Տգետ Ավանտյուրիստը շարունակում է հասարակական կարծիքի մանիպուլացման խղճուկ փորձերը
Դիտել նաև
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան
ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան
Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան
Պետության պահպանման տակ գտնվող անձին պետական մակարդակով ահաբեկելը նշանակում է, որ պետություն չկա
400 դոլարով աճել է յուրաքանչյուրիս պարտքը ու հասել 4000-ի. Վահե Դավթյան
Տգետ Ավանտյուրիստը շարունակում է հասարակական կարծիքի մանիպուլացման խղճուկ փորձերը:
Այժմ էլ հասավ էներգետիկային:
Ավանտյուրիստը գլուխ է գովում, իբր 2018-ից հետո կառավարության որդեգրած՝ ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում 3 տարում հնարավոր է դարձել խնայել 30 մլն կՎտ*ժ էլեկտրաէներգիա:
Ոլորտից անտեղյակ մարդկանց համար, թերևս, կարող է տպավորիչ լինել: Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում տարեկան էլեկտրաէներգիայի արտադրությունը գերազանցում է 7 մլրդ կՎտ*ժ-ը, միանգամայն պարզ է դառնում, որ գործ ունենք բացառապես մարգինալներին ուղղված հերթական լոզունգի հետ:
Ինչ վերաբերում է համակարգի «արդյունավետ» կառավարմանը, ապա ինքնահաստատվելու նպատակով դրա մասին կարելի է երկար բաժակաճառեր ասել, սակայն հայտնի է, որ Հայաստանի հիդրոէներգետիկ համակարգը երբեք այնքան ոտնահարված չի եղել, որքան թավշյա կլոունադայից հետո: Ի վերջո, համակարգի արդյունավետությունը պետք է ունենա մուլտիպլիկատիվ էֆեկտ՝ տվյալ դեպքում արտահայտված սակագների իջեցման տեսքով: Վերջիններս, սակայն, աճում են՝ հսկայական բեռ դնելով «հպարտ ժողովրդի» ուսերին:
Հ.Գ. Բազմիցս ասել եմ, որ պետական դավաճանությունը տեղի է ունեցել և ունենում ոչ միայն Արցախում ու Հայաստանի սահմաններին, այլև պետական կառավարման գրեթե բոլոր ոլորտներում:
Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից