Խոսքս ուղղում եմ Ազգային ողղվածություն ունեցող քաղաքական ուժերին
Դիտել նաև
Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը. Անդրանիկ Թևանյան
Փաշինյանը իր ելույթից հետո պետք է ներողություն խնդրեր ու հեռանար. Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
Միլիարդները քամուն տվեցին. Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար
Ոչնչացնում են ազգային մշակույթը. չկա ազգային մշակույթ, չկա հայ (տեսանյութ)
«Մեր պատմության վեցհազարամյակի ընթացքում երբևէ ավելի նենգ, խորամանկ, վտանգավոր ու կործանարար թշնամի չենք ունեցել, քան սրանք են». «Փաստ»
Հետևելով քաղաքական անցուդարձին և տեսնելով ժողովրդի անտարբերությունը հասկանում եմ, որ մեր Ազգային դիմադրողականությունը գնալով և վերջնականապես ընկնում է, իսկ հուսահատությունը խորանում:
Ցավալին այն է, որ ժողովուրդը գտնվում է խորը թմբիրի մեջ, իր առօրյա կենցաղային խնդիրներով զբաղվում, կամ անհոգ զբոսնում, սրճարաններում ու ռեստորաններում վայելում կյանքը, իսկ այդ ժամանակ հրապարակներում մշտապես պայքարում են նույն մարդիկ, ովքեր պետության և պետականության ճակատագրով մտահոգ են, նյարդային ու անհանգիստ: Ուզում եմ մեջբերել և հիշեցնել Ղարսից գաղթած պապիկիս խոսքերը, որոնք ոչ մի Հայ երբեք չպետք է մոռանա. «թուրքն ընկնի ոտքդ կպաչի, կանգնի՝ գլուխդ կկտրի»:
խոսքս ուղղում եմ Ազգային ողղվածություն ունեցող քաղաքական ուժերին.
Մինչև Դո՛ւք հաշվի չառնեք անցյալի սխալները, ինչպես նաև չգիտակցեք, որ այս օրհասական պահին առանձին-առանձին գործելը և նեղ կուսակցական շահերով առաջնորդվելը կործանարար է ու շարունակեք նույն ոճով պայքարել մեկդ մյուսի դեմ, դուք ձեր քայլերով հնարավորություն եք տալու դավաճան կապիտուլյանտին վերարտադրել իր թրքաբարո իշխանությունը: Դուք հասկանո՞ւմ եք, որ Հայաստանը սրընթաց գնում է դեպի վերջին հանգրվան՝ թուրքացման: Մինչև Դո՛ւք քարոզարշավի եք պատրաստվում, այդ ընթացքում թշնամին անարգել իր սև գործն է անում, հիշե՛ք սա, այսպես չի կարելի գործել, հարգելինե’րս:
Հ. Գ. Հենց այս պահին դավադիր և կապիտոլյանտ իշխանությունները բարբաջում են, ասես ոչինչ չի եղել, իսկ Հայաստանի սուվերեն տարոծքում արդեն 1000-ից ավել ադրբեջանցի կա:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից