1950-ականներին վարքագծային նյարդաբան Քուրտ Ռիխտերը անցկացնում է լաբորատոր էքսպերիմենտ առնետների հետ
1950-ականներին վարքագծային նյարդաբան Քուրտ Ռիխտերը անցկացնում է լաբորատոր էքսպերիմենտ: Առնետներին տեղավորում է ջրով անոթների մեջ ստուգելու համար, թե որքան են առնետները պատրաստ պայքարել անդառնալի մահվան դեմ. առնետները 15 րոպե լողալուց հետո հանձնվում են և խեղդվում: Սակայն, երբ առնետին 15 րոպե անց հանում ես ջրից և հետո կրկին տեղադրում ջրով լի անոթ, առնետն արդեն պայքարում է մի քանի ժամ և նոր միայն հանձնվում...
այս փորձն ունի մի քանի եզրակացություն.
-կործանման անդառնալիությունը (առնվազն նյարդային համակարգի ընկալմամբ) բթացնում է ինքնապահպանման բնազդը,
- կործանման անդառնալիության սուբյեկտի գնահատականը միշտ չէ, որ օբյեկտիվ է,
- փոքրիկ հույսն անգամ ուժեղացնում է պայքարելու պատրաստակամությունը և անգամ կարողությունը մի քանի անգամ:
Լևոն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից