Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան

Փաշինյանն էմոցիոնալ եղել է, բայց իրեն անադեկվատ չի պահել․ Հովիկ Աղազարյան

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հովիկ Աղազարյանին հարցրինք, թե ինքը՝ որպես քաղաքական գործիչ, ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ նախընտրական քարոզարշավը վերածվել է հայհո­յանքների հաղթարշավի, Նիկոլ Փաշինյանը «շինելուց» է խոսում, իսկ Սերժ Սարգսյանն էլ հիշեցնում է, որ նրան ասել են՝ «ողջույն, բ․․ի տղա»: «Ես, անկեղծ ասած, հիմա Արարատի մարզում եմ և ծանրա­բեռնված եմ քարոզչական աշխա­տանքների մեջ, հանդիպումների մեջ եմ և այդքան մանրամասն տեղյակ չեմ Ձեր ասած երևույթներից, որ կարողանամ գնահատա­կան տալ»,- պատասխանեց Աղազարյանը:

-Ինչպե՞ս, չե՞ք լսել, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե բռնելու է, «սաղին շինի»:

-ՉԷ, չեմ լսել ես:

-Բայց Նա դա ասել է, Դուք նման հայհոյանքների կողմնա­կի՞ց եք:

-Ես կողմնակից չեմ հայհո­յանքին՝ ինչպես քարոզչության ժամանակ, այնպես էլ առօրյա կյանքում:

-Բա ինչո՞ւ է Ձեր ղեկավարը հայհոյում:

-Ես ասում եմ՝ չեմ լսել:

-Բայց ինչպե՞ս է ստացվում, որ բոլորը լսել են, մի քանի օր է՝ համացանցում քննարկում են:

-Թե Սերժ Սարգսյանը լինի, թե Ռոբերտ Քոչարյանը կամ իմ թիմակիցներից որևէ մեկի մա­սին որ խնդրում եք, որ ես մեկնա­բանություն տամ, քանի դեռ ես անձամբ չեմ լսել, ես չեմ կարող որևէ բան խոսել, որովհետև դա ճիշտ էլ չի լինի: Ես Ձեր խոսքը կասկածի չեմ ենթարկում, կներեք, իհարկե, բայց, այդուհանդերձ, մինչև ինքս չլսեմ, ես մեկնաբանություն չեմ տալիս:

-Ձեր թիմակիցները որ ասում էին, թե 60 տոկոսից ավելի ձայներ են հավաքելու, դեռ ունե՞ք նման սպասելիքներ:

-Եթե 20 օր առաջ ես մտածում էի, որ 50-ի ու 60-ի արանքում կարող է լինենք, բայց հիմա ավելի հակված եմ մտածելու, որ 60-ը կանցնենք:

-Փաշինյանի հայհոյանքները չեք լսել, բայց հաստատ լսած կլի­նեք, որ իր որդուն առաջարկում էր Ալիևին՝ ռազմագերիների դիմաց, մինչդեռ մարդիկ ասում են, որ սա միջնադարը չէ, և Փաշինյանը խայտառակում է, ծաղրի առարկա է դարձնում հայ ժողովրդին:

-Ես դա լսել եմ, շատ դժվար է մեկնաբանելը, ես կարող եմ ուղղա­կի ասել, որ ես վստահ եմ, որ Փա­շինյանը պատրաստ է նման զոհո­ղության, թե դա ինչ իրավական գործընթացներ է ենթադրում, հնա­րավոր է, թե հնարավոր չէ՝ ես չեմ կարող ասել, բայց որ նա պատրաստ է այդպիսի զոհողության, կարող եմ հաստատել:

-Եթե ձեր քաղաքական ուժը չանցնի խորհրդարան, դուք ինչո՞վ եք զբաղվելու:

-Ես հիմա այդ մասին չեմ մտա­ծում, որովհետև ես վստահ եմ, որ մեզ դա կհաջողվի: Կերևա, այդ ժա­մանակ կորոշենք:

-Սերժ Սարգսյանի հրապա­րակած ձայնագրության մեջ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կարող է իրեն անադեկվատ մարդու նման պահել: Ձեր համատեղ աշխա­տանքի ժամանակ եղել է, որ նա անադեկվատ իրեն պահի:

-ՉԷ, ես կարող եմ ասել, որ երբեմն-երբեմն պարոն վարչապետի խոսքի մեջ էմոցիոնալ նյութն ավելի գերակշիռ է դառնում, բայց անա­դեկվատ իրեն չի պահել, որովհետև ինքը, ինչքան ժամանակ ես շփվում եմ իր հետ..., շատ երկար չեմ շփվել, իհարկե, 2018 թվականից, բայց, այնուհանդերձ, ինչքան շփվել եմ, երբեք չեմ մտածել, որ ինքն այս կամ այն նախադասությունն ասում է հենց այնպես»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan