Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս
25
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Պատերազմ Արցախում
Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»

Շուտով, որպեսզի գնանք Ջերմուկ, մեզ ադրբեջանական վիզա է հարկավոր լինելու

Հրապարակի հարցազրույցը Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հետ

- Պարոն Ղազարյան, երեկ իշխող մեծամասնությունը մերժեց խորհրդարանական ընդդիմության առաջարկը եւ չընդունեց հայտարարություն առ այն, որ միջազգային համաձայնագրերը, որոնք վերաբերում են նաեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցերին, ընդունվեն ոչ թե միանձնյա, այլ խորհրդարանի կողմից։ Մասնավորապես, ԼՀԿ հայտարարությամբ նշվում էր, որ վարչապետի պաշտոնակատարը չի կարող իր ստորագրությամբ ուժի մեջ դնել մի փաստաթուղթ, որը կարող է ուժի մեջ մտնել բացառապես խորհրդարանի վավերացման կամ հանրաքվեի արդյունքում:  Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով․  կա՞ն արդյոք, այսպես կոչված, կոնտրքայլեր՝ նույն ընդդիմության կողմից, որոնք կարող են կանխել նոր ստորագրվելիք փաստաթղթի կիրառումը։

- Նախ՝ ինչ որ տեղի է ունենում, բոլոր առումներով է բացարձակ ապօրինություն, ապօրինություն են նաեւ նրա՝ մինչ օրս ստորագրած բոլոր փաստաթղթերը, առավել եւս՝ հիմիկվա կարգավիճակում։

- Նկատի ունեք վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճա՞կը։

- Բայց ինքը ԺՊ էլ չէ, ինքը իշխանությունն ապօրինաբար զավթած մարդ է, ՀՀ քաղաքացիների մեջ միակը, որին խորհրդարանը չի ընտրել վարչապետի պաշտոնում։ Նա վարչապետի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի, իր դեպքում ԱԺ-ն կոնկրետ որոշում է կայացրել, դա եղել է ի վնաս իրեն։ Երկրորդը․ մինչեւ հիմա իր ստորագրած բոլոր եռակողմ փաստաթղթերը կոչվում են հայտարարություն։ Իսկ հայտարարությունը նշանակում է, որ մարդ ինչ խոսում է, կարող է նաեւ գրել, բայց դրանք որեւէ իրավական կարգավիճակ չունեն, չեն հանդիսանում ո՛չ միջպետական համաձայնագիր, ո՛չ պայմանագիր, դրանք չեն անցել վավերացման գործընթացի որեւէ փուլով, այսինքն՝ ո՛չ կառավարության որոշումով է հավանության արժանացել, ո՛չ ՍԴ է ուղարկվել, ո՛չ ԱԺ-ն է վավերացրել։ Այսինքն՝ այդ հայտարարությունները պարտավորություն են առաջացնում միայն դա ստորագրող անձի, պաշտոնյայի համար, այդ փաստաթղթերը պետության առջեւ որեւէ պարտավորություն չեն առաջացնում։

- Բայց տեսանք, չէ՞, թե դրանք ինչպես կյանքի կոչվեցին, եւ շարունակվում են նոր հայտարարություններ ընդունվել։

- Կյանքի կոչվեցին, որովհետեւ ինքը մնաց իշխանության։ Եթե ստորագրելուց հետո ինքը գնար, ապա այդ հայտարարությունը կյանքի չէր կոչվի։ Ցանկացած պահի դա հնարավոր էր կասեցնել եւ նոր պայմանավորվածության գալ։ Դրանք միջազգային փաստաթղթեր չեն։ Ինչ վերաբերում է սահմանների փոփոխությանը, այո, դրանք հանրաքվեով պետք է ընդունել, եւ այսօր այն գործընթացը, որ ինքը տանում է, դրանք էլ պետք է լինեն միջազգային համաձայնագրերով, որոնց ինքը դեմ է, եւ նախօրեին տեսանք խորհրդարանում։ Երբ իշխանությունից վռնդվի, նա գոնե երրորդ փաստաթուղթը չի ստորագրի, կամ նորը կգա, կարտահայտի նոր դիրքորոշում։

- Որ ասում եք՝ իրավական հիմք չունեն, այսինքն՝ եթե նոր իշխանությունը գա եւ չեղյալ հայտարարի այդ հայտարարությունները, մեր կորցրածը կարո՞ղ ենք հետ ստանալ։

- Պետք է խելամիտ գտնվել, ես չեմ կարող երազանքների գիրկն ընկնել ու ասել, որ Քարվաճառը կվերադարձնենք, որովհետեւ նոյեմբերի 9-ին ինքն իրավունք չուներ ստորագրեր։ Բայց այն պարտավորությունները, որոնք չեն կատարվել, օրինակ՝ Ադրբեջանը Նախիջեւանին միացնող տրանսպորտային ենթակառուցվածքները, դրանք կարող են վերանայվել։ Կամ այն, ինչը ստորագրվել է Ադրբեջանի կողմից, բայց չեն կատարվում, ինքը որեւէ ազդեցություն չունի դրանց կատարման վրա, կարող են նոր իշխանության պարագայում կատարվել։ Օրինակ, ռազմագերիների եւ այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ 8-րդ կետը։ Ադրբեջանն ասում է՝ ռազմագերիներին ես տվել եմ, նրանք, որոնք իմ մոտ են, ռազմագերի չեն, ու չեմ տալու։ Սրա մասին որեւէ խոսակցություն չկա հիմա, մի հատ դատարկ ինքնաթիռ տեսան, երկու-երեք օր խոսեցին էդ մասին ու մոռացան։  Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ գրված չէ «ռազմագերի», այլ նշվում է՝ «այլ պահվող անձանց», այսինքն՝ բոլորին։

- Հիմա սեղանին երրորդ փաստաթուղթն է դրված՝ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ, բոլորիս էր պարզ է, որ տարածքներ են հանձնվել, սահմաններ են փոխվել, ու մի օր նոր սահմաններ պետք է գծվեին, բայց դա մեկ-երկու օրվա, անգամ ամիսների հարց չէ․ ինչո՞վ է բացատրվում նման շտապողականությունը, ինչո՞ւ է այդ փաստաթուղթը հիմա օրակարգ բարձրացել, գուցե կա կասկած, որ իշխող վարչակարգը չի՞ վերարտադրվի ընտրություններին, եւ Ալիեւն ուզում է նախապես իր հարցերը լուծել։ Մյուս կողմից՝ եթե ասում եք, որ միանձնյա ընդունվող այդ հայտարարություններն իրավական հիմք չունեն, ապա այսօր եթե անգամ ստորագրեն, վաղը կգա նոր իշխանություն եւ կչեղարկի։

- Շտապողականությունն Ալիեւի կողմից է։ Նախ, որ ինքը վերարտադրվելու է ընտրություններով, կարող եք չկասկածել, ինքը դրա կասկածը չունի, գուցե Ալիեւը մի քիչ ունի եւ լինելով պրագմատիկ գործիչ՝ արագացնում է գործընթացները։ Նա հասկանում է, թե ինչպիսի հետընտրական շրջան է սպասվում Հայաստանում, այստեղ շիլաշփոթ է լինելու, սա հնարավոր չի լինելու նորմալ ընտրություն համարել, ընդունել արդյունքները, իրար շնորհավորել, ու պարզ է, թե ինչ է լինելու։ Որպեսզի այդ խառնակ ժամանակներում ինքը պրոբլեմ չունենա, իր հարցերը հիմա է ուզում լուծել։ Ամբողջ խնդիրն այն է, որ, այո, պետությունների սահմանների որոշումը մի օրում չի արվում եւ այն էլ՝ Սովետական Միության քարտեզներով։ Ինչու նման պետություն կա՞ այսօր, Ադրբեջանի, Հայաստանի սոցիալիստական հանրապետություններ կա՞ն։ Իսկ ո՞վ ասաց, որ դրանք պետք է հիմք լինեն եւ ոչ թե Տիգրան Մեծի ժամանակների քարտեզները։ Այդ հարցերը պարզելու համար միայն պետք է բազում հանձնաժողովներ ստեղծել, տարիներով աշխատանքներ տանել։ Վերջերս ռուսաստանյան ԱԳՆ կայքում կարդացի, որ  տեղի է ունեցել ռուս-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ շարունակվում են քննարկվել ՌԴ-ի եւ Ղազախստանի սահմանների ճշգրտումները։ Մինչ օրս մենք Վրաստանի հետ սահմանների ճշգրտման խնդիր ունենք։

- Այս շտապողականությունը չի՞ խոսում այն մասին, որ խոսքը ոչ թե սահմանագծման, այլ որոշ տարածքներ հանձնելու մասին է։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում թերեւս անուղղակի հաստատեց նոր զիջումների հնարավորությունը՝ ասելով, որ «դեռեւս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է` փակել այդ թեման»։

- Դա չէ ամբողջը։ Ի՞նչ է նշանակում սահմանների փաստագրում, դա նշանակում է, որ հանձնաժողով պիտի ստեղծվի, որն ասելու է՝ այս կետից այս կողմ Հայաստանն է, սրանից այն կողմ՝ Ադրբեջանը։ Եթե այդ փաստաթղթում որեւէ կետ չկա Ղարաբաղի կարգավիճակի մասին, իսկ դա ակնհայտ է, որ ոչ մի տեղ չկա, ինքն էլ խորհրդարանում չխոսեց այդ մասին, սա նշանակում է, որ այն, ինչը Հայաստան չէ, Ադրբեջան է, Ղարաբաղն էլ հետը։ Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ էլ գրված է, որ խաղաղապահները մնում են հինգ տարի, դրանից հետո ոչ թե երկու կողմերի համաձայնությամբ, այլ կողմերից մեկի առաջարկությամբ, երբ ասվում է, որ պետք չէ խաղաղապահ, նրանք պետք է դուրս գան։ Ալիեւը, որը կողմերից մեկն է, այսօր արդեն հայտարարել է, որ հինգ տարի հետո այնտեղ խաղաղապահ չի լինելու, Ղարաբաղի կարգավիճակի հարց այլեւս չի քննարկվելու, Ղարաբաղի շրջանները դառնալու են Ադրբեջանի վարչական շրջաններ, ազգությամբ հայերն ուզում են մնալ, թող մնան ապրեն այնտեղ։ Հենց այսօր էլ Ադրբեջանում 3 հազար հայ է ապրում, ովքեր չեն ուզում լքել իրենց տները։ Ճիշտ հասկացեք, ես քաղաքական հայտարարություններ չեմ անում, այլ զուտ փաստերն եմ իրար կողք դնում։ Կամ՝ որ ասում են «Մեղրիի միջանցք», երանի մենակ Մեղրիի միջանցք լիներ, որովհետեւ կրկին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ՝ 9-րդ կետում, գրված է, որ Ադրբեջանի արեւմտյան շրջանները (ոչ թե մի շրջան), Նախիջեւանի հետ կապող ենթակառուցվածքներ, կրկին՝ ոչ թե մի ենթակառուցվածք, այլ՝ մի քանի։ Հիմա ինքն ասելու է՝ Քելբաջարն էլ է Ադրբեջանի արեւմտյան շրջան, Քելբաջարի բնակիչը որ գնա Նախիջեւան, հո չի՞ գնալու Կուբաթլուով, Մեղրիով գնա, իրեն պետք է կարճ ճանապարհ՝ Վայոց Ձորով՝ Ջերմուկ-Վայք-Խնձորուտ-Նախիջեւան, ու դու պիտի ապահովես դա։ Դրա հետ միասին տալիս է Քյարքին՝ Տիգրանաշենը, որի միջով անցնում է միջպետական ճանապարհը, որով Երեւանով գնում ես դեպի Վայոց Ձոր, Սյունիք։ Բնական է, որ այդ ճանապարհով էլ էլ զենք, զինվոր չի կարող անցնել, իսկ ես ու դու էլ որ գնանք Ջերմուկում հանգստանալու, պիտի ունենանք ադրբեջանական վիզա կամ ռուսական սահմանապահներ, որ մեզ թույլատրեն անցնենք, ինչպես Շուռնուխում։ Դա կլինի ադրբեջանական տարածք, եւ մեզ կհորդորեն արագ անցնել, գերի չընկնել։ Ահա եւ վերջ, կարճ ժամանակ հետո Սյունիքն ու Վայոց Ձորն էլ կդառնան ադրբեջանական, ինչն այսօր հայտարարում է Ալիեւը։ Նա չի խաբում, ասում է՝ Սյունիքը մեր պատմական հողն է, եւ պետք է վերադարձնենք, ասում է՝ Ղարաբաղի հարցը լուծված է, պիտի մտածենք ապագայի մասին։
Սա է ռեալ իրականությունը եւ այն ապագան, որ սպասվում է մեզ։ Իրենք մի կետ Սյունիքից, մեկը Գորիսից, մյուսը Վայոց Ձորից ճանապարհ կունենան Նախիջեւան մտնելու, սա գրված է փաստացի, սա հոռետեսություն չէ, անգամ 9-րդ կետում նշվում է, որ Հայաստանը պետք է օգնի ենթակառուցվածքների կառուցմանը։ Այսինքն՝ մենք մեր բյուջեից պիտի փող ծախսենք, որպեսզի Ջերմուկից Խնձորուտ ճանապարհը լավ լինի, որ իրենք հանգիստ գնան-գան։ Մենք էլ հանգիստ նստել ենք, սրճարաններում մարդիկ սուրճ են վայելում, զբոսնում, մնացել ենք առանց երկիր, որը մի շիզոֆրենիկ զավթել է եւ իր համար միայնակ որոշումներ է կայացնում։

Հրապարակ

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan