Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը
6
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին Պատերազմ Արցախում
Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) ՀՅԴ-ն նշում է հիմնադրման 135-ամյակը. դեկտեմբերի 6-ին կազմակերպվել է հանդիսավոր միջոցառում Իշխանությունը կարող է դրանցով վախ սերմանել, բայց նույն գործողություններով բարձրացնում է հասարակական ընդվզման ներուժը. Քրիստինե Վարդանյան Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պատարագ կմատուցվի՝ ազատազրկված հոգևորականների համար Մենք կհաղթենք, եթե նախ «ինքներս մեզ հաղթենք»․ Բագրատ սրբազան Ձերբակալվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանն ու կոմունալ բաժնի պետ Արտյոմ Չադրյանը Երևանի իշխանությունն աննախադեպ պարգևատրում է նախատեսել իր համար (տեսանյութ) Սա թանկացում չէ՞, սա թալան չէ՞ (տեսանյութ) Ադրբեջանցիները վնաuել են Արցախում գտնվող 17-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Վանքը Էդգար Շաթիրյանը ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ «Արշակ Սրբազանի դեմ կարված գործը թուրք-ադրբեջանական հետք ունի»․ Անդրանիկ Թևանյան Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ)

Կառավարությունը նպատակ ունի կազմավորել ԵՊՀ իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ. հայտարարություն

Երևանի պետական հալասարանի հոգաբարձուների խորհրդի 16 անդամներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ Կառավարությունն իր քայլերով նպատակ ունի կազմավորել իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ:

Հայտարարությունում ասվում է.

«Երևանի պետական հալասարանի հոգաբարձուների խորհրդի ներքոստորագրյալ անդամներս հայտարարում ենք՝

Ս.թ. մայիսի 10-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի կողմից հրավիրված հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին խորհրդի անդամներից 16-ի չներկայանալու պատճառով նիստը չգումարվելու և նշված անդամների հրաժարականների դիմումների առկայությամբ պայմանավորված՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ի վիճակի չէ կատարելու ԵՊՀ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները:

Հաշվի առնելով, որ հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամների հրաժարականների դիմումները ստացվել են այնպիսի հանգամանքներում, որոնք ուղղակիորեն մատնանշում են դրանց կազմակերպված և ուղղորդված լինելը, կարծում ենք, որ հոգաբարձուների խորհրդի աշխատանքների խափանումը հանդիսանում է հիմնադրի և լիազոր մարմնի գործողությունների արդյունքը:

ԿԳՄՍՆ-ի կողմից շարունակաբար նշվում է այն փաստը, որ խորհուրդում աշխատանքային մթնոլորտը տհաճ է, և հունվարի 29-ին էլ խորհրդի նախագահ չի ընտրվել, մինչդեռ իրականում գալիք նիստերում այդ հարցերը կարգավորելու որևէ խոչընդոտ չկար։

Տպավորություն է ստեղծվում, որ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացը պայմանավորված է լիազոր մարմնի համար նախընտրելի թեկնածու խորհրդի նախագահի պաշտոնում ընտրելու և խորհրդի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ցանկությամբ։

Ասվածի լրացուցիչ վկայությունն է այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկելուց հետո (այդ թվում՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին հակասելու հիմքով) լիազոր մարմնի առաջարկով ՀՀ կառավարությունը 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշմամբ ուղղակիորեն փոփոխություն է մտցնում ԵՊՀ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով կազմավորել իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ:

Մենք կարծում ենք, որ կառավարության նման գործելաոճը ուղղակի միջամտություն է ԵՊՀ կառավարման գործառույթներին, ինչը հակասում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին: 

Կոչ ենք անում կառավարությանը՝ վերանայելու 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշումը, հրաժարական տված անդամների փոխարեն նշանակելու խորհրդի նոր անդամներ և չխոչընդոտելու խորհրդի բնականոն գործունեությանը:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում ԵՊՀ դասախոսներին, ուսանողներին և Մայր բուհի խնդիրներով մտահոգ այլ անձանց՝ համախմբելու ջանքերը ստեղծված իրավիճակից դուրս գալու և առկա խնդիրներն առողջ, կառուցողական մթնոլորտում լուծելու համար։

Ավետիք Քերոբյան (Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար)

Արսեն Հախումյան (ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր)

Մենուա Սողոմոնյան (ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ)

Կառլեն Խաչատրյան (ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ)

Վարդան Ոսկանյան (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ)

Սարգիս Քելյան (ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ)

Նարինե Խաչատրյան (ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ)

Միքայել Մալխասյան (ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ)

Դավիթ Ափոյան (ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, իրավագիտության ֆակուլտետի ուսանող)

Ամալյա Սողոմոնյան (ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ)

Արմինե Ավթանդիլյան (ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի)

Բաբկեն Հովհաննիսյան (ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ)

Խաչիկ Աբաջյան (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող)

Շուլի Հակոբյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող)

Արշակ Պողոսյան (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող)

Հասմիկ Վարդումյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի)

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan