Անգամ 2020-ի աշնանային պատերազմի օրերին մեզ այսքան անտեր ու անպաշտպան չէի զգում...
Դիտել նաև
«Դժբախտության պատճառը ոչ թե զենքի բացակայությունն է, այլ նրանք, ովքեր մեր Երկիրը դարձրել են անհույս ու անկարող». Սենոր Հասրաթյան
Դժբախտաբար իմ տեսած բանակից մնացել է Եռաբլուրը. Սենոր Հասրաթյան
Կգա այն օրը, երբ ուժայիններից կխոստովանեն՝ ում զոհաբերությամբ հնարավոր եղավ անցնել Հակարիի կամուրջը. Հասրաթյան
Անտեր Հայրենիքի վերջն անխնամ գերեզմաններն են... Սենոր Հասրաթյան
«Պատկերացրեք` գալիք սերունդը, քրքրելով պատմական արխիվները, դառնում է այս նկարի ականատեսը». Սենոր Հասրաթյան
Անգամ 2020-ի աշնանային պատերազմի օրերին մեզ այսքան անտեր ու անպաշտպան չէի զգում... Կարծես թե, շարունակում ենք անել այն, ինչ կցանկանար տեսնել մեր թշնամին... Արդյունքում՝ երեկվա խեղճացած հակառակորդն այսօր մեզ ոչ միայն պարտադրում է իր կամքը, այլև մեզ հետ վարվում է որպես սեփական արժանապատվությունից զուրկ և ապագայի հանդեպ հավատը կորցրած հանրույթի... Միթե՞ մենք դադարել ենք լինել այն ՀԱՅԸ, որն անհրաժեշտ պահին կարողանում է վերագտնել անհրաժեշտ խոհեմությունն ու միասնությունը և անել այն, ինչը կարող է զգաստացնել թշնամուն...
Հիշեք, մեր խնդիրը ոչ թե <<թալանված ու թույլ>> բանակի, ռազմավարական դաշնակից չունենալու կամ <<ուժեղ>> հակառակորդ ունենալու մեջ է, այլ այն ապիկար իշխանության, որը մեզ հասցրել է այս անօգնական վիճակին...
Այս ամենից եզրակացություն՝ հետևանքները շտկելու համար նախ պետք է պատճառը վերացնել...
Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից