Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ (տեսանյութ) Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր ճանաչեց ԿԸՀ որոշումը. Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով պաստառը քարոզչության հետ կապ չունի

ՀՀ վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մայիսի 31-ին ԿԸՀ-ն որոշում էր կայացրել, համաձայն որի՝ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պարունակող պաստառներն ասոցացվել են «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ։ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել որոշումը, որը հունիսի 6-ին բավարարվել է։ Դատարանի որոշումից հետո՝ հունիսի 8-ին ԿԸՀ-ն կրկին որոշում է կայացրել, համաձայն որի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը ճանաչվել է քարոզչության հետ ասոցացվող։ Հունիսի 8-ի որոշումը կրկին վիճարկվել է դատական կարգով, որի շրջանակներում հայցվոր կողմը

Դատարանին հայտնել է, որ առկա է նույնանման փաստերի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած վճռով անվավեր ճանաչված վարչական ակտ։ Հայցվոր կողմի ներկայացուցիչը մատնանշել է կրկին դատվելու անթույլատրելիության պահանջը (սկզբունքը), որը նախատեսված է ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ մասում, սահմանված է մի շարք միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 7-րդ կետով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածով, որն իր բովանդակությամբ (մեկնաբանմամբ) ենթադրում է պետության պարտականությունը՝ նույն արարքի համար անձին կրկին անգամ պատժելը, դատելը և քրեական հետապնդման ենթարկելը բացառելը:

Վարչական դատարանը նշել է, որ ԿԸՀ-ն, խախտելով իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքը, դատական կարգով անվավեր ճանաչված միջամտող վարչական ակտով կարգավորված՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով՝ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու հարցի շուրջ կրկին իրականացրել է վարչարարություն և արդյունքում ընդունել արդեն սույն գործի շրջանակներում վիճարկվող՝ 08.06.2021թ. թիվ 128-Ա որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանի փաստացի դրությունը կրկին վատթարացրել է, քանի որ վերջինիս «Կյանք և ազատություն» գրքի պատկերը և «Հայաստանը կառուցելիս» գրառումը պարունակող պաստառները ճանաչել է «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող: Դատարանի գնահատմամբ՝ ԿԸՀ-ն ոչ պատշաճ վարչարարության արդյունքում ընդունել է մայիսի 31-ի որոշումը, ապա այդ որոշումը դատական կարգով անվավեր ճանաչելուց հետո շտկել է դատական ակտով արձանագրված խախտումները և կրկին նույն փաստերով նույն հարցի կարգավորման նպատակով ընդունել է մեկ այլ որոշում, այնինչ ոչ պատշաճ վարչարարության հիմքով միջամտող վարչական ակտն անվավեր ճանաչելը ոչ թե նպատակ է հետապնդում, որ հենց այդ վարչարարությունը կրկին «վերաբացվի» և ճիշտ իրականացվի, այլ դրա հիմքով բացառվեն հետագայում վարչական մարմնի կողմից նման խախտումներ թույլ տալը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վարչական դատարանը գտել է, որ վարչական ակտը ոչ իրավաչափ է և ենթակա է անվավեր ճանաչման։

 
 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan