«Հայաստանի» կանացի դեմքը. Տեսանյութ Թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում անթաքույց ցանկանում են, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլյանտ Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին Մարիա Զախարովան՝ հայրենիք վերադարձած 15 հայ ռազմագերիների մասին
13
«Հայաստան» դաշինքը Իջևան քաղաքում. LIVE «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է 21: 00-ին. Դատարանը որոշում է կայացրել Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել. ՀՀ ՊՆ Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը․ News.am Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Հայաստան» դաշինքն Ալավերդիում. Տեսանյութ ՀՐԱՏԱՊ. Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում. ՊՆ «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. Տեսանյութ Այս ընտրությունները ճակատագրական են լինելու. Հայ ժողովուրդն ընտրելու է պետականության պաշտպանության և չգոյության միջև. Տեսանյութ Պատերազմ Արցխում
«Հայաստանի» կերտման ճանապարհին. Տեսանյութ Նախաքարոզչական շրջանում անհանդուրժողական, սադրիչ կամ խտրական հռետորաբանությունն առանձնակի բարձր մակարդակի է եղել. ԵԱՀԿ ԺՀՄԻԳ Կեղտոտ ձեռքերդ հեռո՛ւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուց. Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյան. Տեսանյութ «Հայաստան» դաշինքը Իջևան քաղաքում. LIVE «Հայաստանի» կանացի դեմքը. Տեսանյութ Թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում անթաքույց ցանկանում են, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլյանտ Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին Շատ լավ ա, որ թշնամին սահմանին ա, մեր Նիկոլը մնա ու վերջ. Փաշինյանի համակիր. Տեսանյութ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք հրապարակավ դատապարտել Փաշինյանի վարքագիծը». Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնահատել Ալիևի կողմից ցուցաբերված կառուցողական քայլը. ինքը գնահատում է. Տեսանյութ Մարիա Զախարովան՝ հայրենիք վերադարձած 15 հայ ռազմագերիների մասին Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգեւավճարներ. Հայկ Մամիջանյան Իրոք, թռիչքաձև աճ է լինելու, մարդկանց կյանքի որակը փոխվելու է․ Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է 21: 00-ին. Դատարանը որոշում է կայացրել «Քաղաքական նպատակներով երբեք չպետք է շահարկվի գերիների հարցը». Մարուքյան Հոկտեմբերի 19-ի Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է նաև կուսակից ընկերներից. այդ պահից ցանկացած զոհված զինծառայողի միակ պատասխանատուն և մեղավորը Փաշինյանն է Միայն «Ապագա կա» կարգախոսի համար ՔՊ-ին ոչ միայն չի կարելի ընտրել, այլ որպես հանցագործ կառույց՝ պետք է արգելել Արցախի շրջանավարտներն են։ Ժապավենների վրա իրենց կորցրած հայրենի բնակավայրերի անուններով Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան. Տեսանյութ Հանրայինը զրկում է «Պատիվ ունեմ» դաշինքին օրենքով նախատեսված եթերից. «Ընտրությունների վերահսկման կոմիտե» Էդ ո՞նց եղավ, որ քո կիրթ եղբայրը հենց էսօր քեզ նման լավություն արեց՝ նախընտրական շրջանում Հարց. ինչո՞ւ Նիկոլը դա չի արել դեռևս դեկտեմբերին «Ներկայիս իշխանությունները իրականացնում են ինտենսիվ քողարկված հակառուսական քարոզչություն»․ Արմեն Գևորգյան Փաշինյանը Եղվարդում է.ՈՒՂԻՂ ««Շիշ բռնողը» մոռացե՞լ է, թե իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում». Օսիպյանը` Հայկ Սարգսյանին Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել. ՀՀ ՊՆ «Հայաստան» դաշինքն այսօր այցելում է Տավուշ Ռոբերտ Քոչարյանն առցանց հանդիպում է անցկացրել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ.Տեսանյութ Տվեցիք ականապատված տարածքների քարտեզները, բայց գերիների վերադարձը ներկայացնում եք դա որպես ԱՄՆ-ի և Վրաստանի մեծ օգնությունը Հայաստանին Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզարշավ անող խմբի մյուս անդամներին Մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին «Ասել եմ՝ Օնիկ, մի արատավորիր քո գեներալի պագոնները». Սերժ Սարգսյանը պատմել է Օնիկ Գասպարյանի հետ խոսակցության մասին. Տեսանյութ Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը․ News.am «Նիկոլը դիտավորյալ գերիներին չէր ազատում, որպեսզի նրանց օգտագործի իր քաղաքական խաղերում…». Գագիկ Համբարյան Փաշինյանը պատրաստվում է քաղաքացիական բախումների․ Նաիրա Զոհրաբյան Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Հայաստան» դաշինքն Ալավերդիում. Տեսանյութ ՀՐԱՏԱՊ. Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել նիկոլին իշխանության բերողներն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, բացառությամբ մեկ բանի «Հանրայինը «Գռզո TV» է աշխատում». Արմեն Աշոտյան. Տեսանյութ Այսօր հայտնաբերվել է պատերազմում զոհված տղաների ևս 8 աճյուն «Նաիրա Զոհրաբյանին «ժեխ» արտահայտության համար հանել տվեցիր պաշտոնից, ա՛յ ապիկար»․ Նաիրա Զոհրաբյան Հունիսի 21-24-ը Հանրապետության հրապարակը զբաղված է Երեխեք ջան, գոռում ենք «Նիկոլ վարչապետ»․ Փաշինյանի համակիր. Տեսանյութ Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում. ՊՆ Ինչպես մարտի 1-ին, նա վերջին պահին թռնելու է ու թողնի իր իսկ հավաքած ժողովրդին Բոլոր քաղաքական կուսակցություները և դաշինքները ամենատարբեր եղանակներով ներկայացնում են իրենց ծրագրերը,բայց գերակշռողը հայհոյանքն է, անձնական վիրավորանքները, վենդետայի կոչերը և հիստերիկ աղմուկը Փաշինյանի անհավասարակշիռ հոգեվիճակը փաստում է, որ ինքն ամեն օր բախվում է իր պարտության հետ, որքան էլ շրջիկ խմբերով մարդաշատության պատրանք ստեղծի. Ագնեսա Խամոյան Հակոբյան Աննային, ում ձեռքերին հազարավոր տղերքի արյուն կա, շնորհակալություն են հայտնում պատերազմը դադարեցնելու ու կյանքեր փրկելու համար «Որտեղ թափ տաս՝ կոռուպցիա է». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի կառավարության մասին. Տեսանյութ «Մարդ թռչուն լիներ ... Աշխարհն իրենը կլիներ, ոչ թե ինքը՝ «աշխարհինը» ... ու թռչեր, թռչեր... անվերջ...»․ Նազենի Հովհաննիսյան

Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ. ձեւավորվեց «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքը

ՀՀԿ- Հայրենիք կուսակցությունները, որոնք այսօր ձեւավորեցինբ «Պատիվ ունեմ» դաշինքը, հայտարարություն են տարածել: Ներկայացնում  ենք հայտարարությունն ամբողջությամբ:

«ՅՈ՞ ԵՐԹԱՍ,  ՀԱՅԱՍՏԱՆ

Մեր Հայրենիքն ապրում է իր նորագույն պատմության թերևս ամենադժվարին և վճռորոշ ժամանակահատվածը: Ցավոք, այս իշխանությունների ավերիչ գործունեության հետ կապված՝ մեր բոլոր կանխատեսումներն ու զգուշացումներն իրականություն դարձան։

2018-ի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները չկատարեցին ժողովրդին տված խոստումները և խորտակեցին իշխանափոխության հետ կապվող՝ լավ կյանք ունենալու մարդանց հույսերը: Ատելություն ու չարություն սերմանելով՝ հասարակությանը բաժանեցին «սևերիև սպիտակների»: Ստով և կեղծիքով եկան իշխանության ու դարձրեցին այն իշխանությունը պահելու միջոցներ:

Ամբոխավարություն, կառավարման սիրողական մակարդակ, Հայաստանի շահերը հետևողականորեն վնասող և երկրի անվտանգությունը խաթարող անհեռատես արտաքին քաղաքականություն, դատարկ խոստումներ, ինքնագոհ ու միահեծան ներքին քաղաքականություն, ժողովրդավարության և ժողովրդի անվան տակ՝ անիրավություն:

Նոր իշխանությունները մեծ հաջողությամբ կարողացան կազմաքանդել տնտեսությունը, կառավարման և իրավական, կրթական և առողջապահական  համակարգերը: Կազմաքանդեցին նաև բանակը և երկիրը տարան նոր պատերազմի, որի արդյունքումունեցանքծանրագույն մարդկային կորուստներ, իսկ Արցախի շուրջ 75 տոկոսն անցավ թշնամու վերահսկողության տակ:

Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հաղթանակած ազգը վերածվեց պարտված և հուսալքված ժողովրդի՝ կորցնելով ազգային ոգին:

Վերջին պատերազմն ու հետպատերազմյան իրողությունները շատերի համար ակնհայտ դարձրին, որ ոչ միայն Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, այլ նաև հակառակը՝ իր ֆիզիկական գոյությամբ Արցախն էր Հայաստանի անվտանգության ողնաշարը: Արժանապատիվ խաղաղության մեր երազանքը մնաց անկատար, և վերահաս պատերազմի ուրվականն արդեն Սյունիքում է: Ժամանակն է հասկանալ, որ հաջորդ պատերազմը մղվելու է Հայաստանի սահմաններին։

Ո՞ՐՆ Է ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Առկա իրողություններում մենք մեր քաղաքական և քաղաքացիական պարտքն ենք համարում ահազանգել մեր մտահոգությունների մասին, ուղիղ և շիտակ խոսել կառավարության քաղաքականապես սնանկ ռազմավարության և գործելաոճի մասին:

Մենք համոզված ենք, որ կապիտուլյանտ իշխանությունները ունակ չեն լուծելու մեր երկրի և մեր ժողովրդի խնդիրներն այն պարզ պատճառով, որ հիմնական խնդիրը հենց իրենք են։

Նման պայմաններում մենք պետք է ոչ միայն մատնացույց անենք կառավարության ճակատագրական սխալներն ու աղաղակող բացթողումները, այլև ազգովի անհապաղ  ձեռնամուխ լինենք բոլոր ուղղություններով իրավիճակի կայունացմանը, քանզի սեղանին է դրված հայի լինելության և հայոց պետականության խնդիրը:

Մենք համոզված ենք, որ այս ամենի գիտակցումը կբերի նրան, որ հունիսի 20-ին Դուք կշռադատված և սթափ ընտրություն կկատարեք՝ շարունակել ապրել պատվազուրկ և մղձավանջ հիշեցնող դժգույն ու դժբախտ իրականության մեջ, թե վերջապես շրջել հայոց պատմության ամոթալի էջը:

ԳԻՏԵԼԻՔ ԵՎ ՓՈՐՁ + ԷՆԵՐԳԻԱ ԵՎ ՈՒԺ

Մեր դաշինքը Հայաստանի քաղաքական կյանքում յուրահատուկ է իր առավելություններով: Այն կազմող կուսակցություններն ու անհատները թե՛ պետականաշինության լավագույն ավանդույթների, թե՛ փոփոխությունների անհրաժեշտության, թե՛ գիտելիքի և փորձի, թե՛ թարմության և ուժի հաստատակամ կրողներն ու ջահակիրներն են:

Որպես անկախ Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպություն՝ ՀՀԿ-ն Հայաստանի պետականաշինության մեջ ամենամեծ փորձառությունն ունեցող քաղաքական կառույցն է, հետևաբար ունի ասելիք մեր ազգային-պետական կյանքում: Հանրապետականի քաղաքական արմատները, Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքի վրա հիմնված գաղափարախոսությունը, արդիականության ու  պահպանողականության համադրումը բարոյաքաղաքական նշանակալի կապիտալ են ապահովում մեր դաշինքին՝ հաջողության հասնելու համար:

«ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն ունի ամուր գաղափարական հենք՝ խարսխված ազգային-պահպանողական առանցքի վրա, որը միտված է դեպի առաջընթաց: Այն ենթադրում է ուժեղ պետության աջակցությամբ և պատմական բնական զարգացումների անհրաժեշտությամբ պայմանավորված ավանդական արժեքների չափավոր ու ներդաշնակ պահպանում:«ՀԱՅՐԵՆԻՔ» կուսակցությունն հասցրել է կարճ կենսագրության ընթացքում իր շարքերի ներքո ներգրավել երկրի տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած, հայտնի և պետականասեր մարդկանց: Կուսակցությունը կարողացել է դառնալ քաղաքական դաշտի առանցքային դերակատարներից մեկը՝ բերելով նոր քաղաքական մշակույթ և բովանդակություն:

Դաշինքի անդամ կուսակցությունները քաղաքական փորձառության, կազմակերպական հզորության, գաղափարական ընդհանրության լավագույն ներդաշնակեցումն են Հայաստանի քաղաքական կյանքում:

Մենք ունենք թե՛ գիտելիք և փորձ, թե՛ էներգիա և ուժ։

ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆՔ ՄԵՐ ՍԽԱԼՆԵՐԸ

Մենք պարտավոր ենք խոստովանել և ընդունել, որ մերգործունեության եղել են ինչպես  բացթողումներ, այնպես էլ թերացումներ և լուրջ սխալներ: Չի սխալվում միայն նա, ով չի գործում։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ միայն շարժիչի չաշխատող մասն է, որ չի սևանում:  Քաղաքականության մեջ սխալների գինն իշխանության կորուստն է: Մենք վճարել ենք այդ գինը և քաղել դասերը: Եվ այսօր, առավել քան երբևէ, պատրաստ ենք մեր գիտելիքները, փորձն ու նվիրումը ի սպաս դնել մեր Հայրենիքին ու ժողովրդին:

Մենք գիտակցել ենք և ընդունում ենք մեր սխալները:

ԴՈՒ ՄԵՆԱԿ ՉԵՍ, ԱՐՑԱ՛Խ

Կառավարությունը ձեռքերը լվացել է Արցախից և դա համարում է գերտերությունների խնդիր։ Ձախողումները բերեցին նրան, որ Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, այլ հումանիտար աջակցության պլատֆորմ, որի միակ գործառույթը աշխարհի տարբեր ծայրերից եկող օգնության փոխանցումն է արցախցիներին։

Արցախի հարցում մենք լինելու ենք անզիջում: Արցախը միայն արցախցու ինքնորոշման իրավունքի խնդիրը չէ: Այն մեր Հայրենիքի գոյության և անվտանգության անկյունաքարային հարցն է:

Հայ ժողովրդի գոյության և բնականոն զարգացման համար խաղաղությունը կենսական անհրաժեշտություն է: Բայց իշխանություններն ի զորու չեն ապահովելու ո՛չ խաղաղություն, ո՛չ Արցախի կենսունակությունը։ Միայն ուժեղ բանակով, անվտանգության հզոր համակարգով, խոհեմ արտաքին քաղաքականությամբ, ազգ-բանակ դառնալով ենք ի վիճակի լինելու ապրել առանց պատերազմի:

Մենք հայցում ենք Ձեր քվեն՝ սրտում ու մտքում ունենալով Արցախի անվտանգ ապագայի ու կայուն զարգացման ապահովման երազանքն ու գերնպատակը:

Մասնագիտական, անաչառ և բազմակողմանի ուսումնասիրության և հետաքննության առարկա պետք է դառնան 44-օրյա պատերազմի բոլոր՝ քաղաքական, դիվանագիտական, ռազմական, կառավարչական հանգամանքները: Մեր ժողովուրդը պետք է ստանա ամենագլխավոր հարցերի պատասխանները՝ ինչու՞ այսպես եղավ, և ո՞վ էր մեղավոր` դրանից բխող բոլոր իրավական և քաղաքական հետևանքներով:

Մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք, որտեղ արժանապատվությունը նույնքան կարևոր է, որքան խաղաղությունը:

ՄԵՆՔ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ԿՐՈՂՆ ԵՆՔ

Ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, բանակը թուլացավ, երբ գիտակցաբար կտրվեց բանակ-հասարակություն կապը։ Կապը կտրվեց, երբ Հայրենիքի հանդեպ զինվորական պարտքի զգացումն ու մարտունակությունը  սկսեց չափվել զորամասային ճաշարանում ելակի առկայությամբ։ Կապը կտրվեց, երբ փորձառու և բանիմաց հրամանատարներին փոխարինեցին հարմարվող և հնազանդ սպաներով, որոնք Հայաստանին ծառայելու փոխարեն գերադասեցին ծառայել անձնիշխանությանը: Կապը կտրվեց, երբ պրոֆեսիոնալ բանակ ունենալու անվան տակ  արշավ սկսվեց ժամկետային զինվորական ծառայության ինստիտուտի դեմ։ Կապը կտրվեց, երբ բանակի համակարգված համալրման մեխանիզմն ուզեցին փոխարինել ֆիդայական ջոկատներով։ Կապը կտրվեց, երբ շրջանառության մեջ դրվեց «Ինչու՞ մեր զավակները պիտի պաշտպանեն Արցախի սահմանը» ազգակործան թեզը՝ նպատակադրված մոռացության մատնելով այն փաստը, որ Արցախի սահմանին կանգնած զինվորը առաջին հերթին պաշտպանում է նաև Հայաստանում բնակվող քաղաքացիների անդորրը։ Իսկ վճռական հարվածը բանակին հասցվեց, երբ ապիկար կառավարման ձախողումները և դրանց արդյունքում կրած պարտությունը վերագրեցին բանակին։

Որպես անվտանգության և պաշտպանության ապահովման ոլորտում տասնամյակների կառավարչական և քաղաքականության մշակման փորձ ունեցող ուժեր՝ մենք շարունակելու ենք մեր հանձնառությունը մեր երկրի զինված ուժերի վերականգնման և արդիականացման ուղղությամբ։ Հանրապետականի կառավարման տարիներին բանակը եղել է ամենաբարձր հանրային վստահությունը վայելող պետական ինստիտուտը։ Մենք վերականգնելու և բազմապատկելու ենք բանակի նկատմամբ հանրային վստահությունը։

Մենք ներդնելու ենք բանակի նկատմամբ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության արդյունավետ գործիքներ: Զինված ուժերը մեր ժողովրդի և երկրի կայուն ու անվտանգ զարգացման գրավականն են, մեր գոյատևման առհավատչյան:

«Ազգ-բանակ» հայեցակարգը պետության  պաշտպանունակության, կայուն  ու անվտանգ զարգացման երաշխիքն է:

ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ

●            Մենք պահպանողական կուսակցություններ ենք, որոնց նպատակներն ու գործունեությունը բխում են Հայրենիքի հավերժականության գաղափարից:

●            Հայկական անկախ պետականությունը հայության նպատակների իրականացման միակ միջոցն է: Պետության հզորացումը մեր ժողովրդիհարատևության, քաղաքացիների բարեկեցության, մեր սահմանների պաշտպանվածության և միջազգային հեղինակության ապահովման միակ ճանապարհն է: Պետության զարգացման պարտադիր պայմանն ու երաշխիքն«ԱԶԳ-ԲԱՆԱԿ»հայեցակարգի լիարժեք ներդրումն է:

●            Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին անգնահատելի մեծ դեր ունի հայ ժողովրդի արժեհամակարգի, լեզվի ու մշակույթի անաղարտության պահպանման, դրանով իսկ` հայության միասնության ապահովման գործում։ Մենք այն համարում ենք հայի ինքնության անբաժան մաս, որն իր դավանաբանությամբ և նվիրապետությամբ կոչված է ծառայելու Աստծուն և Ազգին, միաժամանակ լիովին հարգում ենք մարդկանց խղճի ազատության իրավունքը:

●            Հայ հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է: Ամուր և առողջ ընտանիքների ձևավորումը, ընտանիքում ազգային-ավանդական արժեքների պահպանումն ու զարգացումը պետք է լինեն պետության կարևորագույն  խնդիրներից: Զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ:

●            Հայաստանի Հանրապետությունը պետք է բարենպաստ պայմաններ ստեղծի սփյուռքի հայության ներուժը ի նպաստ Հայոց պետականության հզորացմանև սփյուռքի արժանապատիվ գոյության ուղղելուն։ 

●            Իրավունքի գերակայությունը, մարդու հիմնական իրավունքների նկատմամբ հանրային իշխանության հարգանքն ու դրանց պաշտպանության արդյունավետ արդարադատական մեխանիզմների առկայությունը, բազմակարծությունը, քաղաքական ազատությունների, իրավունքի գերակայության, մրցակցային հավասար պայմանների լիարժեք կենսագործումն ու հասարակության բաժանարար գծերի վերացումը այլընտրանք չունեն:

●            Հայաստանի ցանկացած քաղաքացու ձայնը պետք է լսելի լինի, քննադատությունը՝ ուշադրության ու հարգանքի արժանի:

ՀԵՏԳՐՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Մենք ունենք բազմաթիվ հայրենասեր, փորձառու, խելացի թիմակիցներ, ովքեր, անկախ որևէ հանգամանքից, շարունակում են ծառայել Հայրենիքին և Ձեր վստահության քվեն ստանալու դեպքում կունենան ավելի լայն հնարավորություններ իրենց կարողություններն ու ջանքերը ներդնելու հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ապագայի: Օգտագործենք նրանց փորձն ու գիտելիքը երկրի հետագա զարգացման համար:

Պատրաստ ենք ծառայել Հայրենիքին:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինք

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

«Հայրենիք» կուսակցություն»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan