Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Սյունիքի համայնքապետերը ստիպված կամավորական ջոկատներ են ձևավորում, քանի որ բանակի կողմից հուսալի պաշտպանություն չեն տեսնում. Մխիթար Զաքարյան. Տեսանյութ

Մեղրիի տարածաշրջանում, շնորհիվ ՌԴ սահմանապահ զորքերի զգալի ներկայության, իրավիճակը հանգիստ է՝ համեմատած Սյունիքի մյուս համայնքների սահմանային իրավիճակի հետ, թշնամին այս ուղղությամբ որևէ առաջխաղացում չունի. կարծես մեր հանրությունը համակերպվել է ինչպես Արցախի, այնպես էլ Սև լճի կորստի հետ, իշխանության շարքերում նույնիսկ այդ զավթումը խրախուսողներ կան: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել Մեղրիի համայնքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ Մխիթար Զաքարյանը:

«Ոչ միայն Սև լճի դրվագում, այլև վերջին երեք տարում տեսնում ենք կանոնավոր բանակից անցում ֆիդայական, ջոկատային, կուսակցական ձևաչափերի, սա տանում է պարտության, քայքայման և կոլապսի: Երկրի պաշտպանությունը, սահմանների պահպանությունը պետք է իրականացնեն կանոնավոր Զինված ուժերը, այլ կառույցների մասնակցությունը պետք է սահմանափակվի: Ցավոք, համայնքապետերը, տեսնելով բանակի բացակայությունը, ստանձնում են պաշտպանության գործը, մինչդեռ նրանք պետք է զբաղվեն տեղական ինքնակառավարմամբ»,-ասել է սյունեցի գործիչը:

Ըստ Զաքարյանի՝ ինչպես այլընտրանքային հարկային տեսչություն չի կարող լինել, այդպես էլ բանակին զուգահեռաբար ձևավորվող կամավորական ջոկատներ չպետք է լինեն. «Սահմանների պաշտպանությունն ամբողջությամբ պետք է իրականացվի ԳՇ-ի կողմից: Եթե համայնքապետերը հուսալի պաշտպանություն տեսնեին, չէին խառնվի բանակի գործերին: Անթույլատրելի է Մեղրիի կամ Սիսիանի միջանցքի մասին նույնիսկ խոսելը, դա թշնամու ձևակերպումն է և նշանակում է՝ մեր սուվերեն տարածքից հողակտոր նվիրել թշնամուն: Եթե խոսքը կոմունիկացիաների բացմանն է վերաբերում, այնպես, ինչպես իրանական մեքենաներն են ՀՀ-ով գնում Վրաստան, դա կարելի է քննարկել, թեև այսքան զոհերի և գերիների պարագայում անգամ այդ հարցի քննարկումն արդարացված չէ»:

Մեղրիի համայնքապետի կարծիքով՝ թշնամին իրավունք չպետք է ունենա մեր տարածքում իր օրենքներով երթևեկելու, քանի որ մեր հայրենիքի տարածքը պետք է փոխանցենք մեր սերունդներին. «Եթե անգամ ՀՀ բնակչությունը համաձայն լինի որևէ հողակտոր զիջելուն, դարձյալ չի կարելի դա անել, քանի որ այն մեր երեխաներինն է: Անթույլատրելի է առանց քննարկման, գաղտնի, բանավոր պայմանավորվածությամբ հող տալ, հանրությունն էլ իներտ է արձագանքում: ՌԴ սահմանապահների ներկայությունը մեր բնակչությանը հոգեբանորեն վստահություն է ներշնչում, սա թերևս ժամանակավոր էֆեկտ է, մենք պետք է լրջորեն մտածենք սեփական ԶՈւ-ն զարգացնելու մասին»:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցչի պնդմամբ՝ ՌԴ-ն ուզում է տեսնել ուժեղ ու մարտունակ դաշնակցի, և մենք պետք է փորձենք դառնալ այդպիսին: «Դիրքային աշխատանքները թերի են: Եթե երկրի գերագույն գլխավոր հրամանատարը և մյուս ղեկավարները որևէ առնչություն չեն ունեցել զինծառայության հետ, բանակն ինքնին չի կարող արդյունավետ լինել, պետք է հասկանալ այդ գործից՝ գոնե չմիջամտել, չվնասել բանակին»,-ամփոփել է Մխիթար Զաքարյանը:

Աղբյուրը՝ tert.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan