Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ

Ռուս սահմանապահները որոշել են տեղակայվել Վարդենիսի գյուղերո՞ւմ

«Հրապարակ»-ը գրում է. «Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում, որտեղ արտակարգ միջադեպեր են տեղի ունեցել, լարված վիճակ է։ Կութ համայնք, որի մոտակայքում մայիսի 27-ին գերեվարվել էին 6 հայ զինծառայողները, ըստ տեղացիների՝ մայիսի 30-ի գիշերը ռուս խաղաղապահներ են այցելել։ Նրանք եղել են նաեւ Վերին Շորժայում, որտեղ կրակահերթեր էին արձակվել, եւ հայ զինծառայող էր զոհվել։ Ըստ որոշ տվյալների, մարդկանց ելումուտը Կութ եւ Շորժա արգելվել է։

Նախօրեին էլ Զարուհի Փոստանջյանն էր փորձել այցելել՝ չէին թույլատրել։ Զինվորականությանը մոտ տեղեկացված անձը Վարդենիսից հայտնում է, որ հնարավոր է ռուս խաղաղապահները տեղակայվեն այս երկու գյուղերում։ «Ռուսները մտել են Կութ եւ Շորժա, ուսումնասիրել են տարածքները եւ դուրս են եկել։ Հավանաբար, նրանք տարածքը նայում են հնարավոր տեղակայման համար»։ 

Չի բացառվում, որ սա ռուսների «գործնական» ռեակցիան է Փաշինյանի հայելային առաջարկին՝ հետ քաշվել սահմանից եւ ռուս կամ միջազգային խաղաղապահներ տեղակայել։ Համայնքապետարաններից հերքում են մարդկանց մուտքն արգելելու մասին լուրը եւ հաստատում ռուս սահմանապահների այցը։ Գեղամասար խոշորացված համայնքի աշխատակազմից Հայկ Դավեյանը մեզ հայտնեց․ «Սահմանամերձ գոտի մուտքն արգելված է, բայց Կութը սահմանամերձ գյուղ է, մեր խոշորացված համայնքի գյուղերից է, այնտեղ, բնականաբար, մարդիկ գնում ու գալիս են։ Բնակավայր կարելի է գնալ գալ։ Հենց այսօր առավոտյան Կութից մարդ էր եկել մեզ մոտ»։ 

Բնակիչներն ի՞նչ տրամադրություն ունեն, տագնապ կա՞։ «Դե, թուրքերը մի քանի կիլոմետր հեռավորության վրա են, եկել-նստել են իրենց սարերի վրա, որտեղ իրենք անասուն էին պահում։ Կլինի՞, որ տագնապ չլինի։ Բայց մարդիկ չեն գնացել, գյուղում են»։ Հովիվները անասունն արածեցնում են մինչեւ այն գիծը, որտեղ տեղակայված է հայկական զինուժը։ Ակունք, Վարդենիս եւ Վերին Շորժա համայնքներին պատկանող արոտավայրերը մնացել են ազերիների վերահսկողության տակ։

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն էլ վստահեցնում է՝ արոտավայրերի պակաս վաղ թե ուշ զգացվելու է։ «Այս պահի դրությամբ դեռ կարողանում են յոլա տանել, բայց եթե այսպես մնա, արոտավայրը լուրջ խնդիր է դառնալու։ Բոլորին չի կարող հերիքել։ Մարդիկ չեն կարող լավ տրամադրություն ունենալ, իհարկե, էս ամենի հետ կապված։ Կա լարվածություն, անհանգստություն, բայց խուճապ չկա։ Մարդիկ իրենց գործով են զբաղվում, հույս ունեն, որ լավ կլինի»։ 

- Ռուս խաղաղապահների տեղակայման մասին լուրերը ճի՞շտ են։ 

- Ես կոնկրետ ինֆորմացիա չունեմ։

- Չե՞ն եկել, նայել գյուղը, նաեւ՝ Վերին Շորժան։ 

- Դե, եկել են, ուսումնասիրել, գնացել։ 

- Փաշինյանն առաջարկում է միջազգային խաղաղապահներ տեղակայել, ու մեկ էլ ռուսները կոնկրետ գալիս են՝ տարածք նայելու։ Սա զուգադիպությո՞ւն է։

- Քաղաքականության մեջ այս իրավիճակում շատ անհասկանալի բաներ ենք տեսնում, որ չենք կարողանում բացատրել։ Ամեն դեպքում, ինձ հետաքրքրում է մի բան՝ որ դրական լուծում լինի, ադրբեջանցիներին հեռացնենք։

- Ելումուտը սահմանափա՞կ է Կութ, Շորժա, թե՞ միայն լրագրողներին չեն թողնում մտնել։

- Տեղի բնակիչների համար ելումուտը սահմանափակ չէ։ Լրագրողների հետ կապված՝ չեմ կարող ասել, թե ինչու չեն թողնում, բայց սխալ ինֆորմացիան այսօր կարող է վնասել մեզ, մեր բանակին, ու ամեն մեկը պետք է ուշադիր լինի իր հայտարարությունների մեջ»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan