Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Մեր համաքաղաքացիները բավականին ակտիվ միանում էին Գյումրին սոցիալ֊տնտեսական փոսից հանելու ու զարգացման ուղու վրա դնելու ծրագրին
12
«Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ SOS. Իշխանությունը շրջհարկի փոփոխությամբ ցեղասպանության է ենթարկում փոքր ու միջին բիզնեսին. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ այստեղ․ լավ սինխրոնիզացված պրոցես է․ Ռոբերտ Քոչարյան Պասիվ բոյկոտը սկսվել է հունվարից. մարդիկ տրանսպորտի փաթեթներ չեն գնել. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը պարզ հաշվարկով ներկայացնում է տրանսպորտի ինքնարժեքի ստացման թիվը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչն օր օրի թափ է հավաքում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) USAID-ին միայն վերջին չորս ամսվա ընթացքում վրացական ընդդիմությանն աջակցել էր ավելի քան 110 մլն դոլարով բայց... Պատերազմ Արցախում
Անբարոյականությունն էլ պետք է չափ ունենա, բա իրենց ասածը սրիկայություն չէ՞. Լևոն Քոչարյան. Տեսանյութ «Մայր Հայաստանը» բոյկոտի ակցիա է իրականացնում ԵՊՀ-ում (ուղիղ) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Եվրամիության վերաբերյալ նախագծի քվեարկությանը Տիգրան Ավինյա՛ն, բա ասում էիք՝ բոյկոտը չի կայացել (տեսանյութ) Քաղաքապետարանի աշխատողներն էս ինչո՞վ են զբաղված (տեսանյութ) Բա եթե բոյկոտը չի կայացել, ինչի՞ եք հանել քաղաքապետարանի աշխատակիցներին, գցել ավտոբուսները (տեսանյութ) Իշխանությունն ակամայից խոստովանեց, որ բոյկոտը կայացել է․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ» ՀՀ ԱԳՆ-ն պետք է Փաշինյանին ՀՀ տարածքում անցանկալի անձ հայտարարի․ «Իրավունք» Ալեն, դու ի՞նչ գիտես՝ պատերազմն ինչ ա, բլոկադան ինչ ա, նկուղում ապրելն ինչ ա. զոհվածի մայր Արցախում ծնված Արմեն Գրիգորյանը համակերպվել է, որ թիմակիցները վիրավnրnւմ են արցախցիներին․ Աբրահամյան Սամվել Շահրամանյանը խիստ դատապարտել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը Ավելին, քան իշխանափոխությունը Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության Ավինյանի սպասարկուները հարձակվում են խաղաղ ուղևորների վրա, բոյկոտը շարունակվում է ԱՆԻՖԻ-ի շրջանակներում բացվել է 108 քրեական գործ, որից 70-ը առայսօր դեռ նախաքննական փուլում են. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ինչ տրամաբանությամբ եք տրոլեյբուսը թանկացրել շուրջ 3 անգամ. ավագանու հարցը Միասին կհաշվենք՝ մի օրում քանի զոհ է տվել մենակ մնացած Արցախը. Զnhված զինծառայողի մայրը՝ Ալեն Սիմոնյանին «Շուտով նույնն ասելու է Ոսկեպարում, Տիգրանաշենում, Մեղրիում և այլուր»․ Դավիթ Սարգսյան Գագիկ Մելքոնյանին և Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ Ճնշումների միջոցով փորձում են զսպել օրեցօր հասունացող դժգոհությունների ալիքը Մեղադրյալի աթոռին Արցախն է՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» Ռոբերտ Քոչարյանի խոսքը դատավոր ու դատախազների համար մեռնելիք էր․ «Կարճ ասած» Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան. Mediahub.am Գյումրին պիտի աղետի գոտու կարգավիճակից դուրս գա. Կարեն Սիմոնյան. Տեսանյութ Ավագանու նիստից հետո շարունակվում է բոյկոտը Իսկ Ալեն Սիմոնյանն իր հայրենիք Աղդամի համար գնա՞ց զոհվեց. Քրիստինե Վարդանյան Հանրային տրանսպորտը դա ինքնաբավ բիզնես չէ. Սամվել Հակոբյան Մենք օգտվելու ենք տեղական հանրաքվեի գործիքակազմից․ Սամվել Հակոբյան

Կանգնեցնե՛նք դպրոցների առևտրայնացումը. Ծնողների նախաձեռնություն

Սիրելի´ ծնողներ,

Մայիսի վերջին և հունիսի սկզբին ավարտական 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում քննական շրջան է, և ծնողները, մեծ մասամբ իրենց նախաձեռնությամբ, հյուրասիրություն են կազմակերպում քննական հանձնաժողովների համար: Ժամանակն է արմատախիլ անել այս քաղքենի և տգեղ երևույթը. այն պատիվ չի բերում ո՛չ մանկավարժին, ո՛չ կրթական հաստատությանը և ո՛չ էլ նախաձեռնողներին:

Հասունացել է կրթական հաստատություններում դրամահավաքի և այլ անօրինական երևույթների դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պահը: Այդ քայլերի արդյունավետությունը կախված է ոչ այնքան Կրթության նախարարության շրջաբերականներից, որքան մեր՝ ծնողներիս ակտիվ և համախմբված ջանքերից:

Եկե՛ք հանուն մեր երեխաների՝ չարատավորենք այն միջավայրը, որտեղ նրանք կրթվում են, ուսուցչին շնորհակալ լինելը չարտահայտենք նվերներով (եթե դա ծաղիկ կամ բացիկ չէ) և քննությունների օրերին զանազան նյութական հատուցումներով: Մեր երկրում տիրող սոցիալական անարդարության և աղքատության պայմաններում ցուցաբերենք նաև համերաշխություն՝ չուռճացնելով արտադպրոցական միջոցառումների ծախսերը:

Հիշե՛նք, նվերները և դրամական օժանդակությունը բացահայտ կոռուպցիոն երևույթներ են և տեղ չունեն ժողովրդավարական հասարակություններում: Միայն բարեկիրթ և անկաշառ կրթական միջավայրում կարող է մեր երեխան ձևավորվել որպես ազատ ու ստեղծարար, իրավագիտակից, հանրային շահի հանդեպ նախանձախնդիր ու պատասխանատու քաղաքացի:

Միացե՛ք առողջ, արդար և բոլորի համար հավասար կրթական միջավայրի ձևավորմանն ուղղված մեր պայքարին: Նվերներով կախյալ մի՛ դարձրեք ուսուցիչներին, քանի որ դա նրանց հետ է պահում պետությունից արժանի վարձատրություն և սոցիալական արտոնություններ ակնկալելուց և պահանջելուց:

Մենք առաջարկում ենք համախմբված ու միասնական գործել։ Լուսանկարե՛ք, տեսանկարահանե՛ք նվերներն ու հյուրասիրությունները և ուղարկե՛ք Ծնողների նախաձեռնության էլ․ հասցեին ՝ [email protected]: Մենք խոստանում ենք հանրայնացնել դրանք։ Բացի այդ, բազմաթիվ ապացույցների առկայությունը մեզ կօգնի ավելի վճռականորեն պահանջելու գործելակերպի փոփոխություն։

Երաշխավորում ենք նյութը ներկայացրած անձի գաղտնիությունը և անանունությունը․ հրապարակման մեջ կշվի միայն դպրոցի անունը և թե որ քննության ժամանակ է տեղի ունեցել տվյալ դեպքը:

Ծնողների նախաձեռնություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan