Ադրբեջանցին շրջու՞մ է Ստեփանակերտում. Տեսանյութ Փաշինյանը խոստանում էր անվտանգություն, երջանիկ ապագա,բայց բերեց դժբախտություն, զոհեր․Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի գործով Եվրոպական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Ռոբերտ Քոչարյանի. Հայկ Ալումյան. Տեսանյութ
25
Թուրքիան զորքեր է կուտակում, «Զանգեզուրի միջանցքը» կկործանի Հայաստանի պետականությունը իսկ «Շուշիի հռչակագիրը»՝ սպառնալիք Ռուսաստանի համար. Տեսանյութ Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հատուկ նիստ. ուղիղ ԱԺ-ում քննարկում են սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը՝ ՍԴ ներկայացնելու նպատակով․ ուղիղ Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ այն առաջինն էր 2020 թվականի նոյեմբերից հետո Առաջին անգամ ցուցադրվել են թուրքական Բայրաքթարներին փոխարինող նոր անօդաչուներ Եթե բացվի նաև Թուրքիան Հայաստանին կապող երկաթուղին, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման շատ ավելի մեծ մասշտաբներ կունենա. Փաշինյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Հեղափոխական օլիգարխիան և կառավարման այլասերումը Հոկտեմբերի 7-ին պատերազմը կարող էր կանգնել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները լքեցին նիստերի դալիճը. Տեսանյութ Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել՝ ուղիղ Պատերազմ Արցխում
«Սեպտեմբերի 21-ի ճոխ համերգ-շոուի մասին հիացմունքով խոսող մշակույթի մարդիկ բացահայտեցին իրենց հոգու խեղճությունը». Նիկա Բաբայան Չփորձեք և չփորձեք շանտաժի ու բոլշևիզմի լեզվով խոսել «Հայսատան» դաշինքի հետ․ Լիլիթ Գալստյան Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին․ վերջինս ներկայացրել է Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին «Մենք 1 ամսական ենք…»․ Հրաչ Մուրադյանի եւ դստեր քնքուշ լուսանկարը Արցախի բանալին. ինչպես է ապրում Շուշին՝ պատերազմից մեկ տարի անց. Տեսանյութ Դատարանն օպերատիվ տեղեկանքի հիման վրա սահմանափակում է անձի սահմանադրական իրավունքը. փաստաբան. Տեսանյութ Ռուս զբոսաշրջիկների շրջանում աշնանային հանգստի համար առաջատար ուղղություններից է Հայաստանը Խաչատուր Սուքիասյանին պատկանող Ran oil-ում 25% փայատեր է նաև Նիկոլ Փաշինյանը Թուրքիան զորքեր է կուտակում, «Զանգեզուրի միջանցքը» կկործանի Հայաստանի պետականությունը իսկ «Շուշիի հռչակագիրը»՝ սպառնալիք Ռուսաստանի համար. Տեսանյութ Ստեփանակերտցին սովոր չէ հանձվելու, նա մեջքը ուղղելու է. այսօր Ստեփանակերտի օրն է Այս պահին արդեն վեց դիմում ենք ներկայացրել Սահմանադրական դատարան. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Եռաբլուրը եռապատկածները գնացին Եռաբլուր, քաղաքացին բողոքն էր հայտնում․ բերման ենթարկեցին. Տեսանյութ «Հայ ծնվելը ճակատագիր է... Սա Լռության տարեդարձ է: Ապրելու տարեդարձ...»․ Իննա Խոջամիրյան «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲԸ-ի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ․ Դատախազություն Ագնեսա Խամոյան. Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև գաղտնի պայմավորվածություններ կան. Տեսանյութ Պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հատուկ նիստ. ուղիղ Ոստիկանության ավագ տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Opel Vectra-ն ու Ford Transit-ը. 4 վիրավորներից մեկը մանկահասակ երեխա է ԱԺ-ում քննարկում են սահմանադրականության խնդիր առաջացնող գործող իրավական ակտերը՝ ՍԴ ներկայացնելու նպատակով․ ուղիղ Նախարարի հրամանն անորոշ է՝ անհասկանալի է՝ գործատո՞ւն պետք է տուգանվի, աշխատո՞ղը, թե՞ երկուսն էլ. Ալեքսանդր Կոչուբաև Մեկ տարի անց Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում Հրդեհ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին. այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ Ի՞նչ է ասել Իրանի խորհրդարանում Ռաշտից ընտրված պատգամավոր Մոհամմադ Ռեզա Ահմադին Ադրբեջանի «հնության» մասին Քննիչ հանձնաժողովի և հասարակության հարցերը․ Մաս 3. Վահե Հովհաննիսյան Ադրբեջանցին շրջու՞մ է Ստեփանակերտում. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1066 նոր դեպք. մահացել է 25 քաղաքացի Արարատ Միրզոյանը և Ժոզեպ Բոռելը քննարկել են հայ ռազմագերիների հայրենադարձման հրամայականը Պատվաստված մարդը մահացել է կորոնավիրուսից. Արա Զոհրաբյան. Տեսանյութ Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներց է․ Արման Թաթոյան Մեկ տարի անց Նիկոլ Փաշինյանի դեմ հարձակման գործի քննությունը դոփում է տեղում Ողբերգական դեպք՝ Երևանում. շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու դի Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է իր աշխատակազմի արարողակարգի բաժնի պետին 12 ժամ ջուր չի լինելու Կամ մե՛նք , կամ պրոթուրքիզմը․ Գևորգ Գևորգյան Ո՞նց բացատրես մարդկանց,որ չի կարելի ոչ մի դեպքում մուրալ «խաղաղություն» թուրքերից և իրենց թուրքալեզու ձագերից 3,5 տարուց հետո նիկոլն ի վերջո հասկացավ, որ ավելի լավ է ուղերձ հղել մաքուր հայերենով՝ թարգմանչի օգնությամբ, քան ականջ ցավացնել անորակ ու անհասկանալի անգլերենով Գազ չի լինելու Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը․ այն առաջինն էր 2020 թվականի նոյեմբերից հետո Առաջին անգամ ցուցադրվել են թուրքական Բայրաքթարներին փոխարինող նոր անօդաչուներ «Ադրբեջանի նախագահի միակ մտահոգությունը Հայաստանի գործող իշխանության հնարավոր հեռացումն է». Տ. Աբրահամյան Փաշինյանը խոստանում էր անվտանգություն, երջանիկ ապագա,բայց բերեց դժբախտություն, զոհեր․Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Ալենն ասում է, որ Նիկոլ Անհողը ստախոս է Լույս չի լինելու Ռուս խաղաղապահները մինչ օրս ապահովել են 65 հազար մեքենաների անվտանգ երթևեկը դեպի ԼՂ Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատարը կրկին փոխվում է. նոր հրամանատար կնշանակվի Գենադի Անաշկինը Ջահերով երթին կմասնակցի նաև ՀՀԿ-ն Որքա՞ն գումար է ծախսվել պետբյուջեից Անկախության 30-ամյակի միջոցառման համար Քաղաքական տարբեր ճամբարներում հայտնված ազգականները վիճել են ու միմյանցից հեռացել Արցախի ԱԱԾ տնօրենը փորձում է փրկել իր և հորեղբոր որդու դեմքը Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին

Ինչո՞ւ է Փաշինյանի քաղաքականությունը հանգեցրել հայկական պետականության փլուզմանը, և ո՞րն է այս իրավիճակից ելքը

Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման երրորդ տարում մենք տեսնում ենք, թե ինչպես է փլուզվում Հայաստանի պետականությունը, իսկ Հայաստանի ողջ հասարակությունն անորոշության մեջ է: Մարդիկ արդեն սովորել են այն փաստին, որ ամեն օր ստանում են ոչ հայանպաստ լրատվական հոսքեր, և որ դրանք վիրտուալ բնույթի լուրեր չեն, քանի որ ամեն օր Հայաստանի մի որոշ հատված դառնում է խնդրահարույց, որն իր հերթին կապված է հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի հետ:

«Ինչո՞ւ է սա տեղի ունեցել» հարցին շատերը պատասխանում են մի պարզ բանաձևով. 3 տարի առաջ թուրքական գործակալը դարձավ Հայաստանի ղեկավար, իսկ վերջին 3 տարիներին նա իրականացնում էր թուրքական ծրագրեր: Դավադրատեսական այս սցենարը դարձել է ամենատարածվածը հասարակության մի շերտում, մինչդեռ իրականությունն ավելի խորն ու բազմաշերտ է:

ԽՍՀՄ փլուզումից հետո` առաջին նախագահի կառավարման տարիներին, երբ զուգահեռ ընթանում էին ռազմական գործողություններ Ադրբեջանի դեմ, մեզանում քաղաքական դիսկուրսի հիմնական թեման այն էր, թե ինչպիսին կարող է լինել Նոր Հայաստանի պետականության ձևավորումը և հարաբերությունների ինչ տեսք պետք է ունենա Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ:

Տեր-Պետրոսյանի թիմի անդամներն այն գաղափարի կողմնակիցներն էին, որ առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված խնդիրների վերջնական լուծման, հայկական պետականությունը չի կարող կենսունակ լինել: Տեր-Պետրոսյանի կարծիքով, դրան խանգարեցին մի շարք գործուններ.

• Դաշնակցությունն, որն հարատեւ պայքարի կողմնակից էր:

• Սփյուռքը` Ցեղասպանության ճանաչման իր գործունեությամբ, որը խոչընդոտեց Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործընթացին:

• Ղարաբաղցիներ, ովքեր իրենց փոքր հայրենիքի ազատագրման պատճառով կանխեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը:

Տեր-Պետրոսյանը խորապես համոզված էր, եթե վերոհիշյալ 3 խնդիրները չլինեին, ապա ՄԱԿ-ի կողմից հաստատված սահմանների շրջանակներում Հայաստանին ոչ մի երկիր չէր սպառնա, քանի որ, նրա կարծիքով, ժամանակակից աշխարհում ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններ փոխելը գրեթե անհնարին երեւույթ է: Բացի այդ, ըստ Տեր-Պետրոսյանի, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի և հայերի համար պերմանենտ սպառնալիքը բերում է նաև Ռուսաստանից պերմանենտ կախվածության:

Ըստ Տեր-Պետրոսյանի, միայն վերոնշյալ երեք գործոնների հարցերի կարգավորումից հետո հնարավոր կլիներ, որ այս տարածաշրջանում գոյություն ունենար հայկական պետականություն: Նշենք, որ ոչ միայն Տեր-Պետրոսյանն էր այդպես մտածում, այլև նրա ամբողջ շրջապատը, որտեղ եւ հաստատվեց այդ արժեքային համակարգը, որտեղից էլ Նիկոլ Փաշինյանը ձեւավորվեց և դուրս եկավ որպես լրագրող, այնուհետև որպես խմբագիր, իսկ ավելի ուշ՝ որպես քաղաքական գործիչ: Այս մարդկանց կարծիքով, 1998 թվականից հետո Հայաստանն ընտրեց զարգացման վտանգավոր ուղի, քանի որ ղարաբաղցիները եկան իշխանության, և Հայաստանում ստեղծվեց կառավարող «ղարաբաղյան կլանը»:

2018-ի փաշինյանական հեղափոխությունից հետո իշխանության եկած երիտՀՀՇականները որոշեցին «ապամոնտաժել» վերջին 20 տարիների Հայաստանի զարգացման բոլոր ուղենիշները՝ փորձելով Հայաստանում ձեւավորել մի յուրօրինակ հակաքոչարյանական, հակասերժական և հակաղարաբաղյան համակարգ: Այլ կերպ ասած, Փաշինյանն ու նրա ընկերները չգիտեին, թե ինչ նոր համակարգ պետք է ձեւավորվի, բայց վստահ էին, որ նախկինից ազատվելու կարիք ունեն: Իսկ նրանք Հայաստանի բոլոր պետական ​​կառույցները համարում էին «նախկին»՝ բանակը, ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, ՊԵԿ-ը, բոլոր նախարարությունները, մարզպետարանները, քաղաքապետարանները, գյուղապետարանները: Փաշինյանի կարծիքով, այս ամենը նախկին էր:

Նախկին էին ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքական ուղենիշղները` Հայաստանի գործընկերային հարաբերությունների, և որ ամենակարևորն է՝ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի զարգացման ուղենիշը, և,  ըստ էության, անցած 3 տարիներին Փաշինյանի կառավարման նպատակն էր ոչնչացնել վերոնշյալ բոլոր կառույցները, որպեսզի, իրենց կարծիքով, այս ավերակներից նոր համակարգ ծնվի:

Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չէր էլ թաքցրել իր ուրախությունը, որ համավարակի պատճառով կարող են ոչնչացվել նախկին տնտեսական հարաբերությունները, նախկին տնտեսական համակարգը՝ անկեղծորեն հավատալով, որ կորոնավիրուսն իր համար բնական դաշնակից է Հայաստանում հին տնտեսական համակարգը և տնտեսական հարաբերություններն ոչնչացնելու հարցում: Եվ որ ամենակարևորն է, նրանք հասարակության որոշակի հատվածին համոզեցին, որ «առանց ղարաբաղյան խնդիրը լուծելու և հակաղարաբաղցիական նոր համակարգ հաստատելու հասարակության այս հատվածը երբեք լավ չի ապրի»:

Արդարության համար պետք է ասել, որ Հայաստանի զարգացման վերջին 20 տարիները, մեղմ ասած, իդեալական չեն եղել: Այս ժամանակահատվածում էր, որ Հայաստանում ձեւավորվեց կլանաօլիգարխիկ համակարգը և դրա քաղաքական վերնակառուցումը` կառավարման ավտորիտար համակարգի տեսքով: Սակայն դա միայն Հայաստանին բնորոշ չէ, այլ ԱՊՀ գրեթե բոլոր երկրներին: Այս համակարգը ստեղծվել է Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում և Բելառուսում: Ավելին, Տեր-Պետրսյանի կառավարման համակարգը, մեղմ ասած, ավելի լավը չէր, քան այս կառավարման համակարգը, եթե չասենք` հակառակը:

Այնուամենայնիվ, իշխանությունից 20 տարվա հոգնածությունն իր դերը խաղաց, և հասարակության որոշակի հատվածի համար ակնհայտ դարձավ, որ նա ցանկանում է ապրել այլ` վիրտուալ հակաղարաբաղյան համակարգում, որն իրեն թվում էր ավելի իդեալիստական ​​և արդար: Եվ այն, ինչ մենք ստացել ենք կառավարման վերջին 3 տարվա ընթացքում, նույնպես այս մտածողության պտուղն է:

Եթե ​​ոչնչացնում ես բոլոր պետական ​​կառույցները, ապա, անշուշտ, քաոս ես հաստատում պետության կյանքում: Եթե ​​դու ոչնչացնում ես բանակցային գործընթացը, ուրեմն հաստատ պատերազմ ես ստանում: Եթե ​​հասարակությունը բաժանում ես «սեւի ու սպիտակի», ապա այս պատերազմում դու հաստատ պարտություն ես ստանում: Եթե ​​պատերազմում պարտություն ես կրում, ուրեմն անպայման տարածքների կորուստ ես ստանում և անորոշություն՝ Արցախի պետականության վերաբերյալ: Եթե ​​տարածքային կորուստներ ես ստանում, ուրեմն ստանում ես նաև հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի խնդիրները` դրանցից բխող հետևանքներով: Եթե քո բանակը պարտված է, իսկ քո հակառակորդի բանակը հաղթակած, ապա մետր առ մետր հայկական հողերի գրավումը դառնում է մշտական: Եվ եթե դրան այլընտրանք չունես, ապա հասարակության զգալի մասը հայտնվում է տեղեկատվական և հոգեբանական տեռորի առջև: Եթե ​​դու ի վիճակի չես լուծել նույնիսկ այս խնդիրը, ապա տեղի բնակչությունը կլքի այս տարածքները, քանի որ նրանք կցանկանան ապրել ավելի ապահով վայրերում: Եթե ​​դա նույնպես չկարողանաս կանխել, ապա վաղ թե ուշ այդ տարածքները կանցնեն թշնամուն: Եվ դրանից հետո Հայաստանը որպես պետականություն կդառնա զուտ ֆորմալ երեւույթ: Եվ դրանից հետո հարց կառաջանա, թե ինչու է անհրաժեշտ այս ֆորմալ պետությանն աջակցել, որից հետո ոչ ոք չի ցանկանա ապահովել Հայաստանի տարածքի անվտանգությունը: Դա կնշանակի, որ կարճ ժամանակ անց ոչ ոք չի ցանկանա ապրել այս տարածքում:

Ըստ էության, այս գործընթացը շարունակվում է, քանի որ չի հասել իր տրամաբանական ավարտին: «Ինչպե՞ս կարելի է կանխել այս ամենը» հարցը զուտ հռետորական չէ: Պարզ է միայն մեկ բան. վերադարձ 20 տարվա իրողություններին այլևս հնարավոր չէ: Սխալ է նաեւ հակազդել Նիկոլի հակաղարաբաղցիական համակարգին նոր հականիկոլական համակարգով, քանի որ, չունենալով պոզիտիվ գաղափարներ և ապրելով միայն մերժողական ու ժխտողականության սկզբունքներով, վաղ թե ուշ մենք կանենք այն, ինչ անում է այսօր Փաշինյանը: Եվ նոր` դրական ապագայի ձևավորման համար, անհրաժեշտ է ձեւավորել արժեքների նոր համակարգ: Դրա հիման վրա ձեւավորել նոր քաղաքական էլիտա: Դրանից հետո ձեւավորել նոր քաղաքական դաշտ, որտեղ արդեն գործող քաղաքական ուժերը կդառնան զուտ լուսանցքային, քանի որ իրականում Հայաստանի առջև կանգնած է գոյության հարցը, լինել չլինելու հարցը, և այստեղ այլևս հնարավոր չէ առաջնորդվելով Հայաստանի զարգացման հին պարադիգմաներով, դրանք Հայաստանի զարգացման նոր տեսլական չեն տալու:

 

Սա՛ է իրականությունը

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan