Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ հայ-ադրբեջանական սահմանի հարցը լուծվի առանց արյունահեղությունների․ Կ. Զատուլին

««Հրապարակի» զրուցակիցն է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

-Պարոն Զատուլին, ինչպես գիտեք, արդեն 5 օր է՝ բանակցություններ են ընթանում Սյունիքում՝ ադրբեջանցիների հետ, և այդ բանակցություններին մասնակցում են ռուս խաղաղապահները՝ գեներալ Մուրադովի գլխավորությամբ։ Դուք ի՞նչ կարծիք ունեք, արդյոք խաղաղապահները բավարար ջանքեր գործադրո՞ւմ են այս կոնֆլիկտը հարթելու գործում։

-Խաղաղապահները փորձում են կարգի հրավիրել, փորձում են խաղաղ ճանապարհով լուծել ստեղծված խնդիրը, և ես կարծում եմ, որ դա ամբողջովին համապատասխանում է նրանց մանդատին և մասնագիտական պարտքին։ Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա, ցավոք, հակասական տեղեկություններ են գալիս, բայց եթե հավատանք Հայաստանի վարչապետի աշխատակազմից եկող տեղեկություններին, ապա ադրբեջանցի զինվորականները հեռացել են այն տարածքներից, որտեղ մտել էին, կարելի է համարել, որ դա թե՛ խաղաղապահների և թե՛ ընդհանրապես Ռուսաստանի աշխատանքի արդյունքներից մեկն է։

-Իսկ ի՞նչ եք կարծքում, հայկական կողմը բավարար ջանքեր գործադրո՞ւմ է։

-Ես հույս ունեմ, որ Հայաստանի համար հերիք է այն, որ Ռուսաստանն արդարության և օրինականության կողմնակիցն է, և որպեսզի սահմանները չխախտվեն, հատկապես այսպես միակողմանի․․․, այդ առումով ուզում եմ ասել, որ եթե խոսենք Հայաստանի կառավարության մասին, ապա ջանքեր, իհարկե, գործադրում են, բայց որ խնդիրն առաջացել է ի սկզբանե, ինձ թվում է, մեղքը միայն Ադրբեջանինը չէ, որն ակնհայտ միակողմանի գործողություններ է անում, այլև, ցավոք, Հայաստանի ներկայիս իրավիճակինը, որը ներքաղաքական առումով բաժանված է, որի զինված ուժերն ու սահմանապահ զորքերը պատշաճ մակարդակի վրա չեն, և այս դեպքը թույլ է տալիս ասել, որ Հայաստանի անվտանգությունը ցածր մակարդակի է։

-Հայաստանում լուրեր են պտտվում, որ Փաշինյանն Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների է եկել Տավուշի և Արարատի մարզերում 10 գյուղ, ինչպես նաև Սյունիքի միջանցքը տալու մասին։ Ռուսաստանին, Ձեր կարծիքով, ձեռնտո՞ւ է դա։

-Ես չեմ կարծում, որ պետք է մեկնաբանեմ խոսակցությունները․ այդ խոսակցությունների բնույթը, հիմքերը և հենց խոսակցություններն ինձ ծանոթ չեն, ոչինչ ասել չեմ կարող։

-Լավ, ուրիշ կերպ ձևակերպեմ հարցս․ Ադրբեջանը հայտարարել է, որ Հայաստանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Ռուսաստանին դա ձեռնտո՞ւ է։

-Ես կատեգորիկ այն բանի կողմնակիցն եմ, որ Ռուսաստանը ճշգրիտ կատարի իր վրա վերցված պարտավորությունները։ Եթե հայկական կողմը, որպես Ռուսաստանի դաշնակից, համարում է, որ իր իրավունքները խախտվել են, որ իր դեմ տեղի է ունեցել ոչ բարեկամական ակտ, որը կարող է առաջ բերել ՀԱՊԿ-ում պրոցես սկսելու հարց, եթե հայկական կողմը տեղի ունեցածը համարում է հարձակում, ապա մենք պետք է լրջորեն ուսումնասիրենք այդպիսի դիմումը, որը, իմ կարծիքով, արդեն արվել է։ Ռուսաստանը, վստահաբար, կողմնակիցը չէ ինչ-որ տարածքների գրավմանը, որն ինչ-որ մեկը համարում է իրենը։ Եթե դատենք Ադրբեջանի ղեկավարության հայտարարություններից, ապա նախկինում և լրիվ վերջերս էլ նրանք համարում են, որ Երևանն էլ է պատկանում Ադրբեջանին, ադրբեջանական հող է և այլն, բայց Ռուսաստանը, իհարկե, չի կարող աջակցել նման հայտարարություններին և աջակցել այդօրինակ գործողություններին։ Ռուսաստանը փորձում է հասնել նրան, որ այդ հարցը լուծվի առանց արյունահեղությունների և խաղաղ ոգով, և հենց դրա համար են բոլոր ջանքերը»,-գրում է թերթը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan