Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ)
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան

Արտակարգ իրականություն և ընթացիկ ընտրություններ. Էլինար Վարդանյանի հոդվածը

 «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է.

 «Հունիսի 20-ին մենք գնում ենք ոչ սովորական ընտրությունների։ Սա հերթական ընտրություն չէ, հանդարտ քարոզարշավով, ավելի լավ կամ վատ ծրագրով, նախընտրական խոստումներով։ Երբ պետությանդ մի մասը կորցրել ես, իսկ թշնամին «պրոմենադ» է անում քո տարածքում, սովորական ընտրության մասին խոսք լինել չի կարող։

 Սա արտակարգ իրավիճակի ընտրություն է։ Սա ճակատագրական ընտրություն է։ Մենք այս ընտրությամբ որոշելու ենք Հայաստանի ճակատագիրը։ Բառերս ամենևին ուռճացված չեն։ Մենք կատարելու ենք պարզ ընտրություն՝ ունենալ պետություն և պետականություն, թե թույլ տալ երկիրը տանել կործանման։

 Սովորական պայմաններում ընտրությունը ծրագրերի և ծրագրային առաջարկների միջև պետք է լինի։ Բայց այսօր, արտակարգ իրավիճակի ռեժիմում դրանք երկրորդական են։

Կամ մենք կհաղթահարենք արտակարգ իրավիճակը, կփրկենք երկիրը, կամ մեր լուռ համաձայնությամբ երկիրը կթողնենք այն կործանման եզրին հասցնողներին։

Ճգնաժամը, որում հայտնվել ենք այսօրվա անկարող իշխանությունների պատճառով ժամ առ ժամ խորանում է, և ամեն հաջորդ օրվա զարգացումները պարզ ցույց են տալիս, որ հետևանքները կարող են անվերականգնելի լինել։ Սյունիքի և Գեղարքունիքի տարածքային ոտնձգությունները դրա բացահայտ օրինակն էին։ Ուրեմն մեզ մնում է ընտրել 911-ը։ Քոչարյանը հայտ է ներկայացրել լինել այդ 911-ը։ Նրանից կան շատ պարզ սպասելիքներ՝ խաղաղություն և կայունություն։ Մնացածը դառնում է անկարևոր։

Հունիսի 20-ը սովորական ընտրություն չէ։ Բայց ընտրություններից մեկ ամիս առաջ ժողովուրդը չի հասկանում սրա կարևորությունը։ Չի հասկանում ընտրության և իր ապագայի միջև կապը։ Չի հասկանում, որ Հայաստանը փլուզվում է։ Ուրեմն փոխել է պետք քարոզարշավի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք պայքարի ողջ տրամաբանությունը, փոխել է պետք աշխատելու գործիքները։

Այս ընտրությունը պետք է լինի արտակարգ իրավիճակի լիդերի ընտրություն։ Լիդեր, որը կներկայացնի հակաճգնաժամային ծրագիր, որն ուղղված կլինի խաղաղությանը, երկրի կայունացմանը, կկանխի մի գիշերվա մեջ մեր երկրի տարածք մի քանի կիլոմետր թշնամու առաջխաղացման հնարավորությունը, կստեղծի արժանապատիվ ապրելու հնարավորություն։ Այսպիսին են հանրային բնական պահանջները։

Իսկ նախընտրական քարոզարշավի ստանդարտ ծրագրերը ուրիշ ժամանակների համար են։ Հաղթահարենք ճգնաժամը, փրկենք երկիրը և հաջորդ ընտրություններին առաջնորդվենք դետալային ծրագրերի տրամաբանությամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan