Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի
Դիտել նաև
Միլիարդները քամուն տվեցին. Ո՞վ պիտի պատասխան տա դրա համար
Ոչնչացնում են ազգային մշակույթը. չկա ազգային մշակույթ, չկա հայ (տեսանյութ)
«Մեր պատմության վեցհազարամյակի ընթացքում երբևէ ավելի նենգ, խորամանկ, վտանգավոր ու կործանարար թշնամի չենք ունեցել, քան սրանք են». «Փաստ»
Որքան շատ Հայաստանը ենթարկվի Ադրբեջանի սպառնալիքներին, այնքան կմեծանա նրանց ախորժակը. Յակով Կեդմի
Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ»
Ազգային ժողովի խորհուրդը որոշել է այսօր՝ ժամը 18.00-ին, արտահերթ նիստ գումարել։
«Հիմք ընդունելով 2021 թվականի մայիսի 14-ին՝ ժամը 18.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության «Ազգային ժողովի խորհրդին միջնորդությամբ դիմելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ 2021 թվականի մայիսի 14-ին` ժամը 18:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն»,- նշվում է որոշման մեջ: