«Ժողովուրդը հասել է այն կետին, որից այն կողմ կարող է լինել հայկական պետականության հերթական, գուցե վերջին մայրամուտը». Սենոր Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր արդեն կարելի է միանշանակ պնդել, որ մեր Հայրենիքը կործանում է ոչ միայն նիկոլ պատահականությունը՝ իր անգլուխ շրջապատով, այլ նաև բոլոր նրանք, ովքեր իրենց համարելով ժողովրդի մաս, հանցավոր չեզոքությամբ նպաստում են այդ տականքների հայրենադավ ծրագրերի իրագործմանը...
Կյանքը ցույց է տալիս, որ այդպիսինները պատրաստ են փողոց դուրս գալու հանուն «Էլեկտրիկ Երևանի», «բնապահպանության», «համասեռամոլների իրավունքների պաշտպանության» և էլի մի շարք մտացածին ու դրսից ուղղորդված «հիմնախնդիրներ» լուծելուն, բայց ոչ երբեք ոչնչացման եզրին հայտնված Հայրենիքի պաշտպանության...
Այս ամենից արվելիք հետևությունը մեկն է ու դաժան՝ մեր ժողովուրդը հասել է այն անթույլատրելի կետին, որից այն կողմ կարող է լինել հայկական պետականության հերթական, իսկ գուցե նաև վերջին, մայրամուտը... Հիշենք՝ ազգը դառնում է ժողովուրդ, իսկ ժողովուրդը՝ հոտ, եթե նրա մեջ մեռնում է ամենակարևորը՝ սեփական ինքնությունը ցանկացած գնով պահպանելու աստվածատուր կարողությունը... «Շնորհիվ» ներքին տականքի, մենք այդ հատկությունը, կարծես թե, վերջնականապես կորցնելու ճանապարհին ենք...»: