ՔՊ ցուցակի 5-րդ համարի բիզնեսը բարգավաճում է. նրա ավիաընկերությունն այս ամռանը նախատեսում է իրականացնել առաջին թռիչքը
Դիտել նաև
Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել
Թանկացումների պատասխանատվությունն իշխանությունների հետ հավասար կիսելու է «Հանրային ձայն»-ը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Սուքիասյանների ընտանեկան բիզնեսը ծաղկում է պետբյուջեի հաշվին. ՆԳՆ-ն միլիոնավոր դրամների հերթական հրատապ գնումն է կատարել «Սիլ ինշուրանսից»
Իշխանություններն իրենց գլխում ու գրպաններում հաղթահարել են աղքատությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
Սա խայտառակություն է, ուզում են Երևանի կենտրոնը սորտավորել. «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար (տեսանյութ)
ՔՊ ցուցակի 5-րդ համարի բիզնեսը բարգավաճում է. նրա ավիաընկերությունն այս ամռանը նախատեսում է իրականացնել առաջին թռիչքը։
Խոսքը SIL Group-ի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանի մասին է, որին բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատելու խոստում տված Փաշինյանի թիմակիցները ամեն կերպ փորձում են ազատել մերձիշխանական օլիգարխի պիտակից, սակայն ապարդյուն: Այս մասին հայտնում է Մեդիապորտը:
Փաշինյանի իշխանության շրջանում Սուքիասյանի բիզնես իմպերիան կտրուկ զարգացում ապրեց: Մի քանի ամիս առաջ նա գնեց բեզինի ու դիզվառելիքի ներկրմամբ զբաղվող RANoil ընկերությունը, հիմա էլ հայկական ազգային ավիափոխադրող ստեղծելու մեկաշնորհ է ստացել. ավիաընկերությունը կոչվում է «FlyOne ARMENIA» և այս ամռանը նախատեսում է իրականացնել առաջին թռիչքը: