Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից
Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Փաշինյանի ու ՔՊ-ի գլխակեր ռեժիմի ևս մեկ զոհ. բանտում ինֆարկտից մահացել է բացառապես քաղաքական պատճառներով կալանավորված Արսեն Գևորգյանը Պատերազմ Արցախում
ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Մենք չենք կարող սպասել, մինչև հերթը հասնի մեկ ուրիշին. Գառնիկ Դանիելյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Զինծառայողի մահվան գործով նրա 2 ծառայակիցները կալանավորվել են Գևորգ Ղազարյան. Հայտարարում եմ ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու իմ որոշման մասին, միասին՝ հանուն հայկական ֆուտբոլի ՀՀ դրոշը մնացել է առանց ներկայացուցիչների. Հայաստանը չի մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստերին Այս ողբերգությունից հետո ոչ Ս. Կարապետյանը, ոչ Ռ. Քոչարյանը, ոչ Գ. Ծառուկյանը չեն կարող իրենց լիովին ապահովագրված համարել. Վլադիմիր Մարտիրոսյան Սոցցանցերում արված հրապարակումների առնչությամբ հետապնդումները մտահոգություններ են առաջացնում խոսքի ազատության վերաբերյալ. CSO Meter-ը՝ Դանիելյանի կալանքի մասին Այս իշխանությունն ընդդիմախոսի ազատությունն ապօրինաբար սահմանափակվելով չի բավարարվում. Մելոյան Ալեն Սիմոնյանը կիսվել է Ավինյանի դեմ Աննա Հակոբյանի տեսանյութով Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով

«Կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում».Մոնիկա Մխիթարյան

Մոնիկա Մխիթարյանը լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի դուստրն է ու աշխարհում ամենաճանաչված հայերից՝ Հենրիխ Մխիթարյանի քույրը:

Մոնիկան երբեք հրապարակայնորեն չի խոսել իր մասին, չի պատմել իր կյանքի հանգամանքները, հարցազրույցներ չի տվել, չի կիսվել իր զգացողություններով և «ՀԱՅԵՐ» մեդիահարթակին տված բացառիկ այս հարցազրույցը առաջինն է:

-Կպատմե՞ս ճանապարհի մասին, որ անցար. դու սովորում էիր Երևանի պետական համալսարանում...

-Այո՛, ես սովորել եմ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: Մի օր, երբ ընկերներս ինձ հրավիրել էին իրենց հարսանիքին Ֆրանսիա, Լիոն, ես օգտվեցի առիթից ու գնացի Լիոնի «Լյումիեր» համալսարան՝ հետաքրքրվելու քաղաքագիտության մագիստրատուրայի ընդունելության գործընթացով: Ես, հավանաբար, հաջողակ էի, որ հանդիպեցի պատասխանատու մարդկանց ու քննարկեցինք փոխանակության ծրագրով ուսանելու խնդիրը, և երբ որոշումը կայացվեց ու ես պետք է տեղափոխվեի Ֆրանսիա՝ շարունակելու ուսումս, երջանիկ էի, որովհետև մտովի ես իմ մանկության այն օրերի հետ էի, որոնք անցկացրել էի այդ երկրում: Ես մտածում էի, որ ինչ-որ բան այն օրերին կիսատ էի թողել, որին դե պետք է հասնեի:

-Ֆրանսիան ձգում էր, որովհետև մանկությանդ հուշերը Ֆրանսիայի հետ էի՞ն կապված, թե...

-Այո՛, իմ մանկությունն ինձ կանչում էր Ֆրանսիա: Գիտեք, որ ես շատ թանկ հիշողություններ ունեմ Ֆրանսիայի հետ կապված: Մանկությանս օրերին ես այնտեղ ապրում էի իմ ընտանիքի, հայրիկիս հետ...: Դրանք իմ կյանքի անմոռանալի էջերն են:

-Ի՞նչն է ամենաշատը տպավորվել մանկությանդ օրերից:

-Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել և դրա համար պարտական եմ ծնողներիս: Իմ մանկության հիշողությունները հիմնականում շաղկապված են ֆուտբոլի հետ, քանի որ մենք շատ էինք կապված հորս հետ և ամենափոքր տարիքից հաճախում էինք նրա բոլոր խաղերին: Հետաքրքիր է, որ ֆուտբոլային թեման իմ կյանքում այսօր էլ է:

-Ի՞նչ տվեց այդ ճանապարհը քեզ:

-Նախ ասեմ, որ այդ ճանապարհն ինձ հեշտ չի տրվել: Հեշտ չի եղել պրոֆեսիոնալ կարիերայի իմ ճանապարհը: Ես համառորեն սովորել եմ թե՛ դպրոցում, թե՛ համալսարանում: Ինձ ասում էին, որ ես «տրուդագոլիկ» եմ: (Ծիծաղում է): Տատիկս, մայրս, եղբայրս ինձ անընդհատ ասում էին, որ ինձ հանգստանալ է պետք, թուլանալ: Ես կարծում եմ, որ կյանքում ոչ մի բանի հնարավոր չէ հեշտությամբ հասնել, բայց նաև կարծում եմ, որ որևէ անհնարին բանի հասնելը անհնար չէ, եթե, իհարկե, կա ցանկություն և համառորեն աշխատելու կարողություն: Իհարկե, երբեմն պետք է նաև հաջողակ լինել: Ես ինձ հաջողակ համարում եմ, քանի որ իմ կյանքում միշտ եղել են մարդիկ, որոնք պատրաստ են եղել օգնելու ինձ:

-Սովորեցիր և Հայաստանում և Ֆրանսիայում. ի՞նչ տարբերություններ էիր տեսնում ուսանողների, կրթական համակարգերի մեջ:

-Կրթական համակարգերն ու մտածողությունները տարբեր էին: Հայաստանից ավելի շատ տեսական գիտելիքներ էի ստացել: ֆրանսիայում սովորեցի վերլուծել, մտածել: Կարծում եմ, որ այդ հմտությունները պետք է լավագույնս համատեղել:

-Կա՞ մի բան, որ որոշիչ կամ ճակատագրական է եղել քո կյանքում:

-Գուցե Ձեզ ծիծաղելի թվա, բայց ես մի մարդ եմ, որը սիրում է երազել: Իսկ գուցե առավել ծիծաղելի հնչի, եթե ասեմ, թե հավատում եմ, որ իմ բոլոր երազանքները կարող եմ իրականացնել: Կարծում եմ, որ գլխավորը հավատալն է, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, իսկ ամենամեծ երազանքներիդ մասին մտքերդ առաջին հայացքից միշտ ծիծաղելի են թվում: Կարծում եմ, որ իմ ընթացքի համար կարևոր նշանակություն ունեցավ իմ համալսարանական պրակտիկան ՈՒԵՖԱ-ում, որն իմ առջև ֆուտբոլային աշխարհի դռները բացեց դեպի ներս:

-Դեպի ֆուտբոլի աշխարհ ընտրությունը ենթագիտակցորեն է՞ր, թե մտածված ընտրություն էր:

-Հավանաբար, շատ բնական ընտրություն էր: Գիտեք, որ մեր ընտանիքի շարժիչ ուժը լուսահոգի հայրս է և այս ընտրությունը միշտ նրա հետ լինելու ճանապարհն է: Ֆուտբոլը մեր ընտանիքի երկրորդ կրոնն է: Նրանում ինչ-որ հատուկ մի բան կա ու ես սիրում եմ այն: Երբ տանը ֆուտբոլ եմ նայում, ինձ թվում է, որ ես երաժշտություն եմ լսում նրանում:

-Ի՞նչ է նշանակում երիտասարդ աղջկա համար լինել ընտանիքից, երկրից հեռու ու կայանալ: Ի՞նչ է հարկավոր դրա համար:

-Մենք նոր, ժամանակակից աշխարհում ենք ապրում: Իմ ընտանիքը երբեք անձնական էգոիզմով չի առաջնորդվել՝ ասել է թե՝ պահել ինձ իրենց կողքին և խոչնդոտել իմ զարգացմանը: Աշխարհաքաղաքական ներկա փոխակերպումներում տեղաշարժերը որևէ մեկին չեն զարմացնում: Այլ հարց է, որ մեր երկիրը միջոցներ պետք է գտնի՝ պահպանելու մեր երիտասարդ տաղանդներին: Օտար երկրում կայանալն ու զարգանալը շատ ու շատ ավելի բարդ է, քան հայրենիքում: Բնավորություն, վճռականություն և նպատակասլացություն է հարկավոր հաջողության հասնելու համար:

-Շատ հետաքրքիր ուղի ես անցել, երկար ժամանակ լինելով Եվրոպայի թիվ մեկ ֆուտբոլային ղեկավարի կողքին: Ի՞նչ ժամանակներ էին դրանք քեզ համար: Ինչպե՞ս ես հիշում:

-Բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկի հետ աշխատելու փորձը, վստահ եմ, կմնա իմ կյանքի ամենակարևոր իրողություններից մեկը: Ես անչափ շնորհակալ եմ Միշել Պլատինիին, որովհետև նա ինձ հնարավորություն տվեց իր թիմում զարգանալ, կայանալ:

-Արդյոք դժվար է՞ լինել այսօր արդեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլային աստղի քույրը:

-Միշտ հաճելի է, երբ մարդիկ գիտեն քո ազգանունը և խոսում են եղբորդ մասին: Նա մեր պարծանքն է՝ թե որպես մարդ, թե որպես պրոֆեսիոնալ:

-Կբնութագրե՞ս Հենրիխին:

-Նա շատ օրինակելի է իր գործում ու շատ զգայուն մարդ, բայց խղճահարության նշույլ անգամ չունի խաղադաշտում: Երբեմն նրան անվանում եմ «վարձու մարդասպան»: Նա միշտ կամ մահացու փոխանցում է անում դեպի դարպասը կամ՝ նպատակային կրակոց: Ինձ համար, իհարկե, նա իմ կրտսեր եղբայրն է, որի հետ ես կարող եմ խենթություններ անել ու հաճույք ստանալ: Նա իմ լավագույն ընկերն է:

-Ինքդ քեզ ինչպե՞ս կբնութագրես: Ով է՞ Մոնիկա Մխիթարյանը:

-Սա ավելի բարդ է: (Ծիծաղում է): Պրոֆեսիոնալ հարթությունում շատ հավակնոտ եմ ու արդյունքի ձգտող: Ես սիրում եմ տեսնել իմ ջանքերի արդյունքը: Անձնական կյանքում շատ ընտանիքամետ եմ, եթե կարելի է այդպես ասել: Ընտանիքն ամեն ինչ է իմ կյանքում:

-Որքա՞ն հաճախ եք կարողանում ընտանիքով միասին լինել և որտե՞ղ ավելի շատ. Երևանու՞մ, Շվեյցարիայո՞ւմ, թե՞ Անգլիայում:

-Ջանում ենք միասին լինել, երբ կարողանում ենք: Ավելի հաճախ հանդիպում ենք Մանչեսթերում, քանի որ Հենրիխը շատ է ճամփորդում: Դրանք միշտ ուրախության ու անկրկնելի զգացողությունների պահեր են:

-Ի՞նչն ես մարդու մեջ գնահատում առավել շատ: Ինչպիսի՞ն պետք է լինի մարդը ըստ Մոնիկա Մխիթարյանի:

-Գիտեք, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ինքնին շատ տաղանդավոր է և յուրաքանչյուր մարդ շատ հետաքրքիր է ինքնին: Ես սիրում եմ մարդկանց հետ կիսվել փորձով և ուսումնասիրել տարբեր մարդկանց փորձը: Մեր երկրում բազմաթիվ երիտասարդ տաղանդավոր մարդիկ կան և մենք պետք է կարողանանք օգնել նրանց կյանքում ինչ-որ բանի հասնելու:

-Որո՞նք են քո կյանքի կանոնները: Կարող ե՞ս գոնե հինգ կանոն թվարկել:

-Լինել զգայուն և երբեք չդատել մարդկանց, լինել բաց, բայց՝ շրջահայաց, լինել պատրաստված, գերազանցել ինքդ քեզ, լինել վճռական և հավակնոտ: Իսկ հինգերորդը՝ «ուղղակի արա»:

-Ի՞նչ ծրագրեր ունես ապագայի համար:

-Այս պահին աշխատում եմ ՈՒԵՖԱ-ում: Աշխատում եմ մի ծրագրում, որը խնդիր ունի աջակցել ազգային ասոցիացիաներին կոմունիկացիոն ռազմավարության ոլորտում: Ապագայում՝ չգիտեմ: Եթե մի օր թողնեմ ՈՒԵՖԱ-ն, գուցե զբաղվեմ իրենց պրոֆեսիոնալ կարիերայում ֆուտբոլիստներին աջակցելու հարցերով:

-Եթե նորից ընտրեիր կյանքը, կգնայի՞ր նույն ճանապարհով:

-Դժվար է ասել: Իրականում՝ չգիտեմ: Ես գոհ եմ իմ ձեռքբերումներով, բայց ես համառ եմ ավելիին հասնելու հարցում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>