Վարչապետի աշխատակազմում 61 աշխատակից պարգևատրվել է 112% դրույքաչափով «Էդ ճիշտ՞ ա, որ Արցախում ՀՀ նմուշի փաստաթղթերի (ազգային վարորդական վկայական և անձնագիր) տրամադրման հետ կապված խնդիրներ կան…». Ալեն Ղուլյան Կրկնամուտք են սարքել ԱԺ դահլիճի մոտ, քանի որ «աչքների առաջ հոկտեմբերի 27 -ն ունեն»
31
Գեղարքունիքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն ընկել է գյուղի տներից մեկի բակում. Տեսանյութ, Լուսանկարներ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ ԱԺ արտահերթ նիստ. Տեսանյութ Օկլահոմայի նահանգապետն և մի շարք ամերիկացի գեներալներ այցելել են օկուպացված Կովսական (Զանգելան). Լուսանկար ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական «Aerostar» տիպի ԱԹՍ․ ՊՆ լուսանկարները է հրապարակել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը. դրությունը կայուն է. ՀՀ ՊՆ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը ՀԱՊԿ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին Պեսկովն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահներ տեղակայելու Փաշինյանի առաջարկին Պատերազմ Արցխում
Գեղարքունիքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն ընկել է գյուղի տներից մեկի բակում. Տեսանյութ, Լուսանկարներ էդ դրսի քֆուրչիները հավեսի են ընկնելու ու կրկնապատկեն իրենց քֆուրները Այս իշխանության համար Հայաստանի անվտանգությունը սկսվում է Ազգային ժողովը սեփական քաղաքացիներից անառիկ պահելուց ՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց Ադրբեջանի հարձակումները ՀՀ պաշտպանական դիրքերի վրա հանգեցրել են իրավիճակի սրմանը, ստեղծված իրավիճակը պայթունավտանգ է․ ՀՀ ԱԳՆ արձագանքը՝ համանախագահների հայտարարությանը Լսել եմ Ջիանի Բուքիքիոյի մտահոգությունը, որ Հայաստանում կարծես թե հետշրջան է կատարվում. և՛ վիրավորանքի, և՛ զրպարտանքի համար այլևս նախատեսվում են քրեական պատասխանատվություններ. Նաիրա Զոհրաբյան Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդուն ոստիկանները գտնել չեն կարողանում. ավելի քան մեկ շաբաթ է, ինչ նա հետախուզման մեջ է Նա ժամանակին ղազագիր էր գրել և խոստացել էր «անբարոյականի զավակ լինել» եթե դավաճանի ԲՀԿ-ին: Իսկ հիմա... Վարչապետի աշխատակազմում 61 աշխատակից պարգևատրվել է 112% դրույքաչափով Ափսոս, որ սպարապետի ու սրա մեջ հոսել է նույն արյունը Մաշտոցի պողոտայում հանեցին վերամիավորված Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը խորհրդանշող գնդաձև խճանկարը Սա հերթական ավանտյուրան է․ Քերոբյանի կես միլիոն զբոսաշրջիկից միայն «զբոս»-ը կմնա Կոտայքի մարզում հարսանիքի շտապող «Յաշիկի» վարորդը դուրս է եկել հանդիպակաց և ճակատ-ճակատի բախվել Opel-ին. կա վիրավոր Մարդկանց հոգեբանորեն պատրաստում են թշնամու հետ առաջիկայում սպասվող գործարքներին․ Գարեգին Պետրոսյան. Տեսանյութ Ադրբեջանը բնական է, որ ձգտելու է առավելագույնը պոկի Հայաստանից. Տեսանյութ Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը Ֆեյսբուքը պետք է դառնա վերահսկելի մարդկանց նույնականացման առումով Դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը Ինքնահրկիզման դեպքը Պաշտպանի հաստատության հետ որևէ առնչություն չունի, Պաշտպանի աշխատակազմում նրա վերաբերյալ որևէ տեսակի վարույթ կամ այլ ընթացակարգ առկա չէ ՄԻՊ–ի գրասենյակի մոտ ինքնահրկիզված տղամարդու վիճակը ծանր է Տղամարդը փորձել է հաշվեհարդար տեսնել որդու հետ լարված հարաբերություններ ունեցողների նկատմամբ Շնորհավորում եմ սրտանց ՀՀ բոլոր քաղաքացիներիս այսօրինակ կարևոր ձեռքբերումների համար Ազգային ժողովի շենքն անվտանգ դարձնելու համար նոր որոշումներ նույնպես կլինեն. Ալեն Սիմոնյան. Տեսանյութ Արարատ Միրզոյանը աշխատանքից ազատել է իր խորհրդական Դավիթ Կարապետյանին Իրաքի հայոց թեմի առաջնորդը հանդիպել է Նեչիրվան Բարզանիի հետ Բրյուսելում հայտարարվում է՝ վերջին սահմանային լարվածության և զոհերի մեղավորն Ադրբեջանն է Այլ երկրի զինուժի վրա հույս դնելն ամենաանընդունելին է. Թագուհի Թովմասյան. Տեսանյութ Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա Թուրքիայի խորհրդարանի նախագահը Շուշիում է «Եղբայրական Ադրբեջանի աջակցությունը մեզ ուժ է տալիս». Չավուշօղլու ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ ՄԻՊ գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է․ նրան տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո Խիստ պատժաչափեր` հանրային անձին հայհոյելու համար. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը Ադրբեջանը մարտավարական նպատակներից ելնելով լարվածության ալիքը կարող է տեղափոխել սահմանի տարբեր հատվածներ Այս իշխանության համար Հայաստանի անվտանգությունը սկսվում է Ազգային ժողովը սեփական քաղաքացիներից անառիկ պահելուց Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ Բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ, որի արժեքը հասնում է մոտ 45 մլն. Տեսանյութ Պապիկյանի նախարարությունը մոտ 3 մլրդ դրամի պայմանագիր է կնքել՝ առանց մրցույթ հայտարարելու Մոսկվայում ծանր բանակցություններ են սպասվում․ դիմել էի ԱԺ նախագահին՝ արտահերթ նիստ գումարելու համար. Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ «Էդ ճիշտ՞ ա, որ Արցախում ՀՀ նմուշի փաստաթղթերի (ազգային վարորդական վկայական և անձնագիր) տրամադրման հետ կապված խնդիրներ կան…». Ալեն Ղուլյան ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը ԱԺ արտահերթ նիստ. Տեսանյութ Գլխավոր խնդիրն է հասկանալ, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական ԱԹՍ-ների հաճախակիացած թռիչքները, իրականացվող հետախուզությունն ինչ նպատակների է ծառայում Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր Թուրքերն արդեն թիրախ են դարձել բնակավայրերը. Գեղամասարի (Սոթք կենտրոն) համայնքապետ Կրկնամուտք են սարքել ԱԺ դահլիճի մոտ, քանի որ «աչքների առաջ հոկտեմբերի 27 -ն ունեն» Հա՛, ի դեպ, ստուգեցի այդ «փոքր» լեզվով խոսողների թիվը, ահագին էլ «քիչ» էր՝ մոտ 40 միլիոն

Ինչպես ստացվեց, որ անկախությունից ի վեր հայոց պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակակից աշխարհում ոչ բոլոր ժողովուրդներին է հաջողվել անկախ պետականություն ունենալ։ Իսկ հայ ժողովուրդը, որը դարեր շարունակ պայքար է մղել օտար նվաճողների դեմ իր պետականությունը պահպանելու կամ վերականգնելու հարցում, ամբողջական պատկերացում ունի պետականության արժեքի մասին։ Սակայն պետք է նկատի առնել, որ պետականության թուլացումը կամ զարգացումը մեծապես կախված է երկրի իշխանության կողմից պետական համակարգի նկատմամբ վարած քաղաքականության արդյունքներից։

Եվ պատահական չէ, որ հայոց պետականության անկման իրողությունը շատ հաճախ կապվում է ապաշնորհ և սեփական հավակնություններին գերի դարձած գործիչների, պետական համակարգի կազմալուծման և հայության շրջանում հասունացած բարոյալքության ու երկպառակության հետ։ Այս հանգամանքը էական է նաև այն առումով, որ ներկայումս մենք ապրում ենք բավական բարդ ժամանակաշրջանում, որն ընդհանուր առմամբ լուրջ փորձություն է մեր պետականության համար։ Բայց կարևոր է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ անկախությունից ի վեր հայոց պետականությունը հիմա այնքան է թուլացել, որ ստիպված ենք քննարկել՝ ապագա կա՞, թե՞ ոչ։

Հատկանշական է, որ 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանի նախընտրած թեմաներից մեկը հայոց պետականության ու ինքնիշխանության մասին խոսելն է, սակայն այնպես ստացվեց, որ հենց իր օրոք մեր պետությունը հայտնվեց այնպիսի ծանր դրության մեջ, երբ անվտանգության և կառավարման համակարգերը քայքայված վիճակում են հայտնվել։ Առաջին հիմնական խնդիրը գալիս է կառավարման համակարգի աշխատանքի արդյունավետության պակասից։ 2018 թվականին վարչապետի պաշտոնում իր ընտրության ժամանակ Փաշինյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե ինքը բարեփոխելու է պետական կառավարման համակարգը, մասնավորաբար ասում էր, թե սուպերվարչապետական համակարգը չպետք է գոյություն ունենա, որը ենթադրում է վարչապետի ձեռքում լիազորությունների գերկենտրոնացում և խոչընդոտում է պետության զարգացմանը։

Այդ համատեքստում նա նույնիսկ խոսում էր նախագահին լրացուցիչ լիազորություններով օժտելու անհրաժեշտության մասին։ Սակայն գնալով կառավարման համակարգի հավասարակշռությունը ոչ միայն շարունակում էր խախտված մնալ, այլև ժամանակի ընթացքում ծանրությունն ավելի էր թեքվում գործադիր իշխանության կողմը։ Փաշինյանը, հասկանալի է, ինչպես միշտ ստել էր. նա պաշտոնամոլ է, հանուն իր աթոռի, իր լիազորությունների նա պատրաստ է ամեն ինչի, նույնիսկ իր զավակի անունը շահարկելու: Սակայն այդ վիճակին նպաստեց նաև նախագահ Արմեն Սարգսյանը՝ իր իներտ, անդեմ գործունեությամբ, այն աստիճան, որ ստորագրեց իր չեղած լիազորությունների էլ ավելի կրճատման մասին օրենքը: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ էր անում անկախ դատական համակարգ ունենալու մասին, բայց հենց իր պաշտոնավարման օրոք գործադիր իշխանությունը սկսեց դատական իշխանությունը խժռելու գործընթացը։

Երկրի անվտանգության ամրապնդման հարցերով զբաղվելու փոխարեն Փաշինյանը ամիսներով ՍԴ դատավորներին հեռացնելու հարցով էր զբաղված։ ՍԴ-ի ինքնուրույնությունը թուլացնելու նպատակով անգամ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցին, որոնք հակասահմանադրական որակվեցին իրավաբանների կողմից։ Հաջորդ կարևոր խնդիրը վերաբերում է կառավարման համակարգի մասնագիտական որակների փոշիացմանը։ Նախ՝ դա պայմանավորված էր առաջին հերթին պրոֆեսիոնալիզմի ոչնչացմամբ, երբ համատարած կերպով առանցքային պորտֆելներում նշանակվեցին պատահական մարդիկ, որոնք համապատասխան փորձ ու գիտելիքներ չունեին պետական կառավարման ոլորտի անխափան աշխատանքն ապահովելու համար։

Դա առաջացրեց այդ կառույցների այն աշխատակիցների դժգոհությունը, ովքեր տարիների աշխատանքի արդյունքում մեծ փորձ ու գիտելիքներ էին կուտակել։ Այս ամենի հետևանքով պետական գերատեսչությունների ներսում ավելի սրվեցին ներքին հակասությունները։ Դրա համար էլ այսօր պետական կառավարման համակարգի շատ օղակներում բարձիթողի իրավիճակ է, կամ, այսպես ասած, «շունը տիրոջը չի ճանաչում»։ Բացի դրանից, պետությունը պետություն է իր անվտանգության միջավայրով, բայց հենց Փաշինյանի օրոք անվտանգության ոլորտում ստեղծված համակարգը լիովին խաթարվեց, քանի որ Փաշինյանի իշխանությունը իրական անվտանգության ճարտարապետություն կառուցելու փոխարեն ավելի շատ զբաղված էր բանակը վարկաբեկելով, ԱԱԾ-ին անհեթեթ առաջադրանքներ տալով։

Սպաներին ներկայացնում էր իբրև թալանչիներ, իսկ պրոֆեսիոնալներին փոխարինում հարմարվողականներով։ Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ապա երեք տարում հինգ տնօրեն փոխելն ինքնին շատ խոսուն է: Չենք ասում, թե նախկինում պետական կառավարման համակարգում ամեն ինչ անթերի է եղել։ Բայց եթե այս երեք տարվա ընթացքում Փաշինյանը հասցրել է այսքան քայքայել պետական համակարգը, ապա ի՞նչ ահռելի ավերածություններ կանի այն դեպքում, եթե, Աստված մի արասցե, հնարավորություն ստանա ընտրությունների արդյունքում վերարտադրվել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan