Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

Ադրբեջան պետության իշխանությունները զրոյական հանդուրժողականություն ունեն առհասարակ աշխարհի բոլոր հայերի նկատմամբ. Ն. Առուստամյան

«168 ժամ»-ը գրում է. «Հայազգի ծագմամբ ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ին հավատարմագրվելու՝ Բաքվի դրած արգելքի վերաբերյալ պարզաբանում է տարածել իր ֆեյսբուքյան էջում: Վերջինս նախ նշել է, որ չէր ուզում գովազդվել այս պատմության հաշվին, բայց քանի որ արդեն իրավիճակը հանգուցալուծում է ստացել, ու ինքը հավատարմագրվել է, իսկ գործընկերներն էլ մեկնաբանություն են խնդրում, որոշ բաներ կբացահայտի:

«Պարզ է, որ ամեն դեպքում չէի պլանավորել այս ամառ Բաքու մեկնել: Ադրբեջանում ինձ չեն սպասում, ինձ այնտեղ ուրախ չեն տեսնել, ինչպես և վաղուց ուրախ չեն տեսնել առհասարակ որևէ հայի: Ես ծնունդով Բաքվից եմ, այնտեղ են ծնվել նաև իմ ծնողները, այնտեղ է թաղված իմ պապիկը, այնտեղից է իմ ողջ ընտանիքը: Մենք բոլորս ստիպված ենք եղել այնտեղից հեռանալ 80-ականների վերջում»,-գրել է Նոբել Առուստամյանը՝ հավելելով, որ Եվրո 2020-ի ժամանակ ցանկացել է աշխատել այլ քաղաքներում, իսկ Ադրբեջանի արգելափակումը սպասելի էր, ու ինքն այն անգամ հեգնախառն ժպիտով է ընդունել:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղ իր այցելությանը, որն իրեն հիշեցրել է Ադրբեջանն ու տեղական ֆուտբոլի ֆեդերացիան, ֆուտբոլային մեկնաբանը նշել է, որ այո, եղել է այնտեղ ու բացեիբաց խոսում է այդ մասին:

«Դա իմ նախնիների, մասնավորապես՝ պապիս հայրենիքն է, ում ազգանունը ես կրում եմ: Այնտեղ են իմ արմատները, և ես չեմ ամաչում դրանից: Եվ դա ինձ համար երբեք խնդիր չի եղել»,-գրել է Նոբել Առուստամյանը:

Վերջինս նշել է, որ Ղարաբաղյան կոնֆլիկտն իր համար ցավոտ թեմա է, և ինքը միշտ էլ դրա խաղաղ կարգավորման կողմնակիցն է եղել, իսկ անցած աշնանը Ադրբեջանի կողմից սկսված ագրեսիայի մեծ ալիքը մեծ ողբերգություն էր:

«Ես Ղարաբաղ միայն խաղաղ նպատակներով եմ այցելել: Մասնակցել ու կազմակերպել եմ այնտեղ մանկական ֆուտբոլային մրցաշար: Գիտեմ՝ արդեն 30 տարի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ապրում է պատերազմի ամենօրյա սպասումով: Այդ մրցաշարը, հնարավոր է, տեղացի երեխաների համար ամենավառ իրադարձությունն է: Հպարտ եմ, որ կապ եմ ունեցել դրա հետ»,- ասել է Նոբել Առուստամյանը:

Նրա խոսքով՝ պատերազմից հետո մի քանի ամիսների ընթացքում Ադրբեջանը շարունակ հայտարարում է, որ պետք է ապրել խաղաղ, բայց միևնույն ժամանակ՝ շարունակում է պահել ավելի քան 200 հայ գերիների՝ չնայած պատերազմի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Եվ սա մանրուք չէ ընդհանուր ֆոնին, բայց ամեն դեպքում օրինակ է, թե ինչքան մանրախնդիր է Ադրբեջանը ռուսաստանցի մի լրագրողի նկատմամբ, ով նախ՝ ֆուտբոլ է լուսաբանում, և երկրորդ՝ չէր պլանավորում մեկնել Բաքու»,-ասել է ֆուտբոլային մեկնաբանը:

Նոբել Առուստամյանը պնդում է՝ Ադրբեջան պետության իշխանությունները զրոյական հանդուրժողականություն ունեն առհասարակ աշխարհի բոլոր հայերի նկատմամբ: Նշել է, որ կարող է հարյուրավոր օրինակներ բերել, երբ ¼ մասով հայկական արյուն ունեցող, այլ երկրի անձնագիրը ձեռքներին անձինք չեն կարողացել մտնել Ադրբեջան միայն իրենց հայկական ազգանվան պատճառով:

«Եվրո 2020-ը և առհասարակ սպորտը պետք է ժողովուրդներին մտերմացնեն, աշխարհն ավելի ընկերական դարձնեն: ՈւԵՖԱ-ն միշտ խոսում է իր արժեքների մասին, մարդկանց նկատմամբ հարգանքի մասին՝ անկախ իրենց ազգությունից: Ցավալի է միայն, որ կան պետություններ, ովքեր այդ արժեքները չեն ընդունում»,-նշել է Նոբել Առուստամյանը:

Հիշեցնենք, որ Նոբել Առուստամյանի հավատարմագրման հետ կապված հարցը լուծվեց հօգուտ ֆուտբոլային մեկնաբանի:

«Մարզական լուսաբանող Նոբել Առուստամյանին հավատարմագրեցին Եվրոպայի առաջնությանը: Հրաշալի է: Շնորհակալություն, ՈւԵՖԱ»,-այս մասին գրել էր Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan