Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
24
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը

Շիրակ Թորոսյանը թաքցնում է պատերազմի օրերին ստացած պարգևավճարների թիվը. Լուսանկար

ՀՀ Ազգային ժողովի նիկոլական պատգամավոր Շիրակ Թորոսյանը թաքցնում է, թե որքան պարգևավճար են ստացել ինքն ու իր օգնականը պատերազմի ամիսներին։ Yerkir.am-ի հարցմանը՝ պետական բյուջեից աշխատավարձ ստացող քանի՞ օգնական և խորհրդական, քարտուղար և գործավար ունի պատգամավոր Շիրակ Թորոսյանը, և որքա՞ն դրամ պարգևավճար են ստացել նրանք (ներառյալ՝ պատգամավորը) 2020 թ. սեպտեմբեր - 2021 թ. մարտ ամիսների ընթացքում, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը պատասխանել է, որ Շիրակ Թորոսյանի և վճարովի հիմունքներով օգնականի պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման (տեղեկատվությունը կարող է տրամադրվել միայն տվյալ անձանց համաձայնությամբ):

Այսինքն՝ պատերազմի ծանրագույն փուլում, երբ հայ ժողովուրդը կենաց ու մահու պայքար էր մղում Արցախում, և անգամ թոշակառուներն էին օգնություն հասցնում ճակատ, Շիրակ Թորոսյանն ու նրա օգնականը պարգևավճարներ էին ստանում պետական բյուջեից: Թե ինչո՞ւ, դա թող մեկնաբանեն իրենք: Ավելին՝ Շիրակ Թորոսյանը և նրա օգնականը չեն տվել իրենց համաձայնությունը, որպեսզի հրապարակվեն այդ թվերը, և հասարակությունն իմանա, թե այսօր ովքեր են կանգնած ազգադավ Նիկոլի կողքին և ինչի համար:

Yerkir.am-ը խնդրել էր ներկայացնել, թե որքան են կազմել ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գործուղումներին հատկացված դրամական միջոցները նույն շրջանի համար: 

Արդեն անդրադարձել էինք, որ պատերազմի թեժ օրերին, երբ անգամ դպրոցական մանկահասակ երեխաներն էին փող հավաքում և օգնում ռազմաճակատին, Շիրակ Թորոսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու շուրջ մեկ տասնյակ սորոսական ու այլ պատգամավորներ հոկտեմբերի 17-ին Արցախ էին գործուղվել՝ ներկայացուցչական ծախսերը, ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը «քերելով» պետական բյուջեից:  

Պարզվեց՝ պետական միջոցներով այցը միակը չի եղել: Թեև ԱԺ աշխատակազմը պատասխան նամակում (ստորև տե՛ս նամակի պատասխանը) չի նշել դրա մասին (միտումնավո՞ր, թե՞ ոչ՝ չենք կարող ասել), այդուհանդերձ, ԱԺ նախագահի կարգադրությամբարյունալի պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց՝  2021 թվականի հունվարի 15-17-ը, կրկին ճանապարհածախսը, օրապահիկը եւ գիշերավարձը վերցնելով պետական բյուջեից, Շիրակ Թորոսյանն ու նիկոլական խունտայի անհայրենիք-հայրենավաճառ Անդրանիկ Քոչարյանը, նրանց հետ նաև թուրք-ադրբեջանական շահերի սպասարկու ֆրակցիայի մի քանի մանր հայրենադավներ (Նազելի Բաղդասարյան, Վիկտոր Ենգիբարյան, Արուսյակ Ջուլհակյան և այլք), վերստին գործուղվել են Ստեփանակերտ:

ԱԺ աշխատակազմի պատասխան նամակում նշված է նաև, որ Շիրակ Թորոսյանը ղրղզների երկրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար  2021 թ. հունվարի 7-11-ը գործուղվել է Բիշքեկ, և նրա ավիատոմսի արժեքը կազմել է 510.000 դրամ:

Հիշեցնենք՝ կապիտուլյացիոն խայտառակ հայտարարությունից, Արցախի, Սյունիքի դիրքերի դավաճանաբար հանձնումից հետո Շիրակ Թորոսյանը ոչ միայն դուրս չեկավ թուրանական շահերը սպասարկող «Իմ քայլը» խմբակցությունից, այլև ամիսներ անց՝ ս.թ. ապրիլի 14-ին, Ազգային ժողովում հոտնկայս ծափահարեց հայրենիքի գլխավոր դավաճանին:

2021 թ. մայիսի 26-ին պարզվեց նաև, որ Շիրակ Թորոսյանը ոչ միայն չի զղջացել Նիկոլին ծառայելու միջոցով հայրենիքի դեմ գործած իր արարքների համար, այլև հպարտորեն պատրաստվում է վերստին քայլել Հայոց պատմության մեծագույն դավաճանների հետ. նա զբաղեցնում է հայրենիքը կործանման տանող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 26-րդ տեղը:

 

Վ. Սարգսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan