Ապարանում օրը թեժ է սկսել. սպանված տղերքի եղբայրները, հարազատներն ու ընկերներն են հավաքվել քաղաքի կենտրոնում «Առանց թուրքի Հայաստան»․ ակցիա՝ Drive fest -ի ժամանակ. Տեսանյութ Գագիկ Ջհանգիրյան նայիր էսքան մարդ եկել է քեզ կտեր տալու․ ամոթ է․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ
25
Ապարանությում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ ուղիղ Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին Այս կառավարությունը պետական պարտքը 4 տարում ավելացրել է շուրջ 3 մլրդ դոլարով. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ Էս դավաճաններին պետք ա ուղարկենք գրողի ծոցը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ Ջհանգիրյանը բացահայտեց, որ Փաշինյանի կողմից ուղարկվել էր ԲԴԽ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, որպեսզի բռնագրավեր երկրի դատական իշխանությունը Դրամի արժևորումով Փաշինյանի իշխանությունն ոչնչացնում է երկրի տնտեսությունն էժան դոլար հավաքելով իր թիմի համար Տիգրան Քեոսայանը Ղազախստանում հայտնվել է «ահաբեկիչների» ցուցակում. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Ինչպես են թալանվում ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները «Կարճ ասած»․ Ինչպե՞ս են թալանում ու հարստանում՝ բարձր գնաճի ֆոնին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Էս արյունահեղությունը կատարողները չպետք է մտնեն Ապարան․ ապարանցի. Տեսանյութ Մեղավորները պետք է ձերբակալվեն ու պատասխան տան․ Ապարանում սպանվածի հայր. Տեսանյութ Պարոնա՛յք, եթե ձեր արժանապատվությանը չեք կարողանում տեր կանգնել, երկրի պատիվն ինչպե՞ս եք պահելու Ինձ սպանել են Նիկոլին ընտրած, Հայաստանը ու հայերին ատող բոլոր մարդիկ. Ինձ սպանել է թուրքի հոգի ունեցող նիկոլական պատգամավորի բարեկամը Ապարանությում բողոքի ցույցի են դուրս եկել սպանության զոհերի և վիրավորների հարազատները․ ուղիղ Հերոսի պապիկ կեղծողի ընկերուհին տիրացել է նախարարությանը․ Politik.am Քեոսայանը խոստացել է գնալ Ղազախստան առանց իշխանությունների թույլտվության, չնայած մուտքի արգելքին Ապարանում օրը թեժ է սկսել. սպանված տղերքի եղբայրները, հարազատներն ու ընկերներն են հավաքվել քաղաքի կենտրոնում Էդմոնդոն այնքան է տարված ընդդիմությանը հարվածելով, որ ուզում է Քոչարյանի անգամ աղջիկ թոռանը բանակում տեսնել. Լուսանկար Պարոնայք,ե՞րբ եք հասկանալու,որ միջազգային իրավունքն այսօրվա աշխարհում չի աշխատում Սյունիքում վթար է եղել ՊՆ КамАЗ-ի մասնակցությամբ. 1 զինծառայող տեղում մահացել է, 4-ը՝ հոսպիտալացվել Չե՞ք վախենում, հինգ ադրբեջանցի ենք, իսկ Դուք միակ հայն եք այս վերելակում. Վարդան Ոսկանյանն իր հետ Թեհրանում պատահածի մասին Այս կառավարությունը պետական պարտքը 4 տարում ավելացրել է շուրջ 3 մլրդ դոլարով. Կառլեն Խաչատրյան. Տեսանյութ Նախկին ընդդիմադիրները թիրախավորում են այլախոհներին Նոր «տասովչիկներով» ու «տեղական» ֆեյքերով «Առանց թուրքի Հայաստան»․ ակցիա՝ Drive fest -ի ժամանակ. Տեսանյութ ՔՊ-ն ներքին հարցումներ է արել ԿԲ-Կառավարություն Հակասություններից տուժում են տնտեսությունը, քաղաքացին Ինչու Տիգրան Ուլիխանյանը հայտնվեց ՔՊ «սեւ ցուցակում» եւ մնաց անգործ Պետական պարտքը կրկին աճել է. ինչ է սպասվում դոլարի տատանման հետևանքով Բնակիչներն ահազանգում են. ի՞նչ է կատարվում խմելու ջրի հետ, ու ի՞նչ է պարզաբանում «Վեոլիա Ջուր»-ը 975 մլն 686 հազար դրամ. Քաղաքական գործեր «կարողներին»՝ հավելավճար Զենքի մատակարարման տենդերը կրկին շահել է Դավիթ Գալստյանի ընկերությունը Քանի մենք ոտքի ենք, դուք հա էլ պարգևավճար եք ստանալու․ Վարդևանյանը՝ «ոստիկաններին». Տեսանյութ Գագիկ Ջհանգիրյան նայիր էսքան մարդ եկել է քեզ կտեր տալու․ ամոթ է․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Էս դավաճաններին պետք ա ուղարկենք գրողի ծոցը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Նիկոլն ու իր բանդան արժեհամակարգ չունեցող ոչնչություններ են. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Ձեզ խոստացել էին խաղաղություն, իսկ մենք նոյեմբերի 9-ից հետո պաշտոնական տվյալներով ունենք 124 զոհ․ Վարդևանյան. Տեսանյութ Ղարաբաղը տալուց հետո տեսա՞ք հացը ոնց թանկացավ, էսօր էլ մտածում ենք, թե որտեղից պետք է ցորեն բերենք. Խաչատրյան. Տեսանյութ Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում ԱՄՆ-ու՞մ էլ են դատական համակարգի ղեկավարի «վզին դնում»․Քրիստինա Նազարյանը՝ դեսպան Թրեյսիին «Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում. Տեսանյութ Հայաստանի Հանրապետության տարածքում չի անցնում Արցախի տեխնիկական զննության կայանների կողմից տրամադրված «տեխնիկական զննության կտրոնները» Ջհանգիրյանի երեկվա հարցազրույցն ավելի լկտի էր, քան գաղտնի արված ձայնագրության իր խոսքը «Ազնավուրի հայրենիքում լինելը պատասխանատու է». ZAZ-ը պատրաստ է երեւանյան համերգին. Տեսանյութ 4 տարվա ընթացքում Տրդատ Սարգսյանի եկամուտները աճել են 90 անգամ․ մարզպետի պաշտոնը լքելուց հետո ձեռք է բերել 4 անշարժ գույք․ Հայտարարագիր Նախագիծ․ առաջարկվում է 2026-ից դասարաններում աշակերտների առավելագույն թիվ սահմանել 20-25-ը Մինչև ամսվա վերջին օրերը Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում չի կանխատեսվում. սպասվում է անձրև, ամպրոպ, կարկուտ Հերթական փաստերը․ կառավարման ձախողում, իրականության խեղաթուրում, անսահման պոպուլիզմ Հայ-ադրբեջանական կարգավորման ձգձգումը պարունակում է լուրջ ռիսկեր. Բայրամով ԱՄՆ մեկ դոլարի առքի նվազագույն արժեքը 401 դրամ է, վաճառքինը՝ 410 դրամ․ տարադրամի փոխարժեքներն այսօր Երկու օր առաջ Էստոնիայի վարչապետը շատ հետաքրքիր բացահայտում է արել. որն է ՆԱՏՕ-ի ռազմավարական պլանը Ու չնեղանաք, եթե հանկարծ Աբգարս 2022-ի հուլիսի 24 ին տուն չգա, լավ լսեցիք չէ՞. Գեղամ Նազարյան Պարո՛ն Հուսեյնով, մենք ռևանշիստ չենք, հայրենասեր ենք. Մամիջանյանը ԵԽԽՎ-ում՝ ադրբեջանցի պատվիրակին. Տեսանյութ Մենք հետևողական ենք խաղաղության հաստատման մեր օրակարգում․ ՀՀ ԱԳ նախարար Երևանի ավտոտեխսպասարկման կենտրոններից մեկում պայթյուն է տեղի ունեցել․ կան տուժածներ «Մոսկվայում տեղի կունենա հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի երկրորդ նիստը». Լավրով Յուրի Շատունովին նախքան հուղարկավորելը կդիակիզեն «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ». Լավրով Արցախից մի քանի օրով վերադարձել եմ հունիսի 24-ի դատական նիստին ներկա լինելու համար

