Բլինքենն ու Լե Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
Դիտել նաև
ԱՄՆ սենատորների բանաձևը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում ճգնաժամին
Ցանկանում ենք՝ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն ԼՂ ներկայացուցիչների և Ադրբեջանի միջև․Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին. ՌԴ դեսպան. Տեսանյութ
Ղարաբաղյան հարցը լուծվել է թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից․ Էրդողանի խոսնակ
Մեքենայից իջած քաղաքացին՝ ոտքերն Արցախում թողած տղաներին. Գնա´ Ղարաբաղ, փակող էիր, թուրքի դեմը փակեիր
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածած հայտարարության մեջ։
«Պետքարտուղար Բլինքենը և արտգործնախարար Լե Դրիանը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչներ, խոսել են համագործակցության մասին և ընդգծել ԼՂ հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- հայտնել է Փրայսը: