան նաև քաղաքական և տնտեսական բացահայտ ենթատեքստեր։

«Էրդողանի այցը Շուշի նախևառաջ խորհրդանշում է թուրք-ադրբեջանական միասնականության, նրանց ագրեսիայի հաղթանակի արդյունքը, որովհետև Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ կարողացել է հասնել այս արդյունքին, կարողացել է օկուպացնել Արցախի մի հատվածը։ Սա նշանակում է Թուրքիայի գերակայությամբ թուրք-ադրբեջանական տանդեմի հաղթանակը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-16-ը կայցելի Ադրբեջան: Նշենք նաև, որ Բաքվում ընդունելով Թուրքիայի կրթության նախարար Զիա Սելջուքին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր, որ Շուշիում նոր դպրոցի հիմնարկեքը, որի շինարարությունը ֆինանսավորելու է Թուրքիան, կկայանա Թուրքիայի նախագահի այցի ընթացքում:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ պատահական չէ, որ Էրդողանի այցը Շուշի քաղաքն է այն առումով, որ այն հռչակվել է թյուրքական աշխարհի մայրաքաղաք, և Էրդողանը, որը հավակնություն ունի դառնալու թյուրքական աշխարհի առաջնորդը, այս այցով ևս մեկ խորհրդանշական քայլ է անում․ հաղթող երկրի առաջնորդը իր այցն է կատարում հայոց քաղաք Շուշի։

«Բացի այս սիմվոլիկ դրույթներից՝ Էրդողանի այցը ենթադրում է այլ քաղաքական, տնտեսական բաղադրիչեր։ Թուրքիան բնականաբար չի սահմանափակվի խորհրդանշական հաջողություններով, այն ունի ակնկալիքներ Ադրբեջանում տնտեսական, քաղաքական և ռազմական ավելի լուրջ ներկայության ապահովման և խորացման։ Կարծում եմ՝ Էրդողանի այցը որոշակի ստիմուլ է հաղորդելու նաև դրանց,- ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիան Ադրբեջանից ակնկալում է տնտեսական հարցերում զիջումներ, մենաշնորհային դիրքի շնորհում,- կարծում եմ՝ հանդիպումը կենտրոնանալու է նման հարցերի վրա»։

Անդրադառնալով Շուշիում Թուրքիայի կողմից ֆինանսավորվող դպրոցի բացմանը՝ Ռուբեն Մելքոնյանը նշեց՝ դա էլ գաղափարական նշանակություն ունի։ «Հայկական տարածքների օկուպացիան նաև ենթադրում է այդ տարածքների թուրքականացում։ Այցի ընթացքում դպրոցի հիմնարկեքի կայանալը նշանակում է, որ հայկական օկուպացված տարածքները դառնալու են թյուրքական ազգայնականության կենտրոններ և օջախներ, որոնք սպառնալիք կլինեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև՝ տարածաշրջանի համար։ Էրդողանի Շուշի այցով սկսվում է այդ տարածքների գաղափարախոսական օկուպացիան, և դա ունենալու է շարունակական բնույթ»,- ասաց նա։

Թուրքագետի խոսքով՝ այն իրավիճակը, որին հանգեցրեց այս ապաշնորհ, հայրենադավ ՀՀ իշխանության գործունեությունը, չի սահմանափակվում միայն նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ «Սկսվում է սպառնալիքների մի ողջ շղթա, որոնք դրսևորվում են տնտեսական, քաղաքական, գաղափարաբանական և այլ ոլորտներով»,- ասաց նա։

Պատասխանելով դիտարկմանը, թե արդյոք ՀՀ ներկայիս իշխանություններն ադեկվատ արձագանքում են իրողություններին, արդյոք նկատելի է մտահոգություն, անհանգստություն դրանց պատճառով, Ռուբեն Մելքոնյանը նշեց․

«Ադեկվատ արձագանք անադեկվատ իշխանություններից սպասելը շնորհակալ գործ չէ։ Այս իշխանությունների աշխատաոճը որևէ տեղ չի թողնում ենթադրելու, որ նրանք գործում են հայաստանանպաստ շարժառիթներից ելնելով։ Ընդհակառակը, այս իշխանությունների գործելաոճը համահունչ է թուրք-ադրբեջանական տեսություններին, և Հայաստանը գտնվում է արտաքին և ներքին շրջափակման մեջ։ Այն բոլոր քայլերը, որ կատարվում են մեր թշնամիների՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, լրացվում են մեր իշխանությունների կողմից։ Թուրք-ադրբեջանական տանդեմը և այսօրվա իշխանությունները գործում են Հայաստան պետության և պետականության դեմ։ Ընդ որում, գործում են հետևողականորեն՝ երբեմն իրենց «գժի տեղ դնելով», երբեմն բացահայտ, երբեմն «մուրճով», երբեմն այլ հայտարարություններով»,-ասաց նա՝ միամտություն համարելով այն, որ պետք է այս իշխանություններից որևէ դրական քայլ ակնկալել։

Նրա խոսքով՝ այս իշխանությունները թշնամական են տրամադրված այս պետության դեմ, և հասարակությունն արդեն վաղուց պետք է հաշտված լինի դրան։ Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այս իշխանություններից կարելի է արձագանք ակնկալել նախկին նախագահների, գեներալների դեմ։

«Իսկ տեսե՞լ եք Ալիևի նկատմամբ որևէ բացասական հայտարարություն,- ասաց նա, ապա հավելեց,- ինչպիսի ողբերգություն, որ «չագուչով միմոսը» երեկ Ալիևի մասին խոսելիս նրան համարում է կառուցողական, կոչ է անում գնահատել նրա կառուցողականությունը և այդ նույն պահին վիրավորում է հայ հոգևորականերին, գիտնականներին և այլն։ Հայ գիտնականին՝ կրթության և գիտության մշակին և հոգևորականին միշտ թիրախավորել են թշնամիները՝ թուրքերը, թաթար-մոնղոլները և այլն, հիմա նրանց թիրախավորում է ճակատագրի հեգնանքով իշխանության հասած մեկը և նրա ոհմակը։ Կարծում եմ՝ խորը քաղաքագիտական վերլուծության կարիք չկա՝ ցույց տալու համար, որ այս իշխանությունը դեմ է Հայաստանին, հայկականությանը, դեմ է հայոց գիտությանը, մշակույթին և այլն»,- ասաց նա։

Աղբյուր՝ Tert.am 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan