«Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում
16
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին Իշխանությունները սեփական ժողովրդի հետ խոսում են շանտաժի, սպառնալիքի և ահաբեկման եղանակով․ Տիգրան Աբրահամյան Պատերազմ Արցախում
Չհաջողված ընթրիք ու վաստակած հայհոյանք․ ինչի՞ց են վախեցած ՔՊ-ականները. «Կարճ ասած» (տեսանյութ) «Ռեժիմի անձնակազմը վախենում է հանրությունից». Ստեփան Դանիելյան Փաշինյանի ստախոսությունը մերկացնող տեսանյութը 2 օրում 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին (տեսանյութ) Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան (տեսանյութ) Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը» Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ) Կարո՞ղ է արդյոք քննիչը որոշել՝ պաշտպաններին ինչ փաստաթուղթ է անհրաժեշտ որպես ապացույց օգտագործելու համար. Արմեն Աշոտյանի գործով նախնական լսումներն ավարտական փուլում են Մտել ենք բանդիտների հարձակման փուլ․ Էլինար Վարդանյան ՀՀ-ում գործում է բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. պատգամավոր Ցեղասպանության զոհերի թվի հարցը թուրքական օրակարգի մաս է. Էդգար Էլբակյան (տեսանյութ) Եթե վաղն անգամ Հայաստանը կորցնեն, այս իշխանությունը դա հաղթանակ է ներկայացնելու. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանական իշխանությունները կարծես նպատակադրվել են խոշտանգել քպ-ական դեպուտատին «հակահայ ***ածք» անվանած 44-օրյա պատերազմի մասնակցին Ինչո՞ւ է վախեցած իշխանությունը Սամվել Վարդանյանից Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ոչ մի իշխանություն հավերժ չէ․ մի օր գալու է պատասխանատվության ու նաև աուդիտի ժամանակը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի Փաշինյանի կնոջ հրավիրած ընթրիքին մասնակցել են... Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում ՔՊԿ-ական իշխանությունը լեգիտիմ չէ, քանի որ խաբել է ժողովրդին․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) ՔՊԿ-ն փաստացի մոռացության է տալիս նաև Հայոց ցեղասպանության հարցը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար Էլ ի՞նչ է ուզում անել ՔՊ-ն. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքը բացահայտ ասում է՝ ես ձեր անվտանգությունն ապահովել չեմ կարող. Իշխան Սաղաթելյան

Նախընտրական դեմագոգիա է․ ռուսաստանցի վերլուծաբանը՝ ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ին ու Ռուսաստանին ուղղված մեղադրանքների մասին

Այս իրավիճակում ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքները նախընտրական դեմագոգիա են։ Այս մասին Tert.am-ին ասաց Եվրասիական տնտեսական միության ինստիտուտի տնօրեն, վերլուծաբան Վլադիմիր Լեպեխինը՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածք ներթափանցումից հետո եղած զինված միջադեպերի հարցում ՀՀ իշխանությունների կողմից ՀԱՊԿ-ին ուղղված մեղադրանքներին։

«Պատգմավոր Մակունցը, որը նման հարց էր բարձրացրել, փորձում էր հակառուսական խաղ խաղալ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, և պարզ է, թե ինչ ուժերի առջև։ Մենք իրականում չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին․ շատ փարձագետներ կարծում են, որ այն սարքած է։ Ամեն դեպքում, ով այդ հարցը շահարկում է, նա է շահագրգռված ՀԱՊԿ-ին անգործության մեջ մեղադրելու մեջ։ Սա լավ հնարավորություն է լարել իրավիճակը, մեղադրել Ռուսաստանին։ Դա «Իմ քայլ»-ի և այլ կառույցների նախընտրական արշավի գիծն է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին՝ վաղ առավոտյան, ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։

Տեղի ունեցածի հետ կապված Ազգային ժողովում քննարկման ժամանակ «Իմ քայլը խմբակցության» ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, ստեղծված իրավիճակը նաև այն պատճառով է, քանի որ ՀԱՊԿ-ը օպերատիվորեն չի արձագաքում։

Վլադիմիր Լեպեխինը հարց բարձրացրեց, թե ով է ասել, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է պաշտպանել հայ-ադրբեջանական սահմանը։ «Այդ սահմանին առաջացած խնդիրները վերաբերում են կողմերին։ ՀԱՊԿ-ը ոչ մի պարտավորություն չունի Հայաստանի առջև կապված դրա հետ»,-ասաց նա։

Նշեց, որ ինքն անձամբ թերություն է համարում, որ ՀԱՊԿ-ը ռազմական դաշինք չէ, այն առավել շատ քաղաքական է։ «ՀԱՊԿ-ը կառույց է, որտեղ համաձայնեցվում են շահերը, այնտեղ ընդհանրապես չի դիտարկվում ռազմական գործողությունների անցկացումը։ ՀԱՊԿ անդամ երկրների համար ռազմական լուծում պահանջող հարցերը վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցությանը, միմյանց օգնելուն, ռազմական նշանակության ապրանքների մատակարարմանը, իսկ ընդհանրապես այն կառույց է, որտեղ համաձայնեցվում են աշխարհաքաղաքական շահերը։ Դրա համար անգամ ծիծաղելի է, որ ՀԱՊԿ-ին մեղադրում են, որ օպերատիվ չի արձագանքում։ Դրա համար պետք է գոյություն ունենան սեփական բանակ ու այլ կառույցներ, որոնք այդ ազգային հարցերը կլուծեն»,-ասաց նա։

Ըստ Լեպեխինի՝ այն դեպքում, եթե Ադրբեջանը պարբերաբար, սիստեմատիկ կերպով խախտի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ՀԱՊԿ-ը հարցը կարող է քննարկել նիստի ժամանակ, հետո որոշում ընդունի։ «Եվ դա չի նշանակելու, որ ՀԱՊԿ-ը կարող է և պետք է միջամտի կոնֆլիկտային իրավիճակում և կանգնի կողմերից մեկի կողքին։ Դա բարձր մակարդակի բանակցությունների առարկա է, որտեղ ՀԱՊԿ անդամ երկրները կարող են առաջարկություններ անել հակամարտող կողմերին»,-ասաց նա։

Անդրադառնալով նրան, թե կոնկրետ Ռուսաստանն ինչ դիրքորոշում կարող է ունենալ տեղի ունեցած միջադեպ վերաբերյալ, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, որ նախ պետք է ուսումնասիրեն ներկայացվածի արժանահավատությունը, թե ինչու է դա տեղի ունեցել, ինչպես է եղել։ Ըստ նրա՝ եթե ռուս խաղաղապահներն ունենան իրավասություն՝ կուսումնասիրեն տեղ ունեցածի հավաստիությունը։ «Իհարկե, Ռուսաստանը կգնահատի իրավիճակն իր իրավասությունների սահմանում և անհրաժեշտության դեպքում կպաշտպանի ՀՀ տարածքները»։

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը, ՀԱՊԿ-ին դանդաղկոտության մեջ մեղադրելով՝ հայտարարեց, որ ադրբեջանցի զինծառայողների ՀՀ տարածք ներխուժելու հարցով դիմելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Վլադիմիր Լեպեխինը պատասխանեց․

«Նորից պետք է կրկնեմ, անկախ նրանից, թե ով է այդ մասին խոսում՝ Փաշինյանը, թե Մակունցը, այն նախընտրական քարոզարշավի մաս է, որովհետև ՄԱԿ դիմելը ոչինչ չի տալու՝ ո՛չ Փաշինանին, ոչ էլ ուրիշ մեկին։ Անվտանգության խորհուրդը չի էլ դիտարկի այդ հարցը։ Բացի այդ՝ ո՞վ է ամենաշատ ուժը գործադրել, որ ՀԱՊԿ-ում ճգնաժամ առաջանա․ հենց Փաշինյանը՝ հարված հասցնելով ՀԱՊԿ-ի ղեկավարությանը, երկար ժամանակ կասկածի տակ էր դրել կառույցի գործունեությունը, այսօր էլ նա հայտարարում է, թե ՀԱՊԿ-ը ինչ-որ պարտավորություն չի կատարում։ Այդ ի՞նչ պարտավորության մասին է խոսքը։ Թող Փաշինյանը ներկայացնի ՀԱՊԿ-ի հետ ՀՀ-ի համաձայնագրի այդ կետը, որով ասվում է, որ ՀԱՊԿ-ը պետք է շատ արագ արձագանքի, օրինակ Ադրբեջանի հետ, սահմանային լարման իրավիճակում»,-ասաց նա՝ նշելով, որ դա Փաշինյանի ագիտացիան է, որով նա վերադառնում է այն հնարքներին, որոնք կիրառում էր 2018-ին։

Անդրադառնալով Գեղարքունիքի մարզում ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված Փաշինյանի առաջարկին՝ տարածքում միջազգային դիտորդներ հրավիրել, որ սահմանզատան և սահմանագծման գործընթացներն արվեն, ռուսաստանցի վերլուծաբանը նշեց, որ իր կարծիքով, այս դիրքորոշումը նրան ստիպել են արտաքին ուժերը։

«Որոշ արտաքին ուժեր փորձում են իրենց ազդեցությունն ունենալ ՀՀ ղեկավարության վրա՝ իրենց շահերն առաջ տանելու համար՝ օգտվելով նրանից, որ հիմա Հայաստանում նախընտական շրջան է և պետք է հակառուսական խաղ խաղան քաղաքական ուժերը, այդ թվում, «Քաղաքացիական պայմանագիրը»։ Ի՞նչ կարող է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիրը» հիմա հասարակությանը, այն դեպքում, երբ ընտրողների մեծամասնությունը մեղադրում է Փաշինյանին, որ պարտվել է պատերազմում։ Ակնհայտ է, որ Փաշինյանի արտասահմանյան խորհրդականները խորհուրդ են տալիս սեփական մեղքը չընդունել, ասել, որ ամեն ինչում մեղավորը Ռուսաստանն է»,-ասաց նա։

Այս իրավիճակում, ըստ նրա, պետք է հարց բարձրացնել՝ ի՞նչ միջազգային դիտորդներ պետք է ընդունեն Փաշինյանի առաջարկը, ո՞ւմ նա նկատի ունի։

«Ի՞նչ է՝ ամերիկացիներն են գալու այստեղ, թե՞ ֆրանսիացիները, ի՞նչ հիմնավորմամբ։ Նա, ի՞նչ է, ցանկանում է ՆԱՏՕ-ին Ռուսաստանի հետ ընդհարել այստեղ։ Իսկ հնարավո՞ր է՝ նա ցանկանում է թուրք զինվորականների այստեղ բերել։ Եթե ցանկանում է, որ ինչ-որ միջազգային դիտորդներ գան, թուրքերն էլ կարող են, թող նրանք գան։ Նա երևի դա է ցանկանում, այդպես է ստացվում»,-ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan