Մինասյանն իր ազատությունը ժամանակավորապես կզիջի, բայց պատրաստ չէ հայրենիքը զիջել. պաշտպան. Տեսանյութ Որ համայնքներում է ՔՊ-ն պարտվել «Թողնե՛լ, մերոնք են». 5 իրարամերժ հրաման՝ 10 րոպեում, «Ցորի» տղաների տեսած դժոխքը. Տեսանյութ
6
Ժողովրդավարությունը և պոպուլիզմը․ ինչո՞ւ են իշխանության գալիս պոպուլիստները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Երեկ Փաշինյանը պարտվեց նաև Հայաստանի թիվ երրորդ քաղաքում՝ Վանաձորում Անցած ՏԻՄ ընտրություններում մեծ ակտիվություն էին ցուցաբերել նաև ... ջավախեցիները 36 համայնքից ՔՊ֊ն համայնքապետ կարող է ունենալ միայն 15֊ում. Իշխան Սաղաթելյան Մենք պայքարելու ենք հարկադրաբար ընտրություններ կազմակերպելու դեմ․ Դավիթ Համբարձումյան. Տեսանյութ Արցախում հրազենային վիրավորումից 19-ամյա զինծառայող է մահացել․ ՊԲ Նրա հայրը սպանել է 5000 մարդու. սփյուռքահայը փողոցում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի դստերը Տեսանյութ․ Բացառիկ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ իշխանական պատգամավորը սպառնացել և մայր է հայհոյել եզդի գյուղապետին Մուրադովը Բաքվից Երևան է բերել հայ ռազմագերիների Երեկ Կրեմլը որոշել էր հերթական անգամ բացահայտել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի ստերը Պատերազմ Արցախում
Սա պարտությունը որպես հաղթանակ ներկայացնելու հերթական խղճուկ փորձն է․ Քրիստինե Վարդանյան Ստուգումներ մարտական հենակետերում Հունիսի 20-ից հետո Վանաձորում «Քաղաքացիական պայմանագրի» ձայները նվազել են 18 000-ով, Աբովյանում ու Վեդիում՝ գրեթե կրկնակի․ խոշոր քաղաքների ամփոփ տվյալները Ռուսաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքերն են հայտնաբերվել Ինչո՞ւ է գաղտնի պահվել ԲԴԽ անդամների այցը Ալբանիա Վրաստանում կենսաթոշակները հունվարից բարձրացվում են Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում Երևանի ամենատարեց ծառերը անձնագրեր կունենան Աշխատանքից ազատե՞լ են ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղարին Կարեն Սարուխանյանն ազատվել է պաշտոնից Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի և նրա ընտանիքի գույքի բռնագանձման պահանջով Տավուշի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր Հնդկաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները 2022 թվականի սկզբին կսկսվեն Պեսկովը խոսել է Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունների մասին Սյունիքում հայտնաբերվել է կորած քաղաքացու դին Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայում լույս տեսնող «Ասպարեզ» օրաթերթն անդրադարձել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի ԱՄՆ այցին Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի վրա․ Լուկաշենկո Այսքան ցածր մասնակցությունը ՏԻՄ ընտրություններում չի կարող խոսել անվտանգության մասին Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք. Ալեքսանյանը՝ Առուշանյանի մեղադրանքի շինծու լինելու մասին Որ նիկոլին սատարողներին ասում ենք ՆԱԽԻՐ` նեղանում են Արմեն Սարգսյանն ու Արամ Սարգսյանը հանդիպել են. քննարկվել են ներքին և արտաքին խնդիրները Գրեթե երեք տարվա իմ դիվանագիտական առաքելությունն Իսպանիայում մոտեցավ իր ավարտին. Դեսպանի ուղերձը Մենք ցույց կտանք Աշոտ Երկաթի դեմ հարուցված քրեական գործի փուչիկ լինելը. Փաստաբան. Տեսանյութ Որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ. Մասնակցել են նաեւ ԱԽ անդամ չհանդիսացող անձինք Մինասյանն իր ազատությունը ժամանակավորապես կզիջի, բայց պատրաստ չէ հայրենիքը զիջել. պաշտպան. Տեսանյութ Աշոտ Մինասյանը պատրաստ է զիջել ազատությունը, բայց ոչ հայրենիքը Պատվաստված եւ օմիկրոն շտամով վարակված մարդկանց մոտ հիվանդության ծանր դեպքեր չեն արձանագրվել. Անահիտ Ավանեսյան Հյուսիսային պողոտայում՝ աղբարկղների մոտ տղամարդու դի է հայտնաբերվել Արցախի ՄԻՊ-ը մասնակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովին Ադրբեջանն այս պահին խնդիրը դրել է ավելի շատ Սյունիքի ուղղությամբ, քան Արցախի. Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Հայաստանում արտադրված «Սպուտնիկ լայթը» կարող է արդեն մտնել շուկա. Վահան Քերոբյան Արման Թաթոյանը մեկնում է Ֆրանսիա Կովիդ թեստերից մարդիկ գերշահույթ են ստանում, որովհետև դրանց ինքնարժեքը 2000 դրամ է. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Զեկույց․ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է նկատվել Թուրքական լիրայի փոխարժեքը մոտենում է պատմական նվազագույնին Մենք փակված ենք համարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման Ինչո՞ւ է Բայդենը կիսում աշխարհը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է. իր այսօրվա գրառումը դրա ապացույցն է. Ագնես Խամոյան Խաղաղապահները սկսել են ականազերծել Մարտակերտի շրջանի գյուղատնտեսական հողատարածքները Պատգամավորները ներկայացնում են 2022թ. բյուջեի նախագծի մասին «Հայաստան» դաշինքի մոտեցումները. Տեսանյութ «Չսովորեցինք հարգել գոնե մեր վիշտը, ոչ լիարժեք ուրախանալ սովորեցինք ուրիշի ուրախությամբ, ոչ լիարժեք ներել կամ ընդունել սխալը»․ Նազենի Հովհաննիսյան «Հայրենիք»-ը բոլոր հինգ համայնքների ավագանիներում կունենա խմբակցություններ Ժողովրդավարությունը և պոպուլիզմը․ ինչո՞ւ են իշխանության գալիս պոպուլիստները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Էդուարդ Բաբայանին՝ Աբովյանի համայնքապետ դառնալու համար պետք կլինի ՀՅԴ-ի աջակցությունը Թուրքիայում 5.0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Այս լուսանկարներում պատկերված իրերը չի ստացվել տարհանել Շուշիի գորգերի թանգարանից. Ֆոտոշարք «Չկա քո նմանը․․․ սիրում եմ քեզ»․ Քիմ Քարդաշյանի շնորհավորանքը որդուն Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները

Նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանությունն առանձնակի բարձր մակարդակի է եղել. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունը Հայաստանում հունիսի 20-ին  սպասվող ընտրություններին ընդառաջ հունիսի 8-ին միջանկյալ զեկույց էր հրապարակել։ Զեկույցը բաղկացած է 16 էջից և 13 բաժնից ու անդրադառնում  է  մայիսի 18-31-ն ընկած նախաքարոզչական շրջանին:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացրած ուսումնասիրությունում առավելապես ներկայացվում են այն  նախադրյալները, քաղաքական համատեքստը, իրավական դաշտն ու ընտրական համակարգը, որում տեղի են ունենալու ընտրությունները: Ներածությունում դիտորդական առաքելությունը տեղեկացնում է, որ ՀՀ իշխանությունների հրավերով ԵԱՀԿ Ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մայիսի 18-ին բացել է Դիտորդական առաքելություն (ԴԱ):

Զեկույցի համաձայն, Օուեն Մերֆիի ղեկավարությամբ առաքելությունը կազմված է Երևանում տեղակայված 11 անդամներից բաղկացած հիմնական անձնակազմից և 26 երկարաժամկետ դիտորդներից, որոնք մայիսի 27-ին տեղակայվել են երկրի տարբեր մասերում: «Առաքելության անդամները ԵԱՀԿ մասնակից 21 երկրներից են: ԺՀՄԻԳ-ը դիմել է ԵԱՀԿ մասնակից երկրներին ընտրության օրվա ընթացքը դիտարկելու համար 250 կարճաժամկետ դիտորդներ առաջադրելու խնդրանքով: ԺՀՄԻԳ-ը Հայաստանում նախկինում դիտարկել է տասնմեկ ընտրություն»,- ասված է զեկույցի ներածական բաժնում:

Դիտորդական առաքելության ուսումնասիրության ամենաուշագրավ հատվածներից մեկը «Քարոզարշավի միջավայր»  վերտառությամբ բաժինն է, որում  գնահատականներ են հնչեցվում: Նշվում է, որ այս արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավի ժամանակահատվածը կրճատվել է (հերթական ընտրությունների համար սահմանված 35-45 օրվա համեմատ)՝ դառնալով 12 օր, ինչը համապատասխանում է ընտրական օրենսգրքին: «Այս ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի հունիսի 7-ին: Քվեարկության և դրան նախորդող օրը քարոզչությունը արգելվում է: Օրենքը չի արգելում քարոզչական գործունեությունը մինչ պաշտոնական քարոզարշավի շրջանի մեկնարկը: Արդեն իսկ կարելի է տեսնել քարոզչական նյութեր, ինչպիսիք են հեռուստատեսային հոլովակները, գովազդային վահանակները և պաստառները: ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի երկարաժամկետ դիտորդներն ու զրուցակիցները նշել են, որ երկրի ողջ տարածքում իրականացվում է քարոզչական գործունեություն՝ մեծամասամբ առանց COVID-19 համավարակի դեմ անհրաժեշտ միջոցառումների: Նախաքարոզչական շրջանի քաղաքական դիսկուրսում գերակշռել է ազգային անվտանգության իրավիճակը, իսկ որպես կարևոր երկրորդային խնդիրներ՝ կոռուպցիայի դեմ պայքարը և սոցիալ-տնտեսական վիճակը: Զրուցակիցները նշել են նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանության առանձնակի բարձր մակարդակի մասին»,- ասվում է դիտորդական առաքելության զեկույցում:

 

ԶԼՄ-ՆԵՐ բաժնում ևս ուշագրավ դիտարկումներ են ներառված: Նախ ամրագրված է տեղեկատվություն, որ  մեդիա միջավայրը ներառում է 26 հեռուստաալիքներ (այդ թվում վեցը՝ համապետական ծածկույթով), 24 ռադիոկայաններ, 35 գերազանցող պարբերական տպագիր հրատարակություններ և ավելի քան 200 առցանց լրատվական պորտալներ:

Զեկույցի համաձայն, Հեռուստատեսությունը մնում է քաղաքական տեղեկատվության ամենակարևոր աղբյուրը՝ հատկապես մայրաքաղաքից դուրս: «Առցանց լրատվամիջոցների, մասնավորապես՝ սոցիալական ցանցերի դերն արագորեն աճում է: Ֆեյսբուքը և Յութուբը քաղաքական տեղեկատվության փոխանակման կարևոր հարթակ են դարձել: Խոսքի ազատության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունները վերջին տարիներին Հայաստանում լրատվամիջոցների ընդհանուր ազատության բարելավումներ են նկատել: Խոսքի ազատությունը երաշխավորված է Սահմանադրությամբ:

Զրպարտությունը ապաքրեականացվել է 2010 թ.: Այնուամենայնիվ, Քաղաքացիական օրենսգրքի 2021թ. կատարված փոփոխությամբ զգալիորեն մեծացել է վիրավորանքի և զրպարտության դեպքում նյութական վնասի հատուցման առավելագույն չափը: Այս փոփոխությունը քննադատության է արժանացել ԶԼՄ-ներին առնչվող բազմաթիվ կազմակերպությունների կողմից, և նախագահն այն ուղարկել է Սահմանադրական դատարան՝ վերանայման»,- ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում:

Դիտորդներն արձանագրել են նաև, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է պետական բյուջեից, շարունակում է ընկալվել՝ որպես կառավարամետ խմբագրական քաղաքականությամբ լրատվական:

«Միևնույն ժամանակ, ԵԱԿՀ ԺՀՄԻԳ-ի շատ զրուցակիցներ անհանգստություն են հայտնել առ այն, որ մասնավոր հեռարձակողների քաղաքական պատկանելությունը կարող է ընտրությունների կողմնակալ լուսաբանման վտանգ առաջացնել:

 

ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի շատ զրուցակիցներ նաև նշել են լրատվամիջոցների հանդեպ աճող անվստահության մասին, որը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ վերջերս տեղի ունեցած պատերազմի լուսաբանմամբ: Ի լրումն, որոշ շահառուներ նշել են, որ առցանց լրատվամիջոցներում և սոցիալական մեդիա հարթակներում նախընտրական քարոզչության անցկացման կարգի վերաբերյալ կարգավորումների բացակայությունը կարող է նպաստել ապատեղեկատվության, անհանդուրժողական և սադրիչ հռետորաբանության տարածմանը»,- նշել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդները:

Ինչ վերաբերում է բողոքներին և դիմումներին՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելության ոչ մի զրուցակից դեռևս անհանգստություն չի հայտնել նախընտրական բողոքների և դիմումների քննման ժամկետների առնչությամբ: Միևնույն ժամանակ, զեկույցի համաձայն, որոշ զրուցակիցներ նշել են, որ ընտրությունների արդյունքների հաստատման յոթնօրյա ժամկետն ազդում է հետընտրական վեճերի լուծման վերջնաժամկետների վրա, քանի որ արդյունքների հետ կապված բոլոր բողոքներն ու դիմումները պետք է քննվեն այդ ժամկետում:

«ԿԸՀ-ն տեղեկացրել է ԺՀՄԻԳ ԸԴԱ-ին, որ դեռևս չի ստացել բողոքներ, սակայն ստացել է մի շարք տեղեկատվություն ստանալու հարցումներ, որոնց մեծ մասին արդեն պատասխանել է»,- ասված է զեկույցում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan