Հուլիսի 28-ին Տիգրան Շահբարյանն արժանացավ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանի... հետմահու. Տեսանյութ ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցի Անիշխանությունը Հայաստանում շարունակվում է
4
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջան. Ուղիղ Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար ԱԺ ՔՊ փոխխոսնակի թեկնածուն ընդունեց, որ հակառուսական ակտիվիստ է եղել ու Պուտինի հակառակորդ Նավալնու պաշտպանը. Տեսանյութ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է մոլի հակառուսական գործիչ Հակոբ Արշակյանին և Թուրքիայում գործունեություն իրականացրած Ռուբեն Ռուբինյանին.ֆոտոշարք ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի նիստը․ Տեսանյութ Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի եւ Կութի ուղղությամբ. ՊՆ Ընդդիմությունը բոյկոտեց, բայց ՔՊ-ն ԱԺ նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին Ալիևն ու «Պարտության» կուսակցությունը հարձակվել են Հայաստանի վրա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ընդդիմադիր խմբակցությունները լքեցին ԱԺ դահլիճը․ ուղիղ «Հայաստան» դաշինքի կալանավորված պատգամավորները հարցում տեղի է ունենում «ալիևություն»․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցխում
Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել ՃՇՀԱՀ-ի շրջանավարտներն ստացել են իրենց դիպլոմները Գառնիում Ադրբեջանը վերածվել է էրդողանական վարչախմբի արբանյակի «Միգուցե ես մեռնեմ». Կնյազ Հասանովն էդ մարդը չի, որին «իշմար տան» ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջան. Ուղիղ Հուլիսի 28-ին Տիգրան Շահբարյանն արժանացավ Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանի... հետմահու. Տեսանյութ Ինչո՞ւ է ՊԵԿ-ն ուշացնում եկամտահարկի վերադարձը քաղաքացիներին ԲՀԿ-ն «մանթրաժը» չի կարողանում հաղթահարել. ՏԻՄ ընտրություններին չեն մասնակցի Քվեարկություններն ուղղորդված են եղել. ՔՊ-ում թայֆաների բաժանված հարաբերությունները սրվել են Անիշխանությունը Հայաստանում շարունակվում է Այդ տոնով չխոսեք մեզ հետ, թե չէ մեր անցած ճանապարհով տոնայնության պակաս չենք ունեցել. Սեյրան Օհանյան Սյունիքի Արավուս գյուղին սահմանակից 13 ադրբեջանական դիրքերում վերջին մեկ շաբաթում շարժն ակտիվացել է, ուժեղ ինժեներական աշխատանքներ են իրականացնում․ բնակավայրի ղեկավար Ադրբեջանում վառվում են հարավային շրջանների անտառները. Տեսանյութ Երկրին պարտություն բերած քաղաքական ուժը չի կարող շարունակել կառավարել երկիրը, դա նոնսենս է, շուտով քաղաքական նոր հոսանք է առաջանալու, որը փոխելու է այս իրավիճակը․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ Եթե նույնիսկ Ադրբեջանը իր սահմանները չի ճանաչել, մենք ինչո՞ւ ենք ճանաչում. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Վաղարշակ Հակոբյանի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան. Տեսանյութ Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց արծաթե մեդալ Արթուր Ալեքսանյանը՝ արծաթե մեդալակիր. Տեսանյութ ԱԺ ՔՊ փոխխոսնակի թեկնածուն ընդունեց, որ հակառուսական ակտիվիստ է եղել ու Պուտինի հակառակորդ Նավալնու պաշտպանը. Տեսանյութ Ինչի՞ց են սենց զգուշանում «դուխով» տղերքը… Ժողովուրդը հիտլերին ու մուսոլինիին էլ է քվե տվել, հետո ի՞նչ Մինչ օրս չհրապարակված կադրեր Մատաղիսում թշնամական 11-ից ավել БМП-ների խոցումից (2020 թ. հոկտեմբեր). Տեսանյութ Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու «Հայաստան» դաշինքը բոյկոտում է Ռուբեն Ռուբինյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու քվեարկությունը Մենք չենք կարող բանակցել այս իշխանության հետ, որի օրոք կորցրել ենք Արցախի 75 տոկոսը, տվել ենք զոհեր․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը փոխվարչապետ և նախարարներ նշանակելու առաջարկությամբ դիմել է Արմեն Սարգսյանին Ռուբինյանը ծիտիկների վրա է բարդում իրավիճակը․ Մամիջանյան. Տեսանյութ Ադրյոք պատերազմի վտանգի պարագայում նոր տարածքներ չեն հանձնվելու Ադրբեջանին. Աբրահամյանը՝ Ռուբինյանին. Տեսանյութ Ինչպես է քայլսիտ Ռուբեն Ռուբինյանը Շուշին անվանում «Շուշա». Տեսանյութ Թուրքիայում ուսանելու փորձն օգտագործե՞լ եք ՀՀ-ում հեղափոխություն անելու համար․ Խամոյանը՝ Ռուբինյանին. Տեսանյութ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է մոլի հակառուսական գործիչ Հակոբ Արշակյանին և Թուրքիայում գործունեություն իրականացրած Ռուբեն Ռուբինյանին.ֆոտոշարք ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. Օգտվելու են ԲՀԿ-ի փորձից Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում Ռուբեն Ռուբինյանն իր կյանքի մի հատվածն անցկացրել է Թուրքիայում. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մակունցն ԱՄՆ-ն մխրճեց իր մեջ Նիկոլ Փաշինյանը մտադիր է իրականացնել յուրատեսակ «համաշխարհային տուրնե» Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանի նիստը․ Տեսանյութ Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել Այն ինչ տեսաք ԱԺ-ում այսօր, տեսնելու եք առաջիկայում էլ՝ ավելի բարձր ինտենսիվությամբ. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Կազմված ցուցակի դեպքում, վստահ չէի, որ այդ սկզբունքը պահպանվում է. Ավինյանը խոսել է իր եւ թիմի տարաձայնությունների մասին Ամերիաբանկը գործարկել է փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման վարկային նոր ծրագիր Ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի եւ Կութի ուղղությամբ. ՊՆ Ընդդիմությունը բոյկոտեց, բայց ՔՊ-ն ԱԺ նախագահ ընտրեց Ալեն Սիմոնյանին Քրեական հետապնդման իրավասու մարմինը պարտավոր է անհապաղ ազատ արձակել պատգամավորին Լիլիթ Մակունցը նշանակվեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան ԱԺ նախագահի քվեարկությունը դադարեցվել է՝ քվեաթերթիկում պատգամավորներից մեկի ազգանվան մեջ տառասխալի պատճառով. Տեսանյութ

Հրապարակեք ողջ ցանկը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Սյունիքի և Գեղարքունիքի ռազմավարական բարձունքների հանձնումը թշնամուն  կարծեք թե բացարձակ չի մտահոգում ՀՀ իշխանություններին. նրանցից ոմանք հայտարարում են, թե «դա ընդամենը մեկ բլուր է», ոմանք հավաստում են, թե «թշնամին պարզապես մոլորվել է, և որևէ խնդիր չկա», պաշտպանության նախարարն էլ իր հերթին ձայնակցում է, թե ամեն ինչ ընթանում է իր հունով։ Այս մասին հայտարարություն է տարածել  «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հարց է ծագում՝ ո՞րն է այդ հունը, հատկապես երբ այն անշեղորեն տանում է դեպի Հայաստանի անկախ պետականության կործանում։

Ուշագրավ է նաև այն, որ երկրի փոխվարչապետը հայտարարում է, թե մենք պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին։

Որո՞նք են այդպիսի զարգացումների հավանական սցենարները՝ պատերա՞զմ, հերթական ստորացուցիչ պայմանագի՞ր, թե՞ ընտրությունների չեղարկում։

Անշուշտ  լավ է, որ թշնամու մայիսյան քայլերթի ժամանակ մենք զոհ չենք ունեցել, սակայն ուժի և իրավունքի պարտադրանքով նրան գուցե հասկացնեի՞նք, որ ապօրինի են հատել Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանները:

Ապօրինի սահմանահատումն, այո, մեր օրենսդրությամբ քրեորեն պատժելի արարք է, բայց պարտավոր ենք նայել նաև մեդալի հակառակ կողմը։ Եթե չես կանգնեցնում քեզ ընդառաջ եկող թշնամուն, նշանակում է այդպիսի հրամա՞ն ունես։ Մի՞թե մեր իշխանությունների, մասնավորապես Գլխավոր շտաբի պատասխանատուների գործողությունները կամ, ավելի ճիշտ, ակնհայտ անգործությունը չեն պարունակում բացահայտ հանցագործության հատկանիշներ։ Տպավորություն է, թե թշնամին պիտի ամեն օր առաջ գա, իսկ մենք հուսահատ բանակցենք։

Վերջապես հարկ է գիտակցել, որ անհնար է բանակցել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու և այդ հնարավոր կատարվելիք փաստից  չի փրկի անգամ վարչապետի հերթական խոստովանությունն ու դրան իսկույն ևեթ հետևող բացառումը՝ թիվ մեկ  պատասխանատուն ե՛ս եմ, սակայն թիվ մեկ մեղավորը ես ե՞մ։

Մեր անպատասխանատվությունը զավեշտալի զարգացումներ է արձանագրում։ Բավական չէ, որ ինքներս չենք կանխել թշնամու ներխուժումը երկիր, մի բան էլ մուննաթով են վերաբերվում ռազմավարական դաշնակցին՝ նրա վրա կոտրելով մեր անգործությունը՝ այդպես էլ չունենալով տարրական ընկալումը նրա, որ տունդ առաջնահերթությամբ ինքդ պիտի պաշտպանես։ 

Զավեշտի մեկ այլ դրսևորում։ Ներկա օրհասական իրավիճակում ոմանք կոչ են անում համախմբվել իշխանությունների շուրջ։ Հարց՝ 

-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր տանուլ են տվել պատերազմն ու դեռ իշխանության ղեկի՞ն են,

-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր ատում են Արցախն իր «դժգույն ու դժբախտ» դարձած Շուշի քաղաքո՞վ,

-համախմբվել մարդկանց շուրջ, ովքեր չեն հարգում Հայ առաքելական եկեղեցին, քարոզում են Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները, հարվածի տակ են առել հայ ընտանիքը, քանդել ու քանդում են ուժային կառույցնե՞րը․․․․

Կարելի՞ է արդյոք վստահել մարդկանց, ովքեր սեփական աթոռի նկատմամբ ունեցած պաշտամունքից այն կողմ արժեհամակարգ չունեն,  երկիրը վերածել  են մանրադրամի,

-կարելի՞ է արդյոք է վստահել մարդկանց, որոնց հրաժարականն են պահանջում երկրի բարձրագույն զինվորականությունը, չորս նախագահները, երկու կաթողիկոսները, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, արտախորհրդարանական ընդդիմությունը,  հեղինակավոր այլ կառույցներ ու անձինք։ 

Մի բան է ակնհայտ։ Եթե ներկա իշխանությունները հեռանային ավելի վաղ, քան ընտրություններն են, չէինք ունենա Սյունիքի և Գեղարքունիքի բարձունքների թշնամու  կողմից բռնազավթման դեպքերը, իսկ քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել, ձևավորվում է համոզմունք, որ նրանք դեռ ունեն հստակ ծրագրված նոր անելիքներ, որոնք հանգեցնելու են նորանոր կորուստների։ Էլ ի՞նչ ունենք թշնամուն առանց մեկ կրակոցի զիջելու։ Մնում է հայտնի ֆիլմի հերոսի  պես պահանջել հրապարակել ողջ ցանկը։

Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միությունը աչալրջորեն շարունակելու է հետևել ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակին,  բարձրաձայնելու է իշխանության անգործության և դրա պետականակործան հետևանքների մասին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan