«Հայաստանի» կանացի դեմքը. Տեսանյութ Թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում անթաքույց ցանկանում են, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլյանտ Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին Մարիա Զախարովան՝ հայրենիք վերադարձած 15 հայ ռազմագերիների մասին
13
«Հայաստան» դաշինքի հանդիպումը Բերդ քաղաքի մշակույթի տանը (տեսանյութ, լուսանկար) «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է 21: 00-ին. Դատարանը որոշում է կայացրել Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել. ՀՀ ՊՆ Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը․ News.am Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Հայաստան» դաշինքն Ալավերդիում. Տեսանյութ ՀՐԱՏԱՊ. Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում. ՊՆ «Քո-չար-յա՛ն». Նիկոլին խայտառակել են Բաղանիսում. Տեսանյութ Այս ընտրությունները ճակատագրական են լինելու. Հայ ժողովուրդն ընտրելու է պետականության պաշտպանության և չգոյության միջև. Տեսանյութ Պատերազմ Արցխում
«Հայաստանի» կանացի դեմքը. Տեսանյութ Թե՛ Թուրքիայում, թե՛ Ադրբեջանում անթաքույց ցանկանում են, որ Հայաստանում իշխանության ղեկը շարունակի մնալ կապիտուլյանտ Փաշինյանի գլխավոր թիմի ձեռքին Շատ լավ ա, որ թշնամին սահմանին ա, մեր Նիկոլը մնա ու վերջ. Փաշինյանի համակիր. Տեսանյութ «ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից պահանջում ենք հրապարակավ դատապարտել Փաշինյանի վարքագիծը». Նաիրա Զոհրաբյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում գնահատել Ալիևի կողմից ցուցաբերված կառուցողական քայլը. ինքը գնահատում է. Տեսանյութ Մարիա Զախարովան՝ հայրենիք վերադարձած 15 հայ ռազմագերիների մասին Պատերազմի ընթացքում իշխանությունները բաժանել են 40 միլիոն դոլարի չափով պարգեւավճարներ. Հայկ Մամիջանյան Իրոք, թռիչքաձև աճ է լինելու, մարդկանց կյանքի որակը փոխվելու է․ Ռոբերտ Քոչարյան «Հայաստան» դաշինքի հանդիպումը Բերդ քաղաքի մշակույթի տանը (տեսանյութ, լուսանկար) «Հայաստան» դաշինքի հավաքն ավարտվելու է 21: 00-ին. Դատարանը որոշում է կայացրել «Քաղաքական նպատակներով երբեք չպետք է շահարկվի գերիների հարցը». Մարուքյան Հոկտեմբերի 19-ի Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է նաև կուսակից ընկերներից. այդ պահից ցանկացած զոհված զինծառայողի միակ պատասխանատուն և մեղավորը Փաշինյանն է Միայն «Ապագա կա» կարգախոսի համար ՔՊ-ին ոչ միայն չի կարելի ընտրել, այլ որպես հանցագործ կառույց՝ պետք է արգելել Արցախի շրջանավարտներն են։ Ժապավենների վրա իրենց կորցրած հայրենի բնակավայրերի անուններով Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան. Տեսանյութ Հանրայինը զրկում է «Պատիվ ունեմ» դաշինքին օրենքով նախատեսված եթերից. «Ընտրությունների վերահսկման կոմիտե» Էդ ո՞նց եղավ, որ քո կիրթ եղբայրը հենց էսօր քեզ նման լավություն արեց՝ նախընտրական շրջանում Հարց. ինչո՞ւ Նիկոլը դա չի արել դեռևս դեկտեմբերին «Ներկայիս իշխանությունները իրականացնում են ինտենսիվ քողարկված հակառուսական քարոզչություն»․ Արմեն Գևորգյան Փաշինյանը Եղվարդում է.ՈՒՂԻՂ ««Շիշ բռնողը» մոռացե՞լ է, թե իր արկածային կյանքի մասին ինչ մանրամասների եմ տիրապետում». Օսիպյանը` Հայկ Սարգսյանին Տեղ գյուղի 2 բնակիչ հայտնվել են ադրբեջանական տարածքում․ հաջողվել է նրանց հետ բերել. ՀՀ ՊՆ «Հայաստան» դաշինքն այսօր այցելում է Տավուշ Ռոբերտ Քոչարյանն առցանց հանդիպում է անցկացրել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ.Տեսանյութ Տվեցիք ականապատված տարածքների քարտեզները, բայց գերիների վերադարձը ներկայացնում եք դա որպես ԱՄՆ-ի և Վրաստանի մեծ օգնությունը Հայաստանին Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզարշավ անող խմբի մյուս անդամներին Մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին «Ասել եմ՝ Օնիկ, մի արատավորիր քո գեներալի պագոնները». Սերժ Սարգսյանը պատմել է Օնիկ Գասպարյանի հետ խոսակցության մասին. Տեսանյութ Քոչարյանը քարոզարշավի ավարտին հազարավոր մարդկանց հրավիրում է Հանրապետության հրապարակ, Փաշինյանը չեղարկել է հանրահավաքը․ News.am «Նիկոլը դիտավորյալ գերիներին չէր ազատում, որպեսզի նրանց օգտագործի իր քաղաքական խաղերում…». Գագիկ Համբարյան Փաշինյանը պատրաստվում է քաղաքացիական բախումների․ Նաիրա Զոհրաբյան Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը. Sputnik Արմենիա «Հայաստան» դաշինքն Ալավերդիում. Տեսանյութ ՀՐԱՏԱՊ. Հայաստանի իշխանությունը Վրաստանի միջոցով Ադրբեջանին է հանձնել Արցախի օկուպացված շրջանների ականապատ տարածքների քարտեզը, ինչի դիմաց Ադրբեջանը 15 հայ ռազմագերի է վերադարձրել նիկոլին իշխանության բերողներն ամեն ինչ ճիշտ էր հաշվարկել, բացառությամբ մեկ բանի «Հանրայինը «Գռզո TV» է աշխատում». Արմեն Աշոտյան. Տեսանյութ Այսօր հայտնաբերվել է պատերազմում զոհված տղաների ևս 8 աճյուն «Նաիրա Զոհրաբյանին «ժեխ» արտահայտության համար հանել տվեցիր պաշտոնից, ա՛յ ապիկար»․ Նաիրա Զոհրաբյան Հունիսի 21-24-ը Հանրապետության հրապարակը զբաղված է Երեխեք ջան, գոռում ենք «Նիկոլ վարչապետ»․ Փաշինյանի համակիր. Տեսանյութ Թուրքական տարբերանշանով զինվորականի լուսանկարն արվել է հայ-ադրբեջանական սահմանի ոչ հայկական հատվածում. ՊՆ Ինչպես մարտի 1-ին, նա վերջին պահին թռնելու է ու թողնի իր իսկ հավաքած ժողովրդին Բոլոր քաղաքական կուսակցություները և դաշինքները ամենատարբեր եղանակներով ներկայացնում են իրենց ծրագրերը,բայց գերակշռողը հայհոյանքն է, անձնական վիրավորանքները, վենդետայի կոչերը և հիստերիկ աղմուկը Փաշինյանի անհավասարակշիռ հոգեվիճակը փաստում է, որ ինքն ամեն օր բախվում է իր պարտության հետ, որքան էլ շրջիկ խմբերով մարդաշատության պատրանք ստեղծի. Ագնեսա Խամոյան Հակոբյան Աննային, ում ձեռքերին հազարավոր տղերքի արյուն կա, շնորհակալություն են հայտնում պատերազմը դադարեցնելու ու կյանքեր փրկելու համար «Որտեղ թափ տաս՝ կոռուպցիա է». Հրանտ Բագրատյանը՝ Փաշինյանի կառավարության մասին. Տեսանյութ «Մարդ թռչուն լիներ ... Աշխարհն իրենը կլիներ, ոչ թե ինքը՝ «աշխարհինը» ... ու թռչեր, թռչեր... անվերջ...»․ Նազենի Հովհաննիսյան Խոսալու վրա ա. Ստեփանավանցին Քոչարյանին խնդրեց դառնալ իր չորս երեխաների քավորը. Տեսանյութ նիկոլը չէր եկել Նիդերլանդներում կառավարելու, որ մեկ էլ հոպ՝ Արցախի հարցը քցեցին ջեբը. նա 2018-ից նա գիտեր, որ եկել ա Արցախը տալու «Ասի՝ մի հատ զուգարան մտնեմ, մեկ էլ էս մարդն ասում ա՝ չես կարա, էսի Նիկոլի շտաբն ա»․ Վ. Սաղաթելյան

Վերելակից՝ Սեւ լիճ․Ալիեւ-Փաշինյան կապի գաղտնիքները

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը որպես «թավշյա հեղափոխության» ու Դուշանբեում Ալիեւի հետ վերելակային գաղտնազրույցի ամենամեծ ձեռքբերում՝ ներկայացրեց Ադրբեջանի հետ ուղիղ կապի հաստատումը։ Թե ինչ մտքեր ու ոչ միայն մտքեր փոխանակվեցին այդ կապուղու միջոցով, տակավին անհայտ է։ Ինչպես որ չկան ստույգ տեղեկություններ այն մասին՝ արդյոք այդ կապը դադարե՞ց պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, թե՞ շարունակում էր ու է՛ գործել այնքան գաղտնիորեն, որքան այն ծնած վերելակային գյալաջին։ Իսկ դա նշանակում է, որ առնվազն բացառելի չէ այդ կապի գործարկումը նաեւ սյունիքյան վերջին իրադարձությունների բերումով։

Հնարավոր է, ասենք, «տարածք՝ իշխանության դիմաց» սխեմայի փոխանակություն գաղտնի կապի միջոցով, որի արդյունքում Սեւ լիճը եւ այլ դիրքեր կարող են անցնել կապի մի կողմում գտնվող Իլհամ Ալիեւին, փոխարենը՝ հնարավորություն տալով մյուս կապավորին՝ Նիկոլ Փաշինյանին, ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկել խորհրդարանական ընտրությունները՝ առժամանակ պահպանելով իշխանությունը։ Մինչեւ հաջորդ կապի հաստատում։

Բացառված չէ նաեւ, որ այդ կապի միջոցով լուծվում են նաեւ այլ՝ ավելի գլոբալ խնդիրներ, ինչպես, օրինակ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հեղինակազրկումը, որը կարող է տեղի ունենալ այդ կառույցին Հայաստանի դիմելու արդյունքում։ Խնդիրը տվյալ դեպքում ՀԱՊԿ-ի գործունակությունը չէ, որին Հայաստանի անդամակցությունը կրում է զուտ ձեւական բնույթ։

Խնդիրը ժամանակահատվածն է, որում Հայաստանում կարող են գեներացվել ՀԱՊԿ-ը վարկաբեկող տրամադրություններ՝ դրանից բխող հետեւանքներով։ Չունենալով անվտանգային իրական այլընտրանք՝ ՀԱՊԿ-ի հետ խնդիրների ստեղծումը էլ ավելի է նվազեցնելու Հայաստանի անվտանգության գրեթե գոյություն չունեցող մակարդակը, ինչը շահեկան է, առաջին հերթին՝ Ադրբեջանի համար։

Եվ եթե Հայաստանի դիմումը ՀԱՊԿ-ին համաձայնեցված չէ Ռուսաստանի հետ (ՌԴ նախագահն ու արտգործնախարարը Հայաստանի ղեկավարների հետ վերջին զրույցներում ՀԱՊԿ-ի մասին անգամ չեն հիշատակում), ապա այդ գործընթացի վտանգավորությունը կարող է բազմապատկվել։ Ընդ որում, բացառված չէ, որ այսպիսով Ադրբեջանը էլ ավելի է թանկացնում ԵԱՏՄ-ին անդամագրվելու իր հնարավորությունը, որին այդքան ձգտում է Ռուսաստանը, եւ որի դիմաց կարող է հերթական զոհաբերությունը մատուցել Հայաստանի հաշվին՝ Սեւ լճի կամ որեւէ այլ տարածքի տեսքով։ Սրանք բոլորը գաղտնի կապով քննարկելու արժանի հարցեր են՝ հատկապես այն դեպքում, երբ կապավորներից մեկը կանգնած է իշխանությունը կորցնելու գոյաբանական սպառնալիքի առաջ։

Գաղտնիությունը մարդկանց հարազատացնում է, եթե անգամ գաղտնիությամբ շփվում են թշնամիները։ Համատեղ գաղտնիքները երբեմն կարող են համատեղ գործած հանցանքներին հավասար լինել, ինչը եւս մարդկանց, անգամ՝ թշնամիներին, միավորելու հատկություն ունի։ Գործնականից բացի, գաղտնի կապերն ունեն նաեւ անձնական նշանակություն, եւ բացառելի չէ, որ դրա միջոցով, օրինակ, կապավորներից բեղավորը տեղեկացրած լինի յուր կնոջ կողմից կապավորներից մորուքավորի կնոջ հրավերին արձագանքելու ու դրա արդյունքում ունկնդրած մուղամից ստացած տպավորությունների մասին։

Ադրբեջանի հետ հաստատված գաղտնի կապը հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից էր։ Գուցե ամենամեծը՝ Իլհամ Ալիեւի կյանքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan