Կջարդենք նրանց ատամները, ովքեր կփորձեն մեզանից բան «կրծել». Պուտին. Տեսանյութ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն երեկ հայտարարել է, որ ժամանակ առ ժամանակ Ռուսաստանը բախվում է իրավիճակների, երբ իրենից ինչ-որ բան են ուզում «կրծել»։
Երեկ ելույթ ունենալով «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստում, Պուտինը նշել է, որ ոմանք համարձակություն ունեն հրապարակայնորեն խոսել այն մասին, որ Սիբիրի հարստությունները անարդարացիորեն պատկանում են միայն մեկ երկրի։
«Բոլորն ուզում են մեզ կծել կամ ինչ-որ բան մեզանից «կրծել»։ Բայց նրանք, ովքեր պատրաստվում են դա անել, պետք է իմանան, որ մենք կջարդենք նրանց ատամներն այնպես, որ նրանք այլեւս չեն կարողանա կծել», - ասաց նա։
Պուտինը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը չի գնում տնտեսության ռազմականացման ճանապարհով։ Նա հիշեցրել է, որ այս տարի պաշտպանության համար հատկացվել է 42 մլրդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ի ռազմական ծախսերը, ինչպես նշել է նա, «գերազանցում են 770 միլիարդը»։
Zham.am