Ինչու՞ Սև լճի շուրջ ճգնաժամ առաջացավ, եւ ի՞նչ է մեզ սպասվում ապագայում

Սկզբում ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի մերձակայքում ստեղծված իրավիճակի շուրջ մեկ շաբաթ շարունակվող ճգնաժամը շատերի համար թվաց առօրյա խնդիր՝ կապված սահմանազատման հետ, ինչպես դա եղավ Շուռնուխում, Գեղարքունիքում և այլ վայրերում: Սակայն մի քանի օր անց, երբ պարզվեց, որ Ադրբեջանը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Սև լճի մերձակայքում գտնվող ռազմավարական բարձունքից, նույնիսկ իշխանությունները Փաշինյանի շուրթերով ընդունեցին, որ դա սովորական ճգնաժամ չէ, և որ դա կարող է լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ:

Ինչո՞ւ է Փաշինյանը եկել այս եզրակացության


Փաստն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սև լճի մերձակայքում գտնվող բարձունքի գրավումը շատ ավելի հեռահար նպատակներ ուներ: Նախ եւ առաջ. այս քայլով Ադրբեջանը ցանկանում է փորձել ու հասկանալ Հայաստանի կողմից որպես պետություն իրականացվող գործողությունների տրամաբանությունը: Եթե հայկական կողմը լուծեր խնդիրը միակողմանի, ուժային ճանապարհով, ապա Ադրբեջանը կարող էր հայտարարել, որ Հայաստանը խախտել է նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրի պայմանները և կարող էր ռազմական գործողություններ սկսել արդեն իսկ Հայաստանի տարածքում: Եվ եթե Ռուսաստանը փորձեր աջակցել Հայաստանին, ապա Թուրքիան կարող էր պաշտոնապես միջամտել այս խնդրին, քանի որ ռազմական փոխօգնության մասին նույն պայմանագիրը, որն ունի Հայաստանը Ռուսաստանի հետ, նույն բնույթի պայմանագիր Թուրքիան ունի նաև Ադրբեջանի հետ: Ռուսաստանը պատրա՞ստ է այս հարցում մեր տարածաշրջանում Թուրքիայի հետ բաց առճակատման գնալ: Հարցը զուտ հռետորական չէ, քանի որ այսօրվա ռուսական քաղաքական վերնախավում հակված չեն ուղղակի բախման մեջ մտնել Թուրքիայի հետ: Բարեբախտաբար, հայկական կողմը չգնաց խնդրի այս տեսակ լուծմանը՝ փորձելով խնդիրը լուծել քաղաքական և դիվանագիտական միջոցներով: Սակայն սա նույնպես ունի իր խնդիրները: Սկսենք ՀԱՊԿ-ից:

Բոլորն էլ հասկանում են, որ այս կազմակերպությունը հիմնականում ստեղծվել է այն անվտանգության խնդիրները կանխելու համար, որոնք գալիս էին ԱՊՀ-ից դուրս գտնվող տարացքներից: Օրինակ, եթե Աֆղանստանից հարձակում կատարվեր Տաջիկստանի վրա, ապա ՀԱՊԿ համատեղ զորքերը ստիպված կլինեին համատեղ դիմակայել այս ագրեսիային: Հայ-ադրբեջանական հնարավոր բախման դեպքում խնդիրն ամբողջությամբ փոխվում է, քանի որ ՀԱՊԿ անդամներ Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը Ադրբեջանի հետ ավելի ռազմավարական հարաբերություններ ունեն, քան Հայաստանի հետ:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական ռազմական դաշինքին, ապա այստեղ նույնպես կա լուրջ խնդիր: Եթե Ռուսաստանն ուղղակիորեն պաշտպանի Հայաստանը, ապա կկորցնի միջնորդի իր դերը Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ: Ադրբեջանի կողմից հարց կարող եր բարձրացվել Լեռնային Ղարաբաղում գնտնվող ռուս խաղաղապահների վերաբերյալ: Դրան պետք է ավելացնել այն փաստը, որ Ռուսաստանի հակամարտության մեջ մտնելը անխուսափելիորեն կհանգեցնի Թուրքիայի ներգրավման գործընթացներին, այսինքն՝ ռուս – թուրքական բախմանը, որից ցանկանում է խուսափել Ռուսաստանի քաղաքական էլիտան:

Այսպիսով, ստացվում է, որ Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանի վրա նույնպես սահմանափակ է, և այս տեսանկյունից անհասկանալի հեռանկար ունեն Բաքվի վրա Մոսկվայի ճնշման հնարավորությունները: Հասկանալի է, որ նման պայմաններում Ռուսաստանի ազդեցությունը, դերը և վարկանիշը Հայաստանում կարող է նվազել, հատկապես այն պայմաններում, երբ Իրանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները ավելի պարզ են և ավելի հայամետ:

Այնուամենայնիվ, պետք է ավելացնել, որ ոչ Իրանը, ոչ Ֆրանսիան, ոչ ԱՄՆ չեն կարող որևէ ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա այս հարցում, քանի որ Ֆրանսիան և ԱՄՆ-ն, անգամ աշխարհագրական նրբություններից ելնելով, հեռու են «իրադարձությունների վայրից» եւ չեն կարող ֆիզիկական ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, իսկ Իրանը, հաշվի առնելով իր եկրկի բնակչության էթնիկ կազմը, չի կարող հրապարակավ և բացահայտ աջակցել Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Սա, իր հերթին, նշանակում է, որ Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, քանի որ Սև լճի բարձունքի հարցը սովորական խնդիր չէ, նույնիսկ Սյունիքի խնդիր չէ, այլ Հայաստանի գոյության, լինել չլինելու խնդիր է, քանի որ եթե ադրբեջանցիները «մարսեն» Սև լճի հարցը, ապա այդ գործընթացը կարող է գործնականում շարունակվել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով: Ինչպես ասում են ռուսները, «аппетит приходит во время еды»:

Ինչո՞ւ այդպես ստացվեց

Իհարկե, այս ամենը ղարաբաղյան պատերազմում խայտառակ պարտության հետևանքներն են: Այս պարտության արդյունքում մենք նոր սահման ստացանք Ադրբեջանի հետ: 500 կիլոմետր սահման, սահման, որը չի սահմանազատվել: Այնուամենայնիվ, սա միակ խնդիրը չէ:

Փաստն այն է, որ երբ GPS-ի միջոցով նոր սահմանի հաստատման գործընթացը սկսվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Փաշինյանն ու իր թիմը խորապես համոզված էին, որ երկու կողմերի միջև սահմանում այսուհետ խնդիրներ չեն լինի: Խնդիրներ չեն լինի, քանի որ, ըստ Փաշինյանի, GPS-ով հաստատված ադրբեջանցիների կողմից ընդունված սահմանը կդառնա ՀԱՊԿ տարածքների սահման: Այստեղից էր, որ Փաշինյանը համոզվեց էր, որ ադրբեջանցիները երբեք չեն խախտի ռուսների հետ սահմանները: Սա Փաշինյանի ու նրա թիմի աշխարհայացքի հարցն է: Երբ մարդը անկեղծորեն հավատում է, որ իր սահմանները պետք է պաշտպանի ոչ թե ինքը, այլ իր վերադասները:

Երբ նախկինում Նիկոլն ու իր ընկերները հոխորտում էին ընդդեմ ռուսների, և նույնիսկ ցանկանում էին, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, իրականում նրանք ոչ մի պատասխանատվություն չէին զգում երկրի նկատմամբ: Որպեսզի հասկանաք Նիկոլի և նրա շրջապատի հոգեվիճակը, պետք է հասկանաք, թե հասարակության մի մասն ինչպիսի գաղափարներով է ապրում Հայաստանում: Մի կողմից՝ այն համոզված է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի Հայաստանին բոլոր հարցերում, իսկ մյուս կողմից՝ նրանք դժգոհություն են հայտնում այն փաստից, որ Ռուսաստանը դա լավ չի անում:

Ռուս փիլիսոփաներից մեկը, նկարագրելով ռուս մուժիկի հոգեբանությունը, նշում էր, որ ռուս մուժիկն իր էությամբ խորամանկ ստրուկ է, որը մի կողմից ատում է իր պետությունը՝ համարելով, որ իր ծանր վիճակը պետության մեղքն է, մյուս կողմից, միևնույն ժամանակ, թաքցնում է իր ատելությունը խորամանկության քողի տակ՝ հուսալով, որ նվերներ կստանա այդ պետությունից:

Նմանատիպ հոգեվիճակ է տիրում հայ հասարակության որոշակի մի հատվածում: Այս հատվածը միևնույն ժամանակ դժգոհ է այն փաստից, որ լավ չի ապրում, կարծում է, որ դրանում մեղավոր են նախկին իշխանություններն ու Ռուսաստանը: Նա անկեղծորեն հավատում է, եթե Հայաստանը լիներ Արևմուտքի հովանու ներքո, ապա մարդկանց կյանքի որակը կտրուկ կփոխվեր, բայց մյուս կողմից, երբ անվտանգության իրական խնդիրներ են առաջանում, նա անմիջապես մոռանում է վերը նշված բոլորն ու պահանջում, որ Ռուսաստանը սկսի պաշտպանել իր երկրի յուրաքանչյուր մետրը: Փաշինյանն ու նրա շրջապատը աշխարհայացքի նույն տիրույթում են: Այս մտածողությունը հարյուր տոկոսանոց հակապետական մտածողություն է:

Աշխարհում չկա ռազմավարական գործընկերություն, որտեղ մի դաշնակիցը պետք է պաշտպանի այլ դաշնակցի տարացքի ամեն տերևը, թուփը, ծառը կամ բարձունքները: Եթե մի երկիր ի վիճակի չէ պաշտպանել իր բարձունքները կամ գյուղերը, նա պետք է ընդունի, որ նա ձախողված պետականություն է, պետք է հրաժարվի իր պետության ինքնիշխան իրավունքներից և պետք է խնդրի միանալ այլ երկրի: Միայն այս դեպքում տվյալ տարածքում գտնվող յուրաքանչյուր թուփը, տերևը, բարձունքը և ծառը պաշտպանված կլինեն այլ երկրի կողմից: Սա է աշխարհում բոլոր դաշնակցային հարաբերությունների իմաստն ու տրամաբանությունը:

Կարող ենք ասել, որ Փաշինյանը, այս մտածողությամբ, կամա թե ակամա, հայ ժողովրդին բերում է այն խնդրի, երբ Հայաստանը չի կարող շարունակել գոյություն ունենալ որպես անկախ պետություն, և այս կամ այն ձևաչափով այն պետք է դառնա Ռուսաստանի Դաշնության մաս:

Շատերը կարող են ասել, որ այս ամենը գիտաֆանտաստիկայի ժանրից է, եւ որ Փաշինյանը նման մտադրություններ չունի: Մենք չենք պնդում, որ Նիկոլը հետապնդում է հենց այդ նպատակը, այնուամենայնիվ, նրա մտածողության տրամաբանությունը, գործողությունների հաջորդականությունը կարող են հանգեցնել հենց այս իրավիճակին: Քանի որ Փաշինյանը և նրա շրջապատը ըստ էության հակապետական տարրեր են, քանի որ նրանք գործնականում զրոյական պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է նշանակում պետական կառուցվացք:

Ի՞նչ պետք է աներ, եւ ի՞նչ չարեց Փաշինյանի իշխանությունը

Եթե Փաշինյանը պետական մտածողություն ունենար, ապա նա պետք է որ հասկանար, որ պատերազմից հետո ստեղծված 500-կիլոմետրանոց նոր, չսահմանազատված սահմանը պետք է արագ ապահովված լինի պաշտպանական միջոցներով: Իհարկե, անհնար է այդքան կարճ ժամանակում կահավորել 500 կիլոմետրանոց նոր սահմանը: Սա ֆանտաստիկայի ժանրից է: Այնուամենայնիվ, նույնիսկ Պաշտպանության նախարարությունում աշխատող շարքային փորձագետները կարող էին Փաշինյանին ասել, թե որ բարձունքները պետք է նախ եւ առաջ պաշտպանել՝ այնտեղ պաշտպանական ամրություններ կառուցելով:

Կարելի է ասել, որ ավելի քան 6 ամիս այս կառավարությունը գործնականում ոչ մի շոշափելի գործողություն չի ձեռնարկել այս ուղղությամբ՝ անկեղծորեն վստահ լինելով, որ Ադրբեջանի կողմից ոչ մի ագրեսիա չի կարող իրականացվել: Դրանում է, որ դրսեւորվում է Փաշիյանի և նրա ընկերների պետական մտածողության բացակայությունը: Այս մարդիկ անկեղծորեն համոզված էին, որ Հայաստանի սահմանները պետք է ավտոմատ կերպով պաշտպանվեն ռուսների կողմից: Այն ռուսների, որոնց դեմ տարիներ շարունակ պայքարել են մեր երկրում:

Արժե հիշել նաև մեկ այլ ռուս փիլիսոփայի, ով խոսում էր այն մասին, որ ստրուկը չի կարող ունենալ քաղաքացիական գիտակցություն: Ստրուկը կարող է ունենալ միայն ատելության և կեղծ սիրո հոգեվիճակ: Փաշինյանն ու նրա շրջապատը հիմա ունեն հենց այդպիսի հոգեվիճակ: Նրանք այլ պատկերացում չունեն պետականության մասին: Այդ պատճառով այսօր Հայաստանն այսպիսի վիճակում է:

Սակայն ողբերգությունը կայանում է նրանում, որ Հայաստանում այս վիճակը պայմանավորված չէ միայն Փաշինյանով, քանի որ հայ հասարակության մի զգալի հատված նույնպես ունի այդ մտածողությունը: Այս պատճառով է, որ մենք հայտնվում ենք այնպիսի մշտապես զարգացող ճգնաժամային իրավիճակում, որի վերջը տեսանելի չէ:

Սա՛ է իրականությունը

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan