Այս տարվա ընթացքում հայկական ԶՈՒ-ում կտրուկ ավելացել են մահվան դեպքերը
Դիտել նաև
Կրակոցներ են հնչել․ 32-ամյա քաղաքացին հրազենային վնասվածքով ավտոտեխսպասարկման կետից տեղափոխվել է հիվանդանոց
Նա լիարժեք կառողջանա. մանրամասներ՝ Ապարանում ծանր վիրավորում ստացած երիտասարդի առողջական վիճակի մասին
Վիճակը գնահատում են բավարար. մանրամասներ վիրավորում ստացած Խրամորթի բնակչի առողջական վիճակից
Երասխի հայկական դիրքերից մեկում վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է
Առաջնագծում զինվոր է զոհվել. ԱՀ ՊՆ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այս տարվա ընթացքում կտրուկ ավելացել են հայկական զինված ուժերում մահվան դեպքերը, և այդ հանգամանքը լուրջ անհանգստություն է առաջացրել իրավապահ համակարգում: Թերթին հայտնի է դարձել, որ 2017 թվականի հունվարից մինչ օրս ընկած ժամանակահատվածում բանակում արձանագրվել է 26 մահվան դեպք, որից 10-ը եղել է հակառակորդի կրակոցի հետևանքով իսկ ահա 16-ը՝ ինքնասպանության հասցնելու, ավտովթարի, զինվորների միջև ներքին տարաձայնության, զենքի հետ կանոնները խախտելու և սպանության հետևանքով։ «Եվ հիմա, ըստ մեր տեղեկությունների, ՊՆ-ում պարբերաբար մտահոգ խորհրդակցություններ են անցկացվում՝ իրավիճակի վերլուծություն անելու ու դեպքերի նախականխումը կազմակերպելու հաստատուն ձգտումով»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։