Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը Շուշիում դպրոց չի կառուցի. Բաքուն դեմ է
Դիտել նաև
Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ)
Ով ուզում է՝ ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
Դատական նիստ՝ Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով (տեսանյութ)
«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելին հայտնել է, որ կուսակցությունը հրաժարվում է Շուշիում դպրոց կառուցելու ծրագրից։ Այդ մասին նա գրառում է արել Twitter-ի իր միկրոբլոգում։
Բահչելին նշել է, որ իրենք պատրաստ են ծրագիրն իրագործել, սակայն ադրբեջանական կողմը դրան հավանություն չի տվել։ Փոխարենը Բաքուն պատրաստել է մեկ այլ ծրագիր։ ԱՇԿ-ի ղեկավարի խոսքով իրենք հարգանքով են վերաբերվել Բաքվի որոշմանը։
Դևլեթ Բահչելին ընդգծել է, որ այդ ծրագրի համար հանգանակված գումարները կվերադարձվեն։
Հիշեցնենք` Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության կողմից Շուշիում դպրոց կառուցելու մտադրության մասին հայտնի էր դարձել 2021 թվականի հունվարի 26-ին։
Աղբյուր՝ Ermenihaber.am