Արա Այվազյանը Իրանի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը

Դիտել նաև
5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
Պակասել է Իրանից ու Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը
Փաշինյանը և Իրանի նախագահը ԼՂ հարցն են քննարկել, պայմանավորվել են փոխադարձ այցեր ունենալ
Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. Մեկ ադրբեջանցի սպանվել է
Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը
Մայիսի 24-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։
Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ կատարվեց վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: