Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ պետք է համաձայնեցվի․ ՌԴ արտգործնախարար
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) մասնակցությամբ, սակայն այժմ պետք է շեշտը դնել ոչ թե դրա, այլ տարածաշրջանում խաղաղ կյանքը վերադարձնելու վրա։
«Հասկանում եմ, որ այժմ շատերն են խոսում այն մասին, որ չլուծված է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա պետք է վերջնականապես համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է կենտրոնան ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստեն վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության ու տնտեսական բարեկեցության պայմաններում։ Եվ այդ ժամանակ, վստահեցնում եմ, մի քանի տարի անց, եթե մենք նման կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն»,-ասաց Լավրովը։
Zham.am