Թուլամորթությունն ու հարմարվողականությունը մեր մեջ բույն են դրել վաճառականության տարածումով.
Դիտել նաև
Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը
Քանի Քաշաթաղը վերաազատագրված չէ, Սյունիքն ու մնացյալ Հայաստանը հանգիստ լինել չեն կարող
Սա այն է, ինչ միշտ ՀԻՄՆԱՎՈՐՎՈՒՄ ԷՐ 1994 թ․-ից սկսած, որ եթե Արցախը նույնիսկ մասամբ կորցնենք, պատերազմը շարունակվելու է ՀՀ տարածքում
ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՎԱԽՆ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՆԱՐԱՆՆ Է
Այս է պատճառը, որ Հայաստանը, նույնիսկ այսքան փոքրացած, աչքի գրող է թուրքերի համար
Թուլամորթությունն ու հարմարվողականությունը մեր մեջ բույն են դրել վաճառականության տարածումով։ Մարդու զբաղմունքն է որոշում իր ապրելակերպը։ Քուրդ վաճառականության մասին լսե՞լ եք։ Չէ։ Որովհետև չկա նման բան, ըստ այդմ՝ քրդերի ապրելակերպն էլ այլ է։ Վաճառականի խնդիրը սաղի հետ լավ լինելն է, ոչ մեկի էշին «հոշ» չասելը, պետք եղավ, մի հատ էլ անարգանք կուլ տալով՝ իր ապրանքի համար ճամփա հարթելը։ Բայց ամեն ինչ ավելի տխուր է, քան կարծում եք, քանզի եթե առաջ իրոք կար հայ վաճառական դաս, ու հայերը համաշխարհային առևտրի մեջ որոշ կշիռ ունեին, ապա այսօր լավագուն դեպքում չարչիության մակարդակն է մերը։
Իսկ այսօրվա թուլամորթների ու հարմարվողականների վրա մի՛ զարմացեք, հիշե՛ք 19-20-րդ դարերի մի երգ՝
«Քոյրդ տանում են քիւրտերը,
Եղբօրդ արիւնն են խմում,
Դու անտարբեր սառն արիւնով
Հանգստութիւն ես փնտռում։
Ամօ՛թ քեզի, հազա՛ր ամօթ,
Որ զէնք չունես քո ձեռքին,
Մինչ քո եղբօր կռուի դաշտում
Տապալում է թշնամին»։
Քաղաքագետ Էլբակյան Էդգարի ֆեյսբուքյան էջից