Երբ Նիկոլ Փաշինյանն իր որդուն է առաջարկում գերիների փոխարեն, այս հարցը հանում է իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթի 9-րդ կետից, որ բոլորը բոլորի դեմ պարտադիր պետք է վերադարձվեն․ Սոֆյա Հովսեփյան
Դիտել նաև
ԿԽՄԿ–ն այցելել է Ադրբեջանում պահվող արցախցի երեք ուսանողներին
Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին. Հովսեփյան
Աղվան Հովսեփյանի գործը քննող քննիչն ազատվել է պաշտոնից
Համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց․աղետ է սպասվում շա՜տ մեծ․․․ Սոֆյա Հովսեփյան
Զինծառայող Վահե Հովսեփյանի սպանության գործով ձերբակալվել է ծառայակիցը
Մի կարևոր հարց ամրագրենք և հստակ գնահատական տանք:
Երբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր որդուն է առաջարկում գերիների փոխարեն , այս հարցը հանում է իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթի 9 -րդ կետից , որ բոլորը բոլորի դեմ պարտադիր պետք է վերադարձվեն: Սա վտանգավոր մոտեցում է և Ադրբեջանը ըստ փաստաթղթի պարտավոր է մեր գերիներին առանց քննարկման վերադարձնել և ՌԴ էլ պարտավոր է ապահովել այս գործընթացի արագ կարգավորումը :
Վտանգներից մյուսն այն է , որ տանում է մի դաշտ հարցը , որ «ինչ֊որ բանի դիմաց» պետք է գերիները վերադարձվեն , օրինակ տարածքներ , միջանցք և այլն : Բայց չի կարող այդպես լինել , քանի որ նոյեմբերի 9֊ի հայտարարությունը հստակ է և պարտավոր են կատարել:
Ջանք մի թափիր հարցը մեր դեմ շուռ տալու , չե՞ս կարող գործել ուրեմն լռի՛ր:
Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից