Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է Հասանովի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման. Տեսանյութ «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմը նայի, իշմար ենք տալիս». Ռուբինյանը՝ Հասանովին. Տեսանյութ
2
Ընդդիմությունը բոյկոտեց, բայց ՔՊ-ն ԱԺ նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին Ալիևն ու «Պարտության» կուսակցությունը հարձակվել են Հայաստանի վրա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ ուղիղ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորները հարցում տեղի է ունենում «ալիևություն»․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա «Թուրքին դաբրո եղել ա». թշնամին ամեն օր ամրանում է Սյունիքում. Տեսանյութ Իսկ ով է պատերազմելու Իրանի դեմ. կարծես թե այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ Թուրքիան և Ադրբեջանը Թշնամին կրակ է բացել Երասխի դիրքերի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն ընկել է գյուղի տներից մեկի բակում. Տեսանյութ, Լուսանկարներ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Պատերազմ Արցխում
Ընդդիմությունը բոյկոտեց, բայց ՔՊ-ն ԱԺ նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին Քրեական հետապնդման իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ ազատ արձակել պատգամավորին Լիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ԱԺ նախագահի քվեարկությունը դադարեցվել է՝ քվեաթերթիկում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով. Տեսանյութ 44-օրյա պատերազմի խնդիրները չի կարելի իջեցնել ասֆալտի մակարդակին․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ Վերաքննիչը քննում է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղ Ալիևն ու «Պարտության» կուսակցությունը հարձակվել են Հայաստանի վրա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք Հոտնկայս ծափահարություններ՝ միայն Սյունիքի կալանավորված համայնքապետերին. Տեսանյութ Ագնեսա Խամոյան․ «Փաշինյանը վախենալու բան ունի ոչ թե պատգամավորների, այլ ծնողների հաշվեհարդարից» Այստեղ իրենց ցանկությունների ԱԺ-ն չէ, և իրենք պարտավոր են հետևել Սահմանադրությանը․ Աննա Մկրտչյան․ Տեսանյութ Հայաստանի և Արցախի վերջին 2-3 տարիների պատմությունը դավաճանության պատմության է․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ ուղիղ Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն դրամով մեկ անձից գնում է կատարել․ Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Քանի որ ՀՀ-ին սպասվում են բարդագույն լուծումներ, արդյոք այդ պատճառով չէ՞, որ այդ անձն ուզում ունենալ ցածր լեգիտիմությամբ ԱԺ. Գեղամ Նազարյան. Տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է Հասանովի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման. Տեսանյութ «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմը նայի, իշմար ենք տալիս». Ռուբինյանը՝ Հասանովին. Տեսանյութ Դանակահարված ավագանու անդամի վիճակը ծայրահեղ ծանր է Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորները հարցում տեղի է ունենում «ալիևություն»․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ագնեսա Խամոյան․ Փաշինյանը վախենալու բան ունի ոչ թե պատգամավորների, այլ ծնողների հաշվեհարդարից. Տեսանյութ Չենք ընտրի ԱԺ նախագահ մինչև «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորները կալանքից ազատ չարձակվեն.Վանեցյան ԱԺ փոխնախագահի թեկնածուն ես եմ. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Զմռսումները բացվել են, բայց համակարգիչները դեռ հետ չեն տվել. Վ. Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին. Տեսանյութ Ե'վ ԱԺ-ում, և' փողոցում պայքարը պետք է շարունակվի. փողոցով եկածին փողոցով պետք է հեռացնել Դանակահարել են Երևանի ավագանու անդամին. «Իրավունք» Ստացվում է, որ կա ԱԺ պատգամավոր, ով անազատության մեջ է պահվում առանց ԱԺ-ի համաձայնության․ Գոհար Մելոյան «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ Սյունիքի ազատազրկված համայնքապետերի նկարներով շապիկներով Սրանց ցինիզմը փաչ ու սահման չունի Ոստիկանությունն ավտոբուսներով ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի մոտակայքում. Տեսանյութ Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահի աշխատավարձի չափերով կոֆեյի հավելավճար հաստատես օրենքով. Ճաղարյան Արթուր Թևոսյանից այս պատերազմը խլել է երկու որդիներին: Նա միակն էր այդ օրը, ով երկու անգամ մոտեցավ պատվո դրոշներին․․․ երկու անգամ՝ երկու որդիների համար․․․ Շունիկը «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» խաղի գլխավոր աստղը դարձավ. Տեսանյութ Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից․ Հունան Թադևոսյան Երկու մեդալ՝ մեկ որդու համար Մի ջրհեղեղն ի՞նչ է ախր, որ մեզ բաժանում է պետություն ունենալու բերկրանքից Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա «Թուրքին դաբրո եղել ա». թշնամին ամեն օր ամրանում է Սյունիքում. Տեսանյութ «Գյուղից 3 կմ հեռու երևի բազա են հիմնում, անընդհատ շարասյուն ենք տեսնում». Շուռնուխի համայնքապետ «Ամեն ինչ նույնն է Սև լճի հատվածում․ ադրբեջանցիները քարե շինություն են կառուցել այնտեղ». Իրինա Յոլյան Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին․ պաշտոնական հաստատում չկա Օգոստոսի 1-ին, երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին Ջեֆ Բեզոսը զրկվել է աշխարհում ամենահարուստ մարդու կոչումից․ նա 24 ժամում կորցրել է գրեթե 14 մլրդ դոլար Խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը Արցախ «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում

Նիկոլն այնքան սրիկա է, որ գերիների հարցը ևս օգտագործում է իր անձնական քարոզչության համար. Իշխան Սաղաթելյան

Այս մարդն իր թափած արյամբ դեռ չի բավարարվել։ Փորձելու է ինչ-որ բաներ անել, ինչի մասին վկայում են վերջին ջղաձգումները, բայց կոչ եմ անում հանրությանը լինել հանգիստ ու կազմակերպված։ Դիլիջանում «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ 

«Մենք թույլ չենք տալու որևէ բախում։ Հայաստանում Նիկոլը չի կարող նոր մարտի 1 կազմակերպել, պարզապես չի ստացվելու։ Ինձ թվում է՝ ինքն այս օրերին ավելի շատ մտածում է Հայաստանից իր փախչելու մասին, այլ ոչ թե այլ բաներ։ Իհարկե, կփորձի վերջին սրիկայությունն անի, բայց մենք էլ պետք է ուշադիր լինենք և թույլ չտանք»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը խոսել է ընտրություններից հետո վենդետաների մասին, եթե կրկին վերարտադրվեն, նման սցենար հնարավո՞ր է, Իշխան Սաղաթելյանը նկատեց՝ նրանց չի հաջողվելու կրկին իշխանության գալ. «Մեր ժողովրդին վիրավորում եք, երբ ասում եք, որ այս իշխանությունը կարող է վերարտադրվել։ Ինքն օգտագործում է հնարավոր ամեն ինչ։ Օրական բազմաթիվ ահազանգեր ենք ստանում մարդկանց աշխատանքից հեռացնելու, ճնշումներ գործադրելու վերաբերյալ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ բոլոր այն մեծ և փոքր պաշտոնյաները, որոնց քաղաքական հայացքների համար ազատում են աշխատանքից, վերականգնվելու են, իսկ նրանց աշխատանքից ազատողներն օրենքը խախտելու համար պատժվելու են։

Ինչ վերաբերում է վենդետաներին, ապա Իշխան Սաղաթելյանի խոսքով Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ քաղաքացիներին ընդամենը երկու բան է խոստանում. «Նա չի ասում կկազմակերպեմ Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանությունը, ինքն Արցախից չի խոսում, որ նվիրել է իր ավագ եղբորը։ Նա քաղաքացուն ընդամենը երկու բան է խոստանում՝ վենդետա և էլիտաների վերացում։ Ասում է՝ հարուստներին կաղքատացնեմ, իսկ սոցիալապես անապահով մարդիկ էլ ծափահարում են»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով 15 գերիների վերադարձին և Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ բոլոր գերիներին վերադարձնելու ծրագիր ունի, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ գերիների թեման նուրբ է և աշխատում են քիչ կամ ընդհանրապես չխոսել այդ մասին։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանն այս ընթացքում երկու անգամ հանդիպել է գերեվարվածների ծնողներին, բայց այդ մասին չեն բարձրաձայնել. «Նիկոլն այնքան սրիկա է, որ գերիների հարցը ևս օգտագործում է իր անձնական քարոզչության համար, բայց կրկնակի սրիկա է, որ այսօր հայտարարում է, թե ընդդիմությունը սուգ է անում, որ գերիները վերադարձել են։ Այս աստիճանի տականքի հետ գործ ունենք։ Նա չի ասում, թե այդ մարդիկ ինչու են գերի ընկել, չի ասում՝ բա մնացած գերիները։ Այո՛, մենք սգում ենք, որովհետև դեռ գերիներ ունենք, իսկ նա դրա համար պատասխան պետք է տա»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan