Շենգավիթի զինկոմիսարիատում նռնակ է հայտնաբերվել
Դիտել նաև
ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել զինված հարձակումից
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել
Նման աղմուկ-աղաղակի, «բերանբացության» իմաստը ո՞րն է. «Փաստ»
Երիտասարդը մարտական նռնակով ներխուժել է խանութ ու գումար պահանջել
Տղամարդը սպառնացել է մարտական նռնակները պայթեցնել ու սպանել ընտանիքի անդամներին
Շենգավիթի տարածքային զինվորական կոմիսարիատում մայիսի 11-ին նռնակ է հայտնաբերվել։ Մեզ պատմեցին, որ զինկոմիսարիատի հավաքարարը պատահաբար կասկածելի պայուսակ է գտել, հետագայում պարզվել է, որ պայուսակը լցված է եղել պայթյունավտանգ «տրատիլ» տեսակի նյութով։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ աշխատակիցները։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել ԱԻՆ-ից, մեզ ասացին, որ իրականում ոչ թե ռումբ, այլ նռնակ է հայտնաբերվել զինկոմիսարիատի կախիչից կախված զինվորական հագուստի գրպանից, ԱԻՆ աշխատողները պարզել են, որ նռնակի մեջից հանված է եղել պայթուցիչը։