Հայաստանն ինքը չի ուզում սուբյեկտ լինել, բայց իշխանությունը մեղադրում է ՌԴ-ին. քաղաքագետ Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է «Կարճ ասած»․ «Թքած 120 հազարի ճակատագրի վրա»․ Իշխանությունը բացահայտ սպառնում է. Տեսանյութ
5
Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Ալիևը, Էրդողանը և Փաշինյանը համատեղ են գործում. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Խորհրդարանական ընդդիմությունը լսումներ է հրավիրել Լաչինի միջանցքի թեմայով. Տեսանյութ Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել Լաչինի միջանցքի փակման բուն պատճառների մասին․ 2018–ի մայիսի 9 – 2020–ի սեպտեմբերի 27 – 2020–ի նոյեմբերի 9 – 2022–ի հոկտեմբերի 6 – 2022–ի դեկտեմբերի 12 շղթան «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները ակնկալում են «վերադառնալ» Հայաստան ԱՄՆ-ն կշարունակի խորապես ներգրավված մնալ հայ-ադրբեջանական խնդրի կարգավորման հարցում Շրջափակված Արցախ․ ինչին և ինչքան դիմանալ Պատերազմ Արցախում
Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ Կա՛մ ՀԱՊԿ-ն կդառնա լուրջ ռազմաքաղաքական կառույց, կա՛մ՝ ԵԱՀԿ-ի ու Ինտերպոլի միքս. Հայկ Խալաթյան. Տեսանյութ Կոշում բախվել են թուրքական և հայկական համարանիշներով մեքենաներ․ կան զոհ և վիրավորներ Հայկական շահը բացառում է Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում Բա որ ձեզ էդ 3 միլիոն ՀՀ քաղաքացուց 600 հազարն է ընտրել, իսկ ԱՀ քաղաքացիները ձեզ ընդհանրապես չեն ընտրել Հիմա մեր անելիքներից մեկը նաև Արցախի թեման համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում պահելն է ԵԱՏՄ-ն կսկսի «Եվրասիական ագրոԷքսպրես»-ով մատակարարումները Հնդկաստան, Իրան, ԱՄԷ և Թուրքմենստան Հայաստանն ինքը չի ուզում սուբյեկտ լինել, բայց իշխանությունը մեղադրում է ՌԴ-ին. քաղաքագետ «Հայաստանը և Ռուսաստան-Արևմուտքի գլոբալ առճակատումը. 2022 թվականի արդյունքները». կլոր սեղանը. ուղիղ Մարգարայի բնակիչները մտահոգություններ ունեն հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առնչությամբ. Տեսանյութ Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ ՄԱԿ-ի դատարանի կողմից մեր պահանջը բավարարելու պարագայում Ադրբեջանը պարտավորվելու է ապաշրջափակել Լաչինի միջանցքը Իմաստ կա՞ համազգեստ փոխելու Թուրքական ռազմական օդանավը Զվարթնոց օդանավակայանում 1996թ Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել 26 թափուր հաստիք. առողջապահության նախարարությունում կադրերի պակաս է Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային Մաստարա-Լանջիկ, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը ՏԻՄ-երում էլ են դժգոհությունները խորանում. սա կապված է Խաչատրյանի փոխվարչապետ նշանակվելու հետ Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյանը դեռ գոհ է Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Փաշինյանի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տվել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին ՔՊ-ն ՄԻՊ է փնտրում. Արտակ Զեյնալյանը կառաջադրվի Հրդեհի դեպքից երկու շաբաթ առաջ սպան աշխատանքից ազատման դիմում էր գրել. ինչ է կատարվել Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության իրարամերժ հայտարարությունները Ես զարմանում ու զայրանում եմ, որ մոռանում եք․ Արցախը շրջափակված է, Արցախում աղետ է «Կարճ ասած»․ «Թքած 120 հազարի ճակատագրի վրա»․ Իշխանությունը բացահայտ սպառնում է. Տեսանյութ Գուրգեն Արսենյանի մասնակցությունը լսումներին անակնկալ է եղել. ՔՊ-ականները զարմացած են

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր աշխարհահռչակ հայ երգահան, հայ դասական երաժշտության վառ ներկայացուցիչ Արամ Խաչատրյանի ծննդյան տարեդարձն է: Արամ Խաչատրյանը մեծաթիվ սիմֆոնիաների, նվագախմբային գործերի հեղինակ է, որոնք մինչ այսօր կատարվում են ոչ միայն հայկական, այլև օտարազգի ու համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի կողմից:

1956թ. «Սպարտակ» բալետի բեմադրությունից հետո նրա անունն ուղղակի թնդաց ամբողջ աշխարհում: Արամ Խաչատրյանի տաղանդը դրսևորվում է նաև նրանով, որ «Սպարտակ»–ի կողքին կարող է գրել այնքան հայկական, ազգային մտածելակերպին բնորոշ «Գայանե» բալետը` օտարեկրացիներին լավագույնս մատուցելով հայկական մշակույթը:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903թ., Թիֆլիսի մոտակայքում գտնվող Քոջորիում: Դեռևս մանուկ հասակում ինքնուրույն սկսել է փողային գործիքներ նվագել։ Չնայած Խաչատրյանի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում, երբ եկել է Մոսկվա և ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան (թավջութակի դասարան):

1925թ. Արամը սկսում է կոմպոզիտորական վարպետության դասերի հաճախել։ 1929թ. ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա։ Փայլուն գնահատականներով ավարտելով կոնսերվատորիան` ներկայացնում է իր առաջին խոշոր աշխատանքը՝ «Առաջին սիմֆոնիան»։ Իսկ դրանից հետո սկսվում է նրա ստեղծագործական բուռն գործունեության շրջանը: 1936-1947թթ. ամենաարգասավորն էին Խաչատրյանի կյանքում։ Նա գրում է երաժշտություն դրամատիկ ներկայացումների և ֆիլմերի համար, երգեր, եկեղեցական երաժշտություն և սիրված «Ջութակի կոնցերտ»-ը։ 1946թ. է ստեղծվել «Երկրորդ սիմֆոնիան», 1943թ.՝ «Կոնցերտ թավջութակի և սիմֆոնիկ նվագախմբի համար», 1946թ. «Երրորդ սիմֆոնիան» և 1947թ.՝ «Պոետիկ սիմֆոնիան»։

1940-ականներին նա շրջում է ամբողջ Խորհրդային Միությունում՝ Լենինգրադ (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), Կիև, Երևան, Թբիլիսի, Սոչի, Խարկով։ 1950թ. մեկնում է Հռոմ, որը դառնում է նրա համաշխարհային շրջագայության առաջին քաղաքը։ Հետագա տարիներին շրջագայում է 42 երկում, լինում բոլոր մայրցամաքներում։ Իր շրջագայությունների ընթացքում հանդիպում է մշակույթի բազմաթիվ հանրահայտ գործիչների՝ Սիբելիուս, Հեմինգուեյ, Չապլին, Դալի։

50-ականներին Խաչատրյանը սկսում է իր ուսուցչական գործունեությունը Գնեսինների ուսումնարանում և Մոսկվայի կոնսերվատորիայում։

Արամ Խաչատրյանը մահացել է 1978թ. մայիսի 1-ին և թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում՝ հայ այլ մեծերի կողքին՝ Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի։

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan