Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է Հասանովի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման. Տեսանյութ «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմը նայի, իշմար ենք տալիս». Ռուբինյանը՝ Հասանովին. Տեսանյութ
2
Ալիևն ու «Պարտության» կուսակցությունը հարձակվել են Հայաստանի վրա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ ուղիղ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորները հարցում տեղի է ունենում «ալիևություն»․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա «Թուրքին դաբրո եղել ա». թշնամին ամեն օր ամրանում է Սյունիքում. Տեսանյութ Իսկ ով է պատերազմելու Իրանի դեմ. կարծես թե այդ հարցի պատասխանն ակնհայտ է՝ Թուրքիան և Ադրբեջանը Թշնամին կրակ է բացել Երասխի դիրքերի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքում խոցված ադրբեջանական ԱԹՍ-ն ընկել է գյուղի տներից մեկի բակում. Տեսանյութ, Լուսանկարներ ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Երասխի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ Պատերազմ Արցխում
Քրեական հետապնդման իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ ազատ արձակել պատգամավորին Լիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ԱԺ նախագահի քվեարկությունը դադարեցվել է՝ քվեաթերթիկում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով. Տեսանյութ 44-օրյա պատերազմի խնդիրները չի կարելի իջեցնել ասֆալտի մակարդակին․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ Վերաքննիչը քննում է Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցը․ ուղիղ Ալիևն ու «Պարտության» կուսակցությունը հարձակվել են Հայաստանի վրա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք Հոտնկայս ծափահարություններ՝ միայն Սյունիքի կալանավորված համայնքապետերին. Տեսանյութ Ագնեսա Խամոյան․ «Փաշինյանը վախենալու բան ունի ոչ թե պատգամավորների, այլ ծնողների հաշվեհարդարից» Այստեղ իրենց ցանկությունների ԱԺ-ն չէ, և իրենք պարտավոր են հետևել Սահմանադրությանը․ Աննա Մկրտչյան․ Տեսանյութ Հայաստանի և Արցախի վերջին 2-3 տարիների պատմությունը դավաճանության պատմության է․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ ուղիղ Արցախում հայտնաբերվել է անհայտ հանգամանքներում զորամասը լքած 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն դրամով մեկ անձից գնում է կատարել․ Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Քանի որ ՀՀ-ին սպասվում են բարդագույն լուծումներ, արդյոք այդ պատճառով չէ՞, որ այդ անձն ուզում ունենալ ցածր լեգիտիմությամբ ԱԺ. Գեղամ Նազարյան. Տեսանյութ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչում է Հասանովի ձեռքը մնաց օդում, կաթողիկոսը հեռացավ՝ առանց ձեռքսեղմման. Տեսանյութ «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ մեր կողմը նայի, իշմար ենք տալիս». Ռուբինյանը՝ Հասանովին. Տեսանյութ Դանակահարված ավագանու անդամի վիճակը ծայրահեղ ծանր է Փաշինյանը կրկին նշանակվեց ՀՀ վարչապետ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորները հարցում տեղի է ունենում «ալիևություն»․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ագնեսա Խամոյան․ Փաշինյանը վախենալու բան ունի ոչ թե պատգամավորների, այլ ծնողների հաշվեհարդարից. Տեսանյութ Չենք ընտրի ԱԺ նախագահ մինչև «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորները կալանքից ազատ չարձակվեն.Վանեցյան ԱԺ փոխնախագահի թեկնածուն ես եմ. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Զմռսումները բացվել են, բայց համակարգիչները դեռ հետ չեն տվել. Վ. Հակոբյանը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին. Տեսանյութ Ե'վ ԱԺ-ում, և' փողոցում պայքարը պետք է շարունակվի. փողոցով եկածին փողոցով պետք է հեռացնել Դանակահարել են Երևանի ավագանու անդամին. «Իրավունք» Ստացվում է, որ կա ԱԺ պատգամավոր, ով անազատության մեջ է պահվում առանց ԱԺ-ի համաձայնության․ Գոհար Մելոյան «Հայաստան» դաշինքի պատգամավորները՝ Սյունիքի ազատազրկված համայնքապետերի նկարներով շապիկներով Սրանց ցինիզմը փաչ ու սահման չունի Ոստիկանությունն ավտոբուսներով ուժեր է կենտրոնացրել Ազգային ժողովի մոտակայքում. Տեսանյութ Ի՞նչ անբարոյական վիժվածք է պետք լինել, որ սահմանապահի աշխատավարձի չափերով կոֆեյի հավելավճար հաստատես օրենքով. Ճաղարյան Արթուր Թևոսյանից այս պատերազմը խլել է երկու որդիներին: Նա միակն էր այդ օրը, ով երկու անգամ մոտեցավ պատվո դրոշներին․․․ երկու անգամ՝ երկու որդիների համար․․․ Շունիկը «Ալաշկերտ» - «Արարատ-Արմենիա» խաղի գլխավոր աստղը դարձավ. Տեսանյութ Կրակոցներ գրեթե ամեն օր հնչում են Շուշիի դիրքերից․ Հունան Թադևոսյան Երկու մեդալ՝ մեկ որդու համար Մի ջրհեղեղն ի՞նչ է ախր, որ մեզ բաժանում է պետություն ունենալու բերկրանքից Երասխում ադրբեջանցիները կրակել են սնունդ տեղափոխող մեքենայի վրա «Թուրքին դաբրո եղել ա». թշնամին ամեն օր ամրանում է Սյունիքում. Տեսանյութ «Գյուղից 3 կմ հեռու երևի բազա են հիմնում, անընդհատ շարասյուն ենք տեսնում». Շուռնուխի համայնքապետ «Ամեն ինչ նույնն է Սև լճի հատվածում․ ադրբեջանցիները քարե շինություն են կառուցել այնտեղ». Իրինա Յոլյան Ադրբեջանցիները հայտնում են հավանական մարտական կորստի մասին․ պաշտոնական հաստատում չկա Օգոստոսի 1-ին, երթևեկությունը ներհանրապետական էլեկտրագնացքներով կլինի անվճար Հայաստանը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին Ջեֆ Բեզոսը զրկվել է աշխարհում ամենահարուստ մարդու կոչումից․ նա 24 ժամում կորցրել է գրեթե 14 մլրդ դոլար Խաղաղապահները մեկ շաբաթում ապահովել են ավելի քան 2000 ավտոմեքենայի անվտանգ մուտքը Արցախ «Հայաստան» դաշինքի հետ գնում եմ խորհրդարան, որ մեր երկրում օր առաջ փոխվի իշխանությունը ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում Սա փոքր, բայց կարևոր հարցում է, որով մենք կարողանում ենք հանրային տրամաբանության մասին որոշակի պատկերացում կազմել

Մեկ միասնական քվեաթերթիկ. մերժել Նիկոլին. Վահե Հովհաննիսյան

Երբ Նիկոլն առաջին անգամ ընտրվում էր, մենք ունեինք լրիվ այլ պետություն՝ չափսերով, բնակչության թվով, սահմանների անվտանգությամբ, անկախ Արցախով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երեք տարում բերեցին պատերազմ, որը չպետք է լիներ, բերեցին պարտություն, զոհեցին մի ողջ սերունդ, և մենք հիմա ունենք կոտրված ու ստորացված «Նոր Հայաստան»։

Հիմա այս մարդը, այս բեռով, ցանկանում է նորից վերընտրվել՝ ստանալ մարդկանց ձայնը։ Անհնար է պատկերացնել, թե երկրորդ անգամ իշխանության գալու պարագայում ինչ անդառնալի աղետներ կլինեն։ Մի օր՝ վաղը, նա իշխանության չի լինելու, բայց եթե այդ օրն ուշանա, ուշ կարող է լինել նաև երկրի համար։

Շատերը, հիմնականում՝ կրթված և պասիվ մարդիկ, մերժելով Նիկոլին, չեն տեսնում հարցն այն սրությամբ, որը նրանց կմոտիվացնի՝ գնալ ու ընտրել։ Մերժել Նիկոլին ու ընտրել՝ այնպես, որ Նիկոլի հաշվարկները ձախողվեն։ Անել իրենց ընտրությունն այնպես, որ խանգարեն Նիկոլին՝ ոչ միայն հավաքել մեծ թվով ձայներ, այլև՝ կազմել կոալիցիա՝ իր հետ նախապես պայմանավորված և այս պահին ընդդիմադիր և «ազնիվ ազգանվեր» խաղացող կուսակցությունների ու դաշինքների հետ։ Ընտրողն այսօր պիտի զգա, որ իր ձայնն իրոք վճռում է երկրի ապագան։

Հասարակության այս լայն շերտը, ցավոք, անհրաժեշտ սրությամբ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում Նիկոլի վերարտադրվելը։

Եթե հանկարծ ընտրությունների արդյունքում Նիկոլը վերարտադրվի, սա կնշանակի, որ Հայաստանը բարձրացնում է մեծ սպիտակ դրոշ, որը երևալու է աշխարհի բոլոր կողմերից, և հայն աշխարհի բոլոր անկյուններում լինելու է ստորացված ու խեղճ մարդ։ Այդ դրոշի տակ  ստորագրելու են բոլոր նրանք, ովքեր ձայն են տվել Նիկոլին և նրանք, ովքեր ընտրությունները համարել են իրենց համար անկարևոր միջոցառում ու մնացել են տանը։ Բայց այդ դրոշի տակ չեն ստորագրելու շատ մեծ թվով ՀՀ քաղաքացիներ։ Ու սա ստեղծելու է ներքին նոր իրականություն։

Նիկոլի վերարտադրությունը նշանակում է՝ Հայաստանը հոշոտման հանձնել մեր հակառակորդներին։

Սա կտևի ամիսներ, որի ընթացքում տարբեր շոկերի ազդեցության տակ վերջապես կձևավորվեն կրիտիկական տրամադրություններ, անգամ այսօր հիպնոսի տակ գտնվողները կբացականչեն, որ Հայաստանը պետք է ազատվի Նիկոլից, շատերը կփոշմանեն, կանիծեն իրենց, որ դա չեն արել հունիսի 20-ին, գառ մորթողը դա կանի արդեն ուրիշի ոտքերի տակ, ու տարբեր զարգացումների արդյունքում կփոխվի իշխանությունը, բայց Հայաստանն արձանագրած կլինի նոր և անշրջելի կորուստներ։

Ո՞րն է հետևությունն ընդդիմության և Հայաստանի ապագայի համար մտահոգ մարդկանց համար. այս վերջին շաբաթում շեշտը պետք է դնել չեզոք ընտրազանգվածին քվեարկության տանելու վրա։ Այս վերջին օրերի խնդիրն է՝ հանրային գիտակցությունը վերածել մեկ միասնական քվեաթերթիկի՝ ընդդեմ Նիկոլի։

Սա շատ կարևոր է՝ ներքին բախումներից խուսափելու համար։ Նիկոլն արդեն օգտագործում է բոլոր այլանդակ մեթոդները՝ վարչական ռեսուրս, շրջիկ միտինգավորներ, աշխատանքից ազատման սպառնալիք, սոցիալական ծրագրերի անվան տակ՝ ընտրակաշառք, «գիժ խաղալով» մարդկանց կատաղեցնել։ Նա պատրաստվում է ընտրությունների տոտալ կեղծման, բայց դա մարսելու համար որոշակի հանրային ֆոն է պետք, և ավտոբուսներով լցվող միտինգների նպատակը հենց դա է՝ ստեղծել տպավորություն, թե ինքն ունի հանրային աջակցություն։

Մեր խնդիրն է՝ անել ուղիղ դրա հակառակը՝ այս վերջին օրերին ձևավորել Նիկոլի տոտալ մերժման մթնոլորտ։ Մենք շատ մոտ ենք դրան, պետք է ընդամենը մի քիչ փոխհամաձայնեցված աշխատանք, ու մարդիկ կհասկանան, թե ինչ է կատարվում։ Անպայման պետք է բացել Հայաստանում նոր էջ և խուսափել հետագա կորուստներից։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan