Մենք կայծակը նկատող ու նկարող, բայց սեփական պետության ու պետականության կորցնելը չնկատող ժողովուրդ ենք
Դիտել նաև
Պապիկյանի և Սասուն Միքայելյանի միջև հարաբերությունները լարված են. «բազարի» կնքահայրը Անդրանիկ Քոչարյանն է
Սասուն Միքայելյանի հրամանով Ներքին Հանդից բերման են ենթարկել լրագրող Անուշ Միրզոյանին և ջնջել նկարահանումները
Սասուն Միքայելյանը կոծկում է իր թիմակիցների կողմից զինծառայողների արձակուրդային վճարումների թալանը
Ըստ փաստաբանի՝ Հ1-ը Սասուն Միքայելյանի հարցազրույցը հեռարձակելու իրավունք չուներ
Սա այն նույն Սասունն է, ով Քոչարյանի նախագահության տարիներին երբևէ ընդդիմադիր ելույթ կամ խոսք անգամ չի հնչեցրել ԱԺ-ում
Տուշոնկայի շոուից խիստ հուզված իսկ հերոսի մարմինը տոպրակով հատակին թողած ու ամիսներով փտեցրածը արհամարհող ժողովուրդ ենք...
Դասալիք գերագույն գլխավոր հրամանատար նախընտրող ժողովուրդ ենք:
Ահաբեկչին, գերիին, պատերազմը տանուլ տվածին հերոսացնող, հերոսի ստերացումը «հպարտ» տանող ժողովուրդ ենք:
Կրթությունը անկիրթին վստահող, համալսարանը հյուրանոց սարքողին հանդուրժող ժողովուրդ ենք:
Կայծակը նկատող ու նկարող, բայց սեփական պետության ու պետականության կորցնելը չնկատող ժողովուրդ ենք:
Նախկինում ունեցածը այդպես էլ չգնահատող, ներկայի տառապանքը նախկինի վզին փաթաթող ժողովուրդ ենք:
Անվտանգությունը հաստ աղիքային դատարկ խոստումներով փոխարինող ժողովուրդ ենք:
Ու, որ ամենասարսափելին է, երկրի ղեկին թուրքի հարճին հանդուրժող ժողովուրդ ենք...
Ռոզի Միքայելյանի ֆեյսբուքյան էջից