Եթե 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արել կառավարությունը, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում. Ռոբերտ Քոչարյան
Դիտել նաև
Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ)
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին
Ինձ մոտ հարց է առաջացել․ եթե երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արվել կառավարության կողմից, ապա ինչ երեսով են նրանք գալիս ձեզ մոտ ու հանրահավաք կազմակերպում, դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար: Մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչ խղճով են գալիս: Այս մասին այսօր Սպիտակում «Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Դուք պատրա՞ստ եք ձայն տալ այդ մարդկանց: Գիտե՞ք, ՀՀ-ում չկա մի քաղաք, որտեղ լիքը բաներ արած չլինենք: Այսօր Հայաստանը ավերակների է վերածում այսօրվա իշխող թիմը»,-ասաց նա
Քոչարյանը նշեց, որ լավ հիշողություն ունի ու հիշում է, թե ինչ տեսք ուներ Սպիտակ քաղաքը իր կառավարության ժամանակ, և թե ինչ աշխատանքներ են տարվել այն վերականգնելու համար